| ||||||||
Շահեն Շահինյանը Երևանից է, 29 տարեկան, մասնագիտությունը՝ ինժեներական գեոդեզիա և կադաստր: Շահենը տեխնիկական գիտությունների թեկնածու է, 16 գիտական հոդվածի հեղինակ: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիդրոերկրադինամիկայի և էկոերկրաֆիզիկայի լաբորատորիայում: 2016 թ-ից Գեոդեզիստների միջազգային ասոցիացիայի (International Association of Geodesists) անդամ է: Ամենակարևոր գիտական արդյունքը Հայաստանի տարածքի համար մեր կողմից ստեղծված քվազիգեոիդի մոդելն է: Այդ աշխատանքի շրջանակում հնարավոր է դարձել Հայաստանի տարածքում գլոբալ նավիգացիոն համակարգերով ամբողջական աշխատանքներ իրականացնել և սանտիմետրի ճշգրտությամբ ստանալ բարձրությունը ծովի մակարդակից: Մինչ մեր հետազոտությունը, այդ ցուցանիշը ստանում էին մոտ կես մետրի ճշգրտությամբ: Հենց այս հետազոտության հիման վրա էլ մշակել և հետագայում պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը։ Ներկայում մեր մաթեմատիկական երկրաֆիզիկայի և գեոինֆորմատիկայի գիտական խումբն աշխատում է երկրադինամիկական պրոցեսների ուսումնասիրության ոլորտում, մասնավորապես՝ խորացված գեոդեզիական մեթոդներով հետազոտում է երկրաշարժերի նախապատրաստման փուլերը: Խմբի աշխատանքներն իրականացվում են լաբորատորիաների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ: Հայաստանում գիտության ոլորտն ունի բազում խնդիրներ, որոնք, կարծում եմ, պետք է լուծվեն համալիր քայլերով։ Գիտության ոլորտի զարգացման համար պետք է ներգրավել երիտասարդներին հայեցակարգերի, ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում: Հայաստանում գիտնականներն առաջին հերթին պետք է կենտրոնանան Հայաստանի խնդիրների լուծման վրա։ Հիմնական ռեսուրսը երկրի ներսում առկա գիտական միտքն է: Պետք է ավելի ամրապնդել կապը Հայաստանում գործող գիտական հաստատությունների միջև: Եթե ամբողջապես օգտագործենք մեր երկրում առկա գիտական ներուժը, ավելի մեծ նշանակության գիտական արդյունքներ կստանանք: Հիմնական ազդեցությունը գալիս է հենց գիտնականից: Եթե մարդը գիտնական է միայն ի պաշտոնե, այլ ոչ էությամբ, դա բերում է գիտության արժեզրկման։ Վարկանիշը պետք է բարձրացվի նվիրյալների միջոցով, որոնք պետք է ունենան աջակցություն պետության կողմից: Կցանկանայի, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր մասնագիտության համար լիներ առնվազն մեկ ամսագիր՝ ընդգրկված միջազգային ճանաչում ունեցող շտեմարաններում, օրինակ, Scopus, Web of Science: Ճիշտ է, այսօր գիտության լեզուն անգլերենն է, բայց, իմ կարծիքով, պետք է լինեն նաև այնպիսի ամսագրեր, որոնք կունենան հայերեն կրկնօրինակը: Սա օգտակար կլիներ հատկապես դպրոցականների, ուսանողների համար, որոնց անգլերենի իմացության մակարդակը դեռևս շատ բարձր չէ: Կցանկանայի, որ պետական մոտեցումը գիտության նկատմամբ փոխվեր, պետությանը դառնար ոչ միայն ֆինանսավորող, այլ նաև պատվեր իջեցնող և արտադրանքի տեր։ Նաև պետք է խստացվի պայքարը գրագողության դեմ: ԲՈՒՀ-երը պետք է լինեն ԳԱԱ կադրերի հիմնական մատակարարը, բայց դրա համար նախ պետք է, որ ԲՈՒՀ-ում կրթությունը հասնի նորմալ մակարդակի և դերակատարություն ունենա գիտական կյանքում։ Երիտասարդ գիտնականի կյանքում ժամանակի 80%-ը պետք է զբաղեցնի գիտությունը։ Իսկ այսօր գիտաշխատողը ստիպված է աշխատել 2 վայրում և ժամանակ ծախսել այլ աշխատանքի վրա, որն ընդհանրապես կապ չունի գիտության հետ: Այս դեպքում գիտնականի աշխատանքի արդյունավետությունն ընկնում է։ Եթե երիտասարդն ունենա իր արդյունքներին համարժեք երաշխիքներ, կկարողանա ավելի արդյունավետ աշխատել։ Շատ դրական, ինքս մասնակցել եմ «Գիտուժ»-ի որոշ նախաձեռնություններում: «Գիտուժ»-ը կարևոր ազդեցություն ունի ակադեմիական համակարգում բարեփոխումների, գիտության հանրայնացման գործում: «Եթե կարողացել է մեկը, կարող եմ նաև ես։ Եթե չի կարողացել ոչ ոք, ապա կլինեմ առաջինը»: Մոնիկա Երիցյան |