| ||||||
ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի անալիտիկ քրոմատոգրաֆիայի և մասսպեկտրալ մեթոդների լաբորատորիայի
թափուր տեղերի համար: Վարիչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, գիտական գործունեությունը ղեկավարելու հմտություն, գիտական կադրեր պատրաստելու ունակություններ և փորձառություն: Գիտաշխատողը կարող է ունենալ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, սակայն պարտադիր պահանջ է գիտական աշխատանքի փորձը և լաբորատորիայում առկա սարքավորումների վրա աշխատելու հմտությունները: Նախընտրելի է՝ ունենա գիտական տպագրություններ: Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV): Մրցույթին մասնակցության համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ինստիտուտի գիտական քարտուղարին հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00: |