News
09/01/2018
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

   ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Այս պարգևին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն արժանացել է գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գիտակրթական երկարամյա անխոնջ գործունեության համար:

09012018_main.jpg
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.01.2018թ.