N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Գյուրզա և այլ էնդեմիկ օձերի թույնի դեմ հակաթույնի արտադրություն և հարակից պրոդուկտների մշակում |
1. |
Ոլորտը |
Դեղագիտություն |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Մեր հետազոտությունների արդյունքում պարզաբանվել է Macrovipera lebetina obtusa (գյուրզա) օձի թույնի մոլեկուլյար կազմը: Գյուրզայի Կովկասյան ենթատեսակի թույնի բաղադրությունը ցուցաբերում է 4%-ից պակաս նույնատիպություն երկու այլ ենթատեսակների համեմատ, ինչը թույլ է տալիս որպես առանձին տեսակ այն որակավորելու առաջարկ կատարել: Ներկայումս Հայաստանում առկա է միայն մեկ կոմերցիոն պրոդուկտ, որը Ուզբեկստանի արտադրանքի պոլիվալենտ հակաթույնն է, սակայն նախատեսված է միջինասիական գյուրզայի խայթոցի դեմ և պարունակում է նաև կոբրայի և էֆայի թույնի հակամարմիններ, ինչը հաճախ ծայրահեղ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառ է խայթոցի զոհերի մոտ: Միաժամանակ հակաթույնը չափազանց թանկ է մեր բոլոր մարզային կլինիկաներին և ՀՀ բանակի զորամասերին հասանելի լինելու համար՝ 140.000դր. (1սրվակը` 10մլ շիճուկով): Օձերի խայթոցների դեմ, շիճուկներից բացի, ինստիտուտը կարող է թույնի բաղադրիչներից արտադրել նաև այլ եզակի կենսաքիմիական նյութեր (օրինակ՝ որոշ էնզիմներ, դեզինտեգրիններ, մետաղապրոտեազներ և այլն), հայտնի դեղորայքների տեղական համարժեքներ ավելի ցածր ինքնարժեքով (օրինակ՝ Թալինի արտադրության Viprosal B քսուքը, որի շուկայական արժեքը 1750դ. է): |
3. |
Ծրագրի տևողությունը |
36 ամիս |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
518.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
368.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
150.000 |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
15 |
21 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
24 ամիս |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
Նվազագույնը՝ 86 մլն ՀՀ դրամ |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- |
12. |
Առաջարկ ներդրողին |
Ըստ նախնական հաշվարկի, համաձայն 2010 թ. ԱՀԿ-ի օձերի թույնի դեմ հակաթույնի ստեղծման ուղեցույցի մեթոդական արձանագրությունների, 15մգ չոր թույնից կենդանիների 8-շաբաթյա իմունիզացիայի արդյունքում կարելի է ստանալ 15լ շիճուկ, որը սրվակավորման արդյունքում կտա 1500 սրվակ հակաթույն` յուրաքանչյուրը 10մլ: Առաջին իսկ քանակի իրացումը ՀՀ առողջապահության համակարգի 129 հիվանդանոցային հիմնարկներում և 514 ամբուլատոր-պոլիկլինիկական բուժկետերի ցանցում ցածր գնով (50-60.000դր.) թույլ կտա վերականգնել ծախսերի ավելի քան մեկ քառորդը: Եթե ավելացնենք նաև Պաշտպանության նախարարության բուժհիմնարկները, ապա ներդրված ծախսերի մեծ մասը հնարավոր կլինի ռեալիզացնել արտադրության երրորդ տարվա ընթացքում: |
13. |
Հետադարձ կապ |
Նաիրա Այվազյան, ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Էլ. փոստ՝ taipan {[ at ]} ysu.am Հեռ.` (+374 10) 272247, (+374 91) 587344 |