- Միջին դարերի պատմության բաժին
- Նոր դարերի պատմության բաժին
- Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժին
- Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժին
- Հայ պարբերական մամուլի և հասարակական-քաղաքական մտքի պատմության բաժին
- Ընդհանուր պատմության բաժին
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) պատմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
բ) գիտական գործունեության առնվազն 10 տարվա փորձ,
գ) քաղվածք առաջադրման մասին որոշումից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,
բ) ինքնակենսագրություն,
գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
դ) երկու լուսանկար՝ 3/4 չափի,
ե) քաղվածք աշխատանքային գրքույկից,
զ) անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեները,
է) գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճեները,
ը) հրատարակված աշխատությունների ցանկ‘ հաստատված համապատասխան կարգով:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղարին՝ սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ աշխատանքային օրերին:
Հասցեն‘ Երևան, Մ. Բաղրամյան պողոտա 24/4, հեռախոս՝ 010581931: