|
|
|
|
|
|
|
Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք |
«Մուլտիբար» հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի ստացման տեխնոլոգիայի մշակում և փորձնական արտադրության կազմակերպում
N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
«Մուլտիբար» հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի ստացման տեխնոլոգիայի մշակում և փորձնական արտադրության կազմակերպում |
1. |
Ոլորտը |
Գյուղատնտեսություն. նախատեսված են գյուղատնտեսական հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման համար |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Նախատեսվում է մշակել «Մուլտիբար» հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի (ՀԿՊ) ստացման տեխնոլոգիա: Այս պարարտանյութերը գոյություն ունեցող այլ բազմաբաղադրիչ պարարտանյութերի համեմատ ունեն մի շարք առավելություններ.
- մի տարողությունից մյուսի մեջ լցնելու, հողի մեջ ներմուծող մեքենաները լիցքավորելու ժամանակ այս պարարտանյութերից սնուցող նյութերի կորուստները հասցված են նվազագույնի,
- ՀԿՊ-ների հետ աշխատելիս անբարենպաստ եղանակային պայմաններն էական ազդեցություն չեն ունենում, ինչպես պինդ պարարտանյութերի դեպքում,
- ՀԿՊ-ների բաղադրության մեջ կարելի է ներմուծել միկրոտարրեր, թունաքիմիկատներ և բույսերի աճի խթանիչներ,
- ՀԿՊ-ները չեն բոցավառվում, թունավոր և պայթունավտանգ չեն, դրանց հետ աշխատանքի անվտանգության կանոնները շատ պարզ են, ինչը դյուրին է դարձնում աշխատանքը,
- ՀԿՊ-ների ակնհայտ առավելությունը փաթեթավորումն է. տոպրակների անհրաժեշտություն չկա: Կոմպլեքս պարարտանյութերի օգտագործումը թույլ է տալիս ամբողջությամբ մեխանիզացնել բեռնման, բեռնաթափման, խտանյութերը ջրով նոսրացնելու և հողի մեջ ներմուծելու գործընթացները, բացառվում է ձեռքի աշխատանքը և էականորեն նվազում են դրանց օգտագործման ծախսերը,
- տնտեսական հաշվարկներից հետևում է, որ մեխանիզացիայի շնորհիվ ՀԿՊ-ները հողի մեջ ներմուծելու ծախսերը 2-2.6 անգամ ավելի ցածր են, քան պինդ պարարտանյութերի օգտագործման դեպքում: ՀԿՊ-ների օգտագործման արդյունավետությունը (եկամտաբերությունը) կազմում է 27%-ից (աշնանացան ցորեն) մինչև 165% (շաքարի ճակնդեղ),
- ՀԿՊ-ների արտադրությունը կարևորվում է նրանով, որ դաշտում և ջերմոցներում կարելի է կիրառել գյուղատնտեսական մշակաբույսերի՝ անհրաժեշտ նյութերով սնուցման առաջավոր կաթիլային եղանակը,
- ՀԿՊ-ները կարող են արտադրվել անմիջական օգտագործման համար պատրաստ աշխատանքային լուծույթի և խտանյութի ձևերով: Աշխատանքային լուծույթների բաղադրության գիտականորեն հաստատված հիմնական տարրերն են՝ ազոտ(N):ֆոսֆոր(P):կալիում( K)=10:10:10: ՀԿՊ- ների պատրաստման համար օգտագործվում են ամոնիակի սելիտրա, միզանյութ, օրթոֆոսֆորական թթու և դրա աղեր, մոլիբդենի, պղնձի, մանգանի, ցինկի, բորի, մագնեզիումի, կալցիումի, սելենի տարբեր աղերը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակված բույսերի աճի խթանիչներ (”know-how”), որոնք նպաստում են պարարտանյութում պարունակվող օգտակար բաղադրիչների տեղափոխությանը բույսի մեջ: Կախված օգտագործվող ելանյութերի տեսակից՝ խտանյութերը կարող են լինել թափանցիկ լուծույթներ կամ կախույթներ, որոնց մեջ ազդող նյութերի պարունակությունը 55-60զանգ.% է,
- ստույգ շրջանի դաշտերի պարարտացման համար ՀԿՊ-ների բաղադրությունն ընտրվում է՝ հաշվի առնելով դաշտի հողի որակը, այսինքն՝ դրա մեջ պարունակվող մակրո- և միկրոտարրերի, օրգանական նյութերի և միկրոօրգանիզմների քանակները, հողի կառուցվածքը, խոնավության աստիճանը և այլն: ՀԿՊ-ների բաղադրությունն ընտրելիս հաշվի են առնվում նաև մշակաբույսերի տեսակները, եղանակային պայմանները (գարուն, ամառ, աշուն), սպառողների պահանջները և առաջարկները:
|
3. |
Ծրագրի տևողությունը |
24 ամիս |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
90.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
90.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
Կոմպլեքս պարարտանյութի մշակված տեխնոլոգիան |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
7 |
16 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
36 ամիս |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
Տարեկան եկամտաբերությունը ճշգրիտ կարելի է հաշվարկել ներդրումից հետո: Նախնական հաշվարկներով եկամտաբերությունը կարող է կազմել 10-15%: |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- |
12. |
Առաջարկ ներդրողին |
Ներդրման դեպքումառաջարկվում է բանակցություններ վարել հետագա համագործակցության մասին: |
13. |
Հետադարձ կապ |
Լևոն Ներսեսյան, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար Էլ. փոստ՝ levon {[ at ]} ichph.sci.am Հեռ.` (+374 60) 623583 |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 155 859
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|