News
18/10/2017
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վերընտրվեց

   Սույն թվականի հոկտեմբերի 18-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:  Նաիրա Այվազյանը ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը ղեկավարում է 2012թ-ից:
   Նաիրա Այվազյանը ծնվել է 1973թ-ին` Երևանում: 1995թ-ին նա ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը:
    Նաիրա Այվազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տոքսիկոլոգիան, կենսաֆիզիկան, նեյրոքիմիան, կենսաքիմիան: Նա 91 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում հեղինակել է 3 ուսումնամեթոդական ձեռնարկ և 1 մենագրություն:

20181018_main.jpg

   Նաիրա Այվազյանը Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի, Ֆիզիոլոգիական հայկական միության փոխնախագահն է, անդամակցում է ԵՊՀ 051 մասնագիտական խորհրդին, «Սթրես, ուղեղ և վարքագիծ» միջազգային ամսագրի խմբագրական կազմին, Թունաբանության միջազգային միությանը, Եվրոպական կենսաքիմիական ասոցիացիաների Ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական ասոցիացիաների Ֆեդերացիային, Նեյրոքիմիայի միջազգային միությանը, Նյարդագիտության հայկական միությանը:
   Նաիրա Այվազյանը պարգևատրվել է միջազգային գիտական կազմակերպությունների պատվոգրերով:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   18.10.2017թ.