News
11/11/2024
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար

Տնօրենի պաշտոնի թեկնածությունները պետք է ունենան կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկի ոլորտում գիտական աստիճան, ընտրության պահին լինեն մինչև 65 տարեկան, ունենան գիտակազմակերպական գործունեության փորձ: 

Կազմակերպության տնօրենի ընտրությանը մասնակցելու համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն` համապատասխան կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ-ի անդամները: Թեկնածուները կարող են նաև ինքնաառաջադրվել: Ինքնառաջադրվել չեն կարող այն անձիք, ում թեկնածությունը քննարկվել է կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում։

Հավակնորդը կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է`

  1. դիմում, որտեղ նշվում են հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  2. ինքնակենսագրություն,
  3. անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
  4. 1 գունավոր լուսանկար`3x4 չափի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային),
  5. բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
  6. գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
  7. աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք,
  8. առաջադրումը հաստատող փաստաթուղթ՝ համապատասխան բաժանմունքի բյուրոյի կամ կազմակերպության գիտական անձնակազմի կողմից առաջադրման դեպքում,
  9. կազմակերպության զարգացման ծրագիր,
  10. հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ՝ հաստատված աշխատավայրի ղեկավարի կողմից։

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսյա ժամկետում (նոյեմբերի 12-ց դեկտեմբերի 12-ը նեռարյալ) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ՈԱԿ–ի իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժին` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ persdep@sci.am:



Website last updated on:  16:48, 21/11/2024

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19 - Search