News
23/11/2021
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հայտարարում է մրցույթ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն. 

ա) կենսաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, 
բ) գիտական գործունեության առնվազն 10 տարվա փորձ, 
գ) վերջին 5 տարվա ընթացքում հեղինակ են առնվազն գիտական 10 աշխատության:

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի բաժնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում,
  • երկու լուսանկար` 3x4 չափի,
  • տեղեկանք աշխատանքի վայրից,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի պատճեն,
  • թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ լրացված,
  • բնութագիր վերջին աշխատավայրից,
  • հրատարակված աշխատությունների ցանկ` հաստատված համապատասխան կարգով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտքարտուղարին‘ սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում (բացի շաբաթ և կիրակի օրերից):

Հասցեն` ք. Երևան 0063, Աճառյան փ. 1, հեռախոս` 010 628211, +374 94147775:



Website last updated on:  16:48, 21/11/2024

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19 - Search