News
18/10/2017
ՀՀ ԳԱԱ նախագահության կառուցվածքում կիրառական ծրագրերի բաժին կստեղծվի

   Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշում ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության կառուցվածքում կիրառական ծրագրերի բաժին ստեղծելու մասին: Բաժինն իրագործելու է ՀՀ ԳԱԱ ինովացիոն քաղաքականությունը և մշակելու է կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրաց¬ման ռազմավարական ծրագիր` հաշվի առնելով Հայաստանում կիրառական հետազոտությունների պահանջարկը:

20181018_main_3.jpg

  Բաժնի ստեղծումը պայմանավորված է ՀՀ ԳԱԱ 2017թ-ի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   18.10.2017թ.