National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Sos Agaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Our Honored Figures
Գրիգոր Այվազի Ղափանցյան

ականավոր հայագետն ու լեզվաբանը

Ականավոր հայագետ, լեզվաբան, ՀԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Այվազի Ղափանցյանը ծնվել է 1887թ. Աշտարակում: Սովորել է տեղի երկդասյան դպրոցում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում, աշակերտել է Նիկողայոս Մառին։ 1913թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը և աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914թ. մասնակցել է Անիի՝ Նիկողայոս Մառի կազմակերպած պեղումներին։ Միաժամանակ գրել է «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու» գիտական գործը։ 1921թ. հրավիրվել է Երևանի համալսարան և մինչև 1954թ. ղեկավարել լեզվաբանության ամբիոնը:

Գիտնականի հայագիտական և լեզվաբանական կարևոր նշանակություն ունեցող լեզվաբանական աշխատությունները լույս են տեսել 1925թ.-ից: Երևանի պետական համալարանում Գ.Ղափանցյանը դասավանդել է մի շարք առարկաներ՝ գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն: 1930թ. ստացել է պրոֆեսորի կոչում, 1942թ.՝ գիտության վաստակավոր գործչի կոչում: 1943թ., երբ հիմնադրվում է ՀՍՍՌ գիտությունների ակադեմիան, Գ. Ղափանցյանը դառնում է նրա հիմնադիր անդամներից մեկը: Մոտ հինգ տարի նա ղեկավարել է Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքը, իսկ 1950թ. մինչև 1956թ. աշխատել է լեզվի ինստիտուտում` որպես դիրեկտոր: 

Ակադեմիկոս Գ. Ղափանցյանի գիտական հետազոտությունները նվիրված են հայագիտության կարևոր խնդիրներին, հայոց լեզվի և մշակույթի տարբեր հարցերին։ Նրա ուսումնասիրություններն արդյունք են երկարատև և քրտնաջան աշխատանքի։ Դրանցից են «Chetto-Armeniaca»-ն (1931թ.), «Ընդհանուր լեզվաբանություն» (1939թ.), «Ուրարտուի պատմություն» (1940թ.), «Խեթական աստվածները հայերի մոտ» (1940թ.), «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» (1940թ.), «Արա Գեղեցիկի պաշտամունքը» (1944թ.), «Հայոց լեզվի ծագման հարցի շուրջ» (1946թ.), «Հայասան՝ հայերի բնօրրան» (1947թ.), «Պատմալեզվաբանական աշխատություններ» (1956թ., հատոր 1) և այլն։

 

Հ.Հ. Կոստանյանի հոդվածը Գ.Ղափանցյանի մասին

Գ.Ղափանցյանը Սովետական Միության ականավոր ուրարտագետներից էր: Առաջինն է հայերեն գրել ընդարձակ աշխատություն ուրարտերենի պատմության և մշակույթի մասին, բազմաթիվ վերծանումներ կատարել և շատ խնդիրներ պարզաբանել։ 

Երկար ժամանակ զբաղվելով ընդհանուր լեզվաբանության հարցերով՝ նա գրել է ընդհանուր լեզվաբանության հայերեն առաջին մեծածավալ արժեքավոր ձեռնարկը: Վերագնահատելով լեզվաբանական գիտական խնդիրները՝ շատ հարցերի տվել է լուրջ լուծումներ:

Ստուգաբանելով հայերենի մի շարք բառեր, անդրադառնալով լեզվական տարբեր դրսևորումների՝ Ղափանցյանը վերականգնել է պատմական-մշակութային այն կապերը, որ հայ ժողովուրդն ունեցել է իր շրջապատի հնագույն ցեղերի և ժողովուրդների հետ՝ մեր դարաշրջանից հազարամյակներ առաջ։ Նրա թողած գիտական ժառանգությունն արդի հայագիտության զարգացման հարուստ աղբյուր է։

Մարտիրոս Սարյան և Գրիգոր Ղափանցյան

Գ.Ղափանցյանը 1930թ.-ից հայերենագիտական հարցերի անդրադառնում է միանգամայն այլ տեսանկյունից։ Շատ հարցեր փորձում է լուծել՝ ուսումնասիրելով փոքրասիական մի շարք մեռած լեզուներ՝  խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն, պալայերեն և այլն։ Լինելով հին լեզուների հմուտ մասնագետ՝ պարզել է հայերենի և հին լեզուների առնչությունները։ Այդպիսին է «Chetto-Armeniaca»-ն, որում հեղինակն առաջին անգամ պարզում է խեթական և հայկական լեզվական ընդհանրությունները։ Գիտնականը փաստում է, որ դրանք փոխառություններ չեն, այլ վաղեմի ժամանակների վկայություններ՝ թերևս հայ ժողովրդի կազմավորման շրջանից։ Ապացուցում է, որ խեթերը սերտ կապեր են ունեցել Հայկական լեռնաշխարհի բնակչության հետ։

Խեթերենի վրա սեմական լեզուների ազդեցության մասին Գ. Ղափանցյանը որոշակի փաստերով անդրադրձել է «Archiv Orientalni» ամսագրում (1954 թ., հ. 22): 

Մյուս աշխատությունը, որի մեջ Գ.Ղափանցյանը պարզում է հայոց լեզվի  աղերսները փոքրասիական լեզուների հետ, «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» խորագիրը կրող ռուսերեն  մենագրությունն է։ Այս աշխատության մեջ նա հայկական տեղանունների հիման վրա ցույց է տալիս ասիանիկ լեզուների ազդեցության բազմաթիվ փաստեր հայերենի վրա։

Գ.Ղափանցյանն քննել է նաև հայոց և լազո-մեգրելական լեզուների մեջ եղած լեզվական ընդհանրություններն ու փոխառությունները։ Այս հարցին անդրադարձել են նաև այլ գիտնականներ՝ Ն. Մառ, Հ. Աճառյան, Ա. Շանիձե, Ի. Կիպշիձե և ուրիշներ։ 

Գ.Ղափանցյանը պարզել է նաև հայերեն ու պալայերեն, հայերեն և ասսուրա-բաբելական լեզուների լեզվական ընդհանրություններն ու փոխառությունները։ Պարզել է, որ ասսուրա-բաբելական լեզվից հայերենին անցել են շուրջ 35 բառ։ Գիտնականը երկար ժամանակ եղել է այն համոզման, որ հայերենը ծագել է փոքրասիական («ասիանիկ»՝ Պ. Կրեչմերի տերմինաբանությամբ) լեզվական սուբստրատից՝ սկզբնապես ապրելով խեթական, խուրաուրարտական և վրացական էթնիկական և լեզվական միջավայրում։ Ճիշտ է, հայոց լեզուն բազմաթիվ լեզվական ընդհանրություններ ունի հին փոքր-ասիական (ասիանիկ) լեզուների հետ, որոնք, սակայն, փոխառություններ կամ ազդեցություններ չի կարելի համարել։ 

Հայերենը փոքրասիական լեզու համարելն անհիմն և սխալ տեսակետ է, քանի որ հայերենի քերականական կառուցվածքի և բառային հիմնական ֆոնդի հնդեվրոպական բնույթը վաղուց հաստատված է գիտության մեջ: 

Գ. Ղափանցյանի գիտական գործունեության մեջ հատուկ տեղ է գրավում ընդհանուր լեզվաբանության հարցերի քննությունը։ Դեռևս 1937թ. հայերեն լույս է տեսել նրա «Ընդհանուր լեզվաբանություն» դասագիրքը, որն ընդգրկում էր միայն ներածական մաս և հնչյունաբանություն։ Հետագայում՝ 1939թ., լույս է տեսել Գ.Ղափանցյանի «Ընդհանուր լեզվաբանություն» ընդարձակ աշխատության առաջին հատորը, որը բովանդակում է ընդհանուր (ներածական) մաս, հնչյունաբանություն, ձևաբանություն, բառագիտություն (նաև իմաստաբանություն)։ Հեղինակի նպատակը՝ գրել աշխատության երկրորդ հատորը, դժբախտաբար չիրագործվեց։

Գ.Ղափանցյանի «Ընդհանուր լեզվաբանություն» դասընթացը ժամանակին մեծ օգնություն էր ոչ միայն ընդհանուր լեզվաբանության, այլև հայոց լեզվի պատմության, արդի հայերենի հարցերով զբաղվողներին։ Այդ աշխատությունն ունեցել է տեսական և գործնական նշանակություն. հետազոտվել և լուծում են ստացել ընդհանուր լեզվաբանության մի շարք հանգուցային հարցեր։ 

Ընդհանուր լեզվաբանության հարցերին վերաբերող Գ.Ղափանցյանի մյուս աշխատությունները «Հայոց լեզվի զարգացման ներքին օրինաչափությունների մասին» և «Լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմունքները և լեզվի զարգացման ստադիալականության մասին Ն.Մառի հայացքների քննադատությունը» (հայերեն և ռուսերեն) գրքերն են, որոնցում  հեղինակը քննադատում է Ն.Մառի «Լեզվի նոր ուսմունքի» դրույթները և պատմահամեմատական քերականության սկզբունքներով, հայերենի ու այլ լեզուների լեզվական փաստերի հիման վրա փորձում է պարզել լեզվի զարգացման ներքին օրինաչափությունների, լեզուների դասակարգման և այլ ընդհանուր լեզվաբանական հարցեր։

Ակադեմիկոս Գ.Ղափանցյանի «Հայասան՝ հայերի բնօրրան» նշանավոր աշխատությունը նվիրված է Հայաստանի և Առաջավոր Ասիայի պատմության մի շարք կարևոր խնդիրների պարզաբանմանը, հայ ժողովրդի, նրա մշակույթի ու լեզվի հարցերին։ Գ.Ղափանցյանը բազմաթիվ պատմական, լեզվական փաստերի, աշխարհագրական և հնագիտական տվյալների հիման վրա փորձել է պարզել հայերի և հայերենի գոյացման, ինչպես և շատ ուրիշ կնճռոտ հարցեր՝ նկատի ունենալով Հայասա-Ազզի երկրի մասին խեթական արձանագրություններում եղած տվյալները։ Ըստ Գ.Ղափանցյանի հետազոտության՝ հայասցիները, արմենները և նաիրյան-ուրարտական ցեղերն աստիճանաբար ձուլվել են՝ կազմելով հայ ժողովրդի կորիզը։ Հետագայում հայեր-արմենների և նրանց շրջապատող ցեղային խմբերի միջև սկսել են զարգանալ և ամրապնդվել տնտեսական, քաղաքական, մշակութային, լեզվական և տարածքային հարաբերություններ։ 

Հայոց լեզվի ծագման և նրա քերականական կառուցվածքի մասին Գ.Ղափանցյանը, իհարկե, վերջնական դրույթ չի առաջադրել, այլ տվել է միայն ընդհանուր ուրվագիծ և հույս հայտնել, որ այդ հարցով հանգամանորեն զբաղվելու է իր «Հայոց լեզվի պատմության հնագույն շրջանը» աշխատության մեջ, որի վրա նա աշխատում էր մինչև իր կյանքի վերջին օրերը: 

Շուրջ 45 տարվա իր գիտական գործունեության ընթացքում Գ. Ղափանցյանը մեծ ջանասիրությամբ ուսումնասիրել է հայոց լեզվի պատմության հնագույն շրջանը, հայերենի և հայերի գոյացման և սրանց հետ կապված բազմաթիվ հարակից խնդիրներ և իր հետազոտություններով մեծ ներդրում ունեցել է հայագիտության մեջ։ Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդի և լեզվի պատմության, ազգագրության, դիցաբանության՝ աստվածների պաշտամունքին, ընդհանուր լեզվաբանության զանազան խնդիրներին նվիրված մի շարք կարևոր աշխատություններ։

Բանասիր. գիտ.դ. Ն.Ա. Պառնասյանի հոդվածը նվիրված Ղափանցյանի 100-ամյակին (ձախից), Գիտական Հոդվածների ժողովածու նվիրված Ղափանցյանի 130-ամյակին, Ռ.Է. Աղայանի հոդվածը նվիրված Ղափանցյանի 100-ամյակին (աջից)

Գ.Ղափանցյանը մինչև կյանքի վերջին օրերը ստեղծագործել է և իր ուժերն ի սպաս դրել հայ լեզվաբանության և հայագիտության զարգացմանը։

 

Ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանին նվիրված նյութերի հղումներ

  1. Գրիգոր Ղափանցյանը  ընդհանուր  լեզվաբանության տեսաբան,
    http://ysu.am/files/01V_Petrosyan-1503464383-.pdf  
  2. Գրիգոր Ղափանցյանը հատկանավանգետ,
    http://ysu.am/files/02N_Dilbaryan.pdf 
  3. Գրիգոր Ղափանցյան,
    https://arar.sci.am/dlibra/publication/187762/edition/170468?language=en 
  4. Գրիգոր Ղափանցեանը եւ Մառի «Յաբեթական» տեսութիւնը. հայ-քարթուելական լեզուական առընչութիւնների մեկնաբանումը.
    http://language.sci.am/sites/default/files/book/gitakan_hodvatsneri_zhoghovatsow.pdf 
  5. Գրիգոր Այվազի Ղափանցյան (ծննդյան 100-ամյակը).
    http://ysu.am/files/22R_Aghayan.pdf 
  6. Բիայնիլի-Ուրարտուի տեղորոշման խնդիրը ըստ Գ. Ղափանցյանի.
    https://arar.sci.am/dlibra/publication/321661/edition/294979/content
  7. Գրիգոր Ղափանցյանը ուրարտագետ.
    https://arar.sci.am/dlibra/publication/193599/edition/175926/content?ref=struct
  8. Ականավոր լեզվաբան-հայագետը (Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 90-ամյակի առթիվ).  
    https://arar.sci.am/dlibra/publication/189842/edition/172403/content
  9. Ականավոր հայագետ-լեզվաբանը (Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 100-ամյակի առթիվ). https://arar.sci.am/dlibra/publication/191208/edition/173671?language=hye 
  10. Գրիգոր Ղափանցյանը լեզվաբան-հայագետ (Ծննդյան 110-ամյակի  առթիվ). https://arar.sci.am/dlibra/publication/192008/edition/174411 

Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 282 100

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:53, 31/03/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am