ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Անահիտ Տոնապետյան
բանասիրական գիտությունների դոկտոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Գյուղատնտեսական կենդանիների վիրուսային հիվանդությունների (դաբաղ և թռչունների Նյու-Քասլ հիվանդություն) կանխարգելիչ պատրաստուկի` իմունոմոդուլյատորի արտադրության տեխնոլոգիա

N Ներդրումային ծրագրի անվանումը Գյուղատնտեսական կենդանիների վիրուսային հիվանդությունների (դաբաղ և թռչունների Նյու-Քասլ հիվանդություն) կանխարգելիչ պատրաստուկի` իմունոմոդուլյատորի արտադրության տեխնոլոգիա
1. Ոլորտը

Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, կենսատեխնոլոգիա

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Առաջարկվող պատրաստուկն օժտված է իմունախթանիչ և հակավիրուսային ազդեցությամբ: Այն ՀՀ-ում ներկայումս միակ արդյունավետ միջոցն է, որը մշակված է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վիրուսային սուր վարակիչ հիվանդությունների (մասնավորապես եղջերավոր կենդանիների դաբաղի և թռչունների Նյու-Քասլ հիվանդության) կանխարգելման արդյունավետության բարձրացման համար: Նախագիծն արդիական է, քանի որ հաճախ Հայաստանում և Հայաստանից դուրս լինում են դաբաղի բռնկումներ: Առաջարկվող պատրաստուկը երկպարույր ՌՆԹ-ի մոլեկուլի Ca2+-մոդիֆիկացված ածանցյալ է, որում Ca2+-ի իոններն անհրաժեշտ են շիճուկային նուկլեազների արգելակման, երկպարույր ՌՆԹ-ի ամբողջականության պահպանման և բջջաթաղանթի միջով բջջից ներս պատրաստուկի արագ ներթափանցման համար: Առաջարկվող պատրաստուկը չի համարվում պատվաստանյութ կամ շիճուկ, այլ ունի խթանիչ ազդեցություն իմունային համակարգի վրա: Համաձայն «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած փորձաքննության` պատրաստուկը դրսևորել է բարձր արդյունավետություն խոզերի, խոշոր եղջերավոր կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների և թռչունների Նյու-Քասլ հիվանդության դեպքերում: Իմունոմոդուլյատորը պատրաստ է առաջնային արտադրությունում ներդնելու համար, որից հետո առավել հստակ կգնահատվի պատրաստուկի ինքնարժեքը:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 155.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 105.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 55.000 (արդեն իսկ ներդրվել է տեխնոլոգիայի մշակման և նախնական փորձարկման փուլերում)
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
5 - 10 30 - 50
9. Նախագծի հետգնման ժամկետը 2-3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 1.05 - 1.1
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Համատեղ ձեռնարկության ստեղծում: Ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից

13. Հետադարձ կապ

Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am
Հեռ.՝ (+374 10) 281626




Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Օգոստոսի 29-30-ը ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով

Հուլիսի 12-ին՝ ժամը 12․00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․, 24) տեղի կունենա աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
11/07/2024

Քոչվորներից մինչև ֆերմերներ. նեոլիթյան հերթափոխը. Մաքուր պատմություն
lratvakan.am
07/07/2024

Էկոլոգիական ֆիզիոլոգիայի նորաբաց լաբորատորիա՝ պետական աջակցությամբ
1lurer.am
05/07/2024

«Խոշոր պլան». Մագիստրոսական նոր ծրագիր կենսաբազմազանության թեմայով
imradio.armradio.am
02/07/2024

Մասնագիտացված գեոպարկի ստեղծման առաջարկ՝ ՀՀ-ում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 033 833

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:35, 15/07/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: