COVID-19
Information about NAS RA COVID-19 Scientific Council

31/07/2020
COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդի թիվ 2 նիստի արձանագրություն (առ՝ 28 հունիսի, 2020թ.)

Ներկա էին՝ Աշոտ Սաղյանը (խորհրդի նախագահ), Ռուբեն Հարությունյանը, Արմեն Թռչունյանը, Արսեն Առաքելյանը, Հովակիմ Զաքարյանը, Արամ Պապոյանը, Կոնստանտին Ենկոյանը, Նելլի Հովհաննիսյանը, Նարինե Քալանթարյանը, Աշոտ Հովսեփյան, Կարեն Թռչունյան, Արթուր Համբարձումյան: 

Օրակարգում՝

  1. COVID-19 համավարակի կանխարգելման գիտատեխնիկական և կառուցվածքային համալիր միջոցառումների ծրագրի քննարկում և հաստատում:

Լսեցին՝ Ա. Սաղյանին, ով Խորհրդի անդամներին տեղեկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած խորհրդատվության մասին և առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկել նույն նախարարության գիտատեխնիկական վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Հովսեփյանին և ՀՀ Ինժեներական ասոցիացիայի տնօրեն Վարդան Ալեքսանյանին, ովքեր անմիջապես զբաղվում են COVID-19-ի ուսումնասիրությունների համակարգման հարցերով: 

Որոշեցին՝ Հավանություն տալ նշված անձանց Խորհրդի կազմում ընդգրկելու հարցին:

Լսեցին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Սաղյանին, ով տեղեկացրեց ներկաներին, որ COVID-19 համավարակի կանխարգելման գիտատեխնիկական և կառուցվածքային համալիր միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը կազմվել է Խորհրդի կազմում ընդգրկված բոլոր գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների առաջարկների հիման վրա: Հաշվի են առնվել բոլոր կարծիքները և դիտողությունները: Եթե եղել են գիտական ուղղություններ, որոնք կարելի էր միավորել, կամ ներառել ավելի մեծ ուղղության մեջ, դրանք արվել են և արդյունքում կազմվել է ծրագրի նախագիծը: Նա առաջարկեց ներկաներին կետ առ կետ քննարկել ծրագրի բոլոր դրույթները:

Ելույթ ունեցան՝ Ա. Թռչունյանը, Ա. Առաքելյանը, Ռ. Հարությունյանը, Կ. Ենկոյանը, Ա. Համբարձումյանը, Ա. Հովսեփյանը, Ա. Պապոյանը, ովքեր ծրագրի նախագծում նշված նպատակային ուղղությունների իրականացման, խնդիրների արդիականացման և համավարակների դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար առաջարկեցին կատարել որոշակի մասնագիտական շտկումներ:

Քննարկման արդյունքում որոշեցին՝ (միաձայն)

  1. Ընդունել COVID-19 համավարակի կանխարգելման գիտատեխնիկական և կառուցվածքային համալիր միջոցառումների ծրագրի նպատակային ուղղություններն ու խնդիրները՝ հաշվի առնելով հնչած դիտողությունները և առաջարկները:
  2. Մինչև օգոստոսի 20-ը ներկայացնել աշխատանքային պլան՝ համաձայն ծրագրի հիմնական ուղղությունների՝ ներառելով առանձին գիտական խմբերի հետազոտական խնդիրներն ու մեթոդները, դրանց իրականացման ժամկետները, առկա նյութական ռեսուրսներն ու ներուժը, անհրաժեշտ քիմիական ռեակտիվներն ու սարքավորումները՝ յուրաքանչյուր նպատակային ուղղության/խնդրի համար ներկայացնելով մոտավոր ֆինանսական նախահաշիվ: