National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Anaïd Donabédian
Dr. of Philological Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Our Honored Figures
Harutyun Martirosyan

անվանի հնագետի 100-ամյակի կապակցությամբ

    Լրացավ հայ հնագիտության երախտավոր Հարություն Արտաշեսի Մարտիրոսյանի ծննդյան 100-ամյակը: 
    Հ. Մարտիրոսյանը ծնվել է 1921 թ. մայիսի 1-ին Գյումրի քաղաքում: 1938–1948 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ հընթացս մասնակցելով նաև Երկրորդ աշխարհամարտին: 1948–1951 թթ. շարունակել է կրթությունը Լենինգրադի ասպիրանտուրայում, հաջողությամբ պաշտպանել թեկնածուական (1951 թ.), ապա դոկտորական (1965 թ.) ատենախոսությունները: Տարիներ շարունակ նա ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժինը (1959– 1977 թթ.)՝ էապես նպաստելով հնագույն Հայաստանի մշակույթի և պատմության ուսումնասիրմանը: 

Հ. Մարտիրոսյանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին (ընտանեկան արխիվ): 

    Հ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ պեղված հուշարձանները զգալիորեն հարստացրել են հնագույն և հին Հայաստանի պատմության ու մշակույթի ուսումնասիրության հենքը՝ դառնալով հեղինակի մենագրական ուսումնասիրությունների առարկա (1947–1958 թթ.՝ Կարմիր Բլուր, 1950 թ.՝ Գոլովինո, 1952 թ.՝ Գառնի, 1955 թ.՝ Կիրովական, 1956 թ.՝ Գեղարոտ, 1957 թ.՝ Նոր Արեշ, 1962–1977 թթ.՝ Արմավիր, 1966–1971 թթ.՝ Գեղամա լեռներ և այլն): Նրա գիտական հետազոտություններն արտացոլվել են ութսունից ավել գիտական աշխատանքներում, որոնցից տասը մենագրություններ են: Թեպետ հեղինակի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակույթների ուսումնասիրության վրա, սակայն այդ նա իրագործում էր կովկասյան և, ընդհանրապես, հինարևելյան հնագիտության ընդհանուր հիմնաշերտի վրա: Ժամանակագրական առումով հնագետն անդրադարձել է հիմնականում մ. թ. ա. IV–I հազարամյակի առաջին կեսն ընկած ժամանակահատվածին առնչվող խնդիրներին: Թեմատիկայի տեսանկյունից կարելի է առանձնացնել հետաքրքրությունների երեք բնագավառներ՝ երկաթի դարի տեղական և ուրարտական մշակույթներ, բրոնզ-երկաթեդարյան հնագիտության պարբերացման և ժամանակագրության խնդիրներ, ժայռապատկերային արվեստ: 

    Հ. Մարտիրոսյանի գիտական գործունեությունն սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհի՝ մ. թ. ա. XII–VI դդ. նյութական մշակույթի հետազոտությամբ: Ուսումնասիրելով հրատարակված նյութերը (Ոռնակ, Լալվար, Բեշտաշեն և այլն) ու շրջանառության մեջ դնելով նորերը (Գոլովինո, Կարմիր բլուր, Կիրովական, Լենինական, Ախթալա, Թաքիա)՝ նա կարողացավ ճշտել Հայաստանի վաղ երկաթի ու երկաթի լայն տարածման շրջափուլերի դերը և նշանակությունը կովկասյան հնագիտության համատեքստում, ներկայացրեց դարաշրջանի տնտեսական ու մշակութային հարաբերությունների ընդհանուր պատկերը: Իր ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրեց զուգահեռ գոյատևող երկու հուշարձանախմբեր՝ տեղական և ուրարտական: Երկաթեդարյան հնագիտական հուշարձանների բնութագրման վրա հեղինակը կանգ է առնում «Раскопки в Головино» (1954 թ.) և «Город Тейшебаини» (1961 թ.) աշխատություններում: 

Հ. Մարտիրոսյանը (աջ կողմում նստած) Կարմիր բլուրում (ընտանեկան արխիվ): 

    Հ. Մարտիրոսյանն որոշակի ավանդ ունի ուրարտագիտական խնդիրների լուսաբանման բնագավառում, որի համար հիմք հանդիսացավ նրա ակտիվ մասնակցությունը Կարմիր բլուրի և Արմավիրի պեղումներին: Թեյշեբաինիին, Արգիշտիխինիլիին, Նոր Արեշի ուրարտական կոլումբարիին և այլ հուշարձաններին նվիրված իր աշխատություններում Հ. Մարտիրոսյանն անդրադառնում է հիմնականում ուրարտական նյութական մշակույթի ու սոցիալ-տնտեսական կյանքի բնութագրմանը, փորձում վերականգնել ուրարտական քաղաքի պատկերը: Հեղինակի ուրարտագիտական աշխատությունների թագն ու պսակն է «Аргиштихинили» (1974 թ.) մենագրությունը, որը նյութի փաստագրման, ներկայացման և քննարկման տեսանկյունից հայ հնագետների ստեղծած աշխատանքների շարքում լավագույններից է: Վերոհիշյալ աշխատություններում Հ. Մարտիրոսյանն անդրադարձել է Ուրարտուի քաղաքական և հասարակական պատմության խնդիրներին, փորձել վերլուծել նյութական մշակույթին և պատմությանը վերաբերող տվյալները: Թեյշեբաինիին վերաբերող աշխատանքներում նա հետազոտել է հիմնականում նախաուրարտական բնակավայրը, բնակելի թաղամասերը և վաղ հայկական դամբարանադաշտը: Այստեղ բուն ուրարտական նյութի քննարկումն ավելի շատ ծառայում է տեղական մշակույթի բնույթը բացահայտելուն, ի տարբերություն այլ հրապարակումների, որտեղ հիմնական շեշտը դրվում է ուրարտական (պետական) մշակույթի վրա:

    Հ. Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների երկրորդ կարևոր բնագավառը Հայաստանի բրոնզ-երկաթեդարյան հնագիտության պարբերացումն ու ժամանակագրումն էր, որի շնորհիվ նրան առաջին անգամ հայ հնագիտության մեջ հաջողվեց ստեղծել որոշակի ժամանակագրական սանդղակ: Հեղինակի հիմնական դիտողություններն ամփոփվել են «Армения в эпоху бронзы и раннего железа» (1964 թ.) հայտնի աշխատության մեջ, որը հարցադրումների իր ընդգրկմամբ էական նորույթ էր Հայաստանի վաղ հնագիտության պատմության մեջ և կանխորոշեց նրա զարգացման հեռանկարները: 

Հ. Մարտիրոսյանը (ձախից) և Կ. Ղաֆադարյանը Արգիշտիխինիլիում (Ս. Հարությունյանի արխիվ): 

    Հ. Մարտիրոսյանի հետաքրքրությունների երրորդ բնագավառը Հայաստանի ժայռապատկերների ուսումնասիրությունն էր: 1966–1971 թթ. ընթացքում նրա Գեղամա լեռներում փաստագրած ժայռապատկերները մեծ նորույթներ բերեցին լեռնաշխարհի բնիկների հոգևոր մշակույթի և տնտեսական կյանքի վերականգման գործում՝ լրացնելով Սյունիքի, Արագածի լանջերի ու հարակից շրջանների վերաբերյալ մինչ այդ կուտակված նյութերը: Այս խնդիրների ուսումնասիրությանը հեղինակը նվիրել է երեք մենագրություն և մեկ տասնյակից ավել հոդված-հաղորդագրություններ: Ընդ որում, դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ աշխատություններ, որոնցում նկարագրվում են ժայռապատկերները և փորձ է կատարվում դրանք թվագրել («Գեղամա լեռների ժայռապատկերները», 1971, 1981 թթ.) կամ վերականգնվում է դրանց իմաստաբանությունը, կրոնա-պաշտամունքային և արվեստաբանական նշանակությունը («Հայաստանի նախնադարյան նշանագրերը», 1973 թ.): Ծովի մակերևույթից մոտ 2000– 3000 մ բարձրության վրա Սպիտակասար, Պայտասար, Զիարաթ և այլ հրաբխային գագաթներին պահպանված հարյուրավոր պատկերախմբերը Հ. Մարտիրոսյանի կողմից ուսումնասիրվեցին իրենց կատարման տեխնիկական ու ոճական հատկանիշների, սյուժետային բովանդակության տեսանկյունից, դիտվեցին որպես Հայաստանի վաղ շրջանի բնակիչների պատմաբնագիտական հայացքների և նախնադարյան առասպելների ուսումնասիրության սկզբնաղբյուր: Պարզվեց, որ դրանք ներառում են մի շարք հաջորդական, իրար առնչվող ժամանակագրական խմբեր, որոնց սահմանները ճշտելու համար հիմք հանդիսացան այլ՝ ավելի հստակ թվագրություն ունեցող զուգադրվող առարկաները և դրանց պատկերագրությունը (խեցեղեն, արձանիկներ, բրոնզե գոտիներ, նետասլաքներ, դամբանային սալաքարերի պատկերներ և այլն): Առանձնացվեցին ժայռապատկերների հինգ ժամանակագրական խմբեր, որոնք համընկնում են համապատասխան հնագիտական շրջափուլերին՝ թվագրվելով մ. թ. ա. VI հազարամյակից մինչև I հազարամյակի առաջին կեսն ընկած ժամանակահատվածներով: 

Հարություն Մարտիրոսյանը (ձախից) և Վլադիմիր Մասոնը Զվարթնոցում (ընտանեկան արխիվ): 

    Հ. Մարտիրոսյանի գործունեության կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ փորձում էր իր գիտական ձեռքբերումները հանրամատչելի ձևով ներկայացնել ընթերցող հասարակությանը: Նրա գրչին են պատկանում երկու գրքեր՝ նվիրված հայաստանյան հնագիտությանը՝ սկսած քարի դարից մինչև ուրարտական ժամանակաշրջանը և Հայկական լեռնաշխարհի նախնադարյան բնիկների հոգևոր մշակույթին («Քարե դարից Ուրարտու», 1971 թ. և «Գիտությունը սկսվում է նախնադարում», 1978 թ.), ինչպես նաև հայրենիքի ու սփյուռքի տարբեր հանրամատչելի պարբերականներում և թերթերում լույս տեսած մեկ տասնյակից ավելի հոդվածները, որոնցում հեղինակը լայն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնում է Հայաստանի տարբեր հուշարձաններում ընթացող պեղումների արդյունքները, հնագիտության զարգացման և հուշարձանների պահպանության հետ առնչվող խնդիրներն ու, ընդհանրապես, լուսաբանում Հայկական լեռնաշխարհի դերը հինարևելյան մշակույթների համատեքստում: Դրանցից մի քանիսում Հ. Մարտիրոսյանը փորձում է արդիականացնել հնագիտության խնդիրները, և այս պարագայում նա հանդես է գալիս ոչ միայն որպես գիտնական, ակտիվ քաղաքացի, այլև բացահայտում իր հրապարակախոսական տաղանդը:

    Աշխատելով իր ժամանակաշրջանում ընդունված մեթոդներով, շնորհիվ իր խորաթափանցության և բազմակողմանիության՝ հնագետին հաջողվեց էապես զարգացնել վաղ հնագիտությունը մեր երկրում: Թեև Հ. Մարտիրոսյանն իր գիտական գործունեության ընթացքում հետազոտեց բազմաթիվ առանձին հուշարձաններ և խնդիրներ, սակայն հաջող կերպով կարողացավ նաև ընդհանրացնել առկա նյութը, երևույթները ներկայացնել իրենց ամբողջականության մեջ: 

Հ. Մարտիրոսյանը Հրազդանի կիրճում (ընտանեկան արխիվ): 

    Թեև վերջին տարիներին բազմաթիվ տեղեկատվական ու մեթոդաբանական նորություններ են ի հայտ եկել համաշխարհային և, մասնավորապես, հայ հնագիտության ասպարեզում, սակայն Հ. Մարտիրոսյանի թողած գիտական հարուստ ժառանգությունը պահպանել է իր գործնական նշանակությունն ու արդիականությունը: 

   ՊԱՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ – պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն: Գիտական հետաքրքրությունները՝ Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի վաղ հասարակությունների սոցիալական և մշակութային պատմության խնդիրներ, ժամանակագրության և պարբերացման հարցեր: Հեղինակ է 3 մենագրության և ավելի քան 100 հոդվածի: pavetisyan@sci.am 

   ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ – պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ: Գիտական հետաքրքրությունները՝ Հայկական լեռնաշխարհի և հարակից շրջանների բրոնզեդարյան հասարակություններին վերաբերող խնդիրներ: Հեղինակ է 2 մենագրության և ավելի քան 100 հոդվածի: r.badalyan@yahoo.com 

   ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ – պ. գ. թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնօրենի տեղակալ՝ գիտական գծով: Գիտական հետաքրքրությունները՝ հնագույն Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի խնդիրներ: Հեղինակ է 2 մենագրության և ավելի քան 80 հոդվածի: arsenbobokhyan@yahoo.com


Notices








On 15-19 October, 2024, we invite to take part in the 12th international symposium "Optics and its applications", which will be held in Yerevan (Armenia). The deadline of registration is August 15, 2024

From October 11-13, 2024, a pan-Armenian scientific conference on "Natural Sciences, Mathematics, Technology, Computer Science in the 21st century: problems of popularization and education and their solutions" will take place at the National Academy of Sciences of the Republic of Armenia

On August 29–30, an international conference titled "Issues of Historical and Cultural Heritage in the Post-Soviet Period" will be held in the Round Hall of the National Academy of Sciences

On July 12 , at 12:00 PM, in the Round Hall of the Presidium of the Armenian National Academy of Sciences (24 Baghramyan ave., Yerevan, Armenia), the presentation of the bilingual book by geographer and cartographer Rouben Galichian titled A Cartographic Examination of "Historical" Maps in the National Atlas of Azerbaijan, 2014 and the Invented Terminology of "Western Azerbaijan" will take place

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
11/07/2024

Քոչվորներից մինչև ֆերմերներ. նեոլիթյան հերթափոխը. Մաքուր պատմություն
lratvakan.am
07/07/2024

Էկոլոգիական ֆիզիոլոգիայի նորաբաց լաբորատորիա՝ պետական աջակցությամբ
1lurer.am
05/07/2024

«Խոշոր պլան». Մագիստրոսական նոր ծրագիր կենսաբազմազանության թեմայով
imradio.armradio.am
02/07/2024

Մասնագիտացված գեոպարկի ստեղծման առաջարկ՝ ՀՀ-ում
1lurer.am
This site has been visited
7 033 969

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:35, 15/07/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am