National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
07/02/2024
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակվում են նոր մեթոդներ հյուսվածքների մոդելներում դեղանյութերի փորձարկման և վնասված հյուսվածքների վերականգնման համար

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում իրականացված գիտական հետազոտությունները ցույց են տվել հյուսվածքաբանական նմուշների հիպերսպեկտրալ անալիզի մեթոդի վալիդությունը: Ստացվել են նոր տվյալներ, որոնք հաստատում են որոշ սքաֆոլդների կառուցվածքային ամբողջականությունը և ապաբջջայնացման արդյունավետությունը։ 

Սքաֆոլդները մատրիցաներ են, որոնք կենսաբանական կրիչների համադրությամբ արագացնում են հյուսվածքի վերականգնումը։ Կատարելագործվել են ցիտոտոքսիկության և իմունագենության գնահատման մեթոդները, և փոշիացված սքաֆոլդներ են սկսել կիրառվել ավելի վստահելի արդյունքների ստացման համար։ Իմունագենության գնահատման փորձաչափումները հարստացվել են նոր մեթոդներով, ինչպիսին է հոսքային ցիտոմետրիան։

 

«Մեր լաբորատորիայի կողմից մշակվող տեխնոլոգիաներն ունեն երկու հիմնական կիրառություն։ Առաջինը նոր բուժման մեթոդների մշակումն է վնասված հյուսվածքների վերականգնման համար: Թեպետ այս հետազոտական ուղղությունը դեռևս հիմնարար գիտության մակարդակում է, սակայն ունի կիրառական բազմաթիվ կարևոր հեռանկարներ: Մյուս ուղղությունը վերաբերում է մշակված հյուսվածքների կիրառմանը որպես մոդել տարբեր պրեպարատների և դեղանյութերի փորձարկման նպատակով: Այս ուղղությամբ լաբորատորիայում նույնպես տարվել և տարվում են բազմաթիվ աշխատանքներ: Նոր մոդելների մշակումը հնարավորություն կտա իրականացնել ճշգրիտ և էթիկապես ոչ խնդրահարույց փորձարկումներ»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանը։ Նա նշեց, որ լաբորատորիայում ներկա պահին գործում են մի քանի հետազոտական նախագծեր, որոնց նպատակն է հյուսվածքային ճարտարագիտության մեթոդների կիրառմամբ լաբորատոր պայմաններում տարբեր հյուսվածքների կառուցվածքների ստացումը և թեստավորումը: Նախագծերն արժանացել են մի քանի դրամաշնորհների և ֆինանսավորման ծրագրերի, այդ թվում՝ ANSEF դրամաշնորհ, EIF - PMI հետազոտական աշխատանքների ֆինանսավորում, FAST ADVANCE STEM գիտահետազոտական կրթաթոշակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների աջակցության դրամաշնորհային ծրագիր: «Ներկայում մեր լաբորատորիան սերտ համագործակցություններ ունի Բելառուսի Հանրապետության Սախարովի անվան Էկոլոգիայի միջազգային պետական ինստիտուտի, ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում համագործակցում է ՌԴ Յակուտսկի Գրաֆենային տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի, ինչպես նաև BIO-SEE կենսապատկերման միջազգային ասոցիացիայի հետ»,- ասաց Զարուհի Կարաբեկյանը:

Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի կողմից մշակված որոշ մեթոդներ աշխատակիցների համահեղինակությամբ տպագրվել են պրոֆեսոր Նարինե Սարվազյանի խմբագրությամբ հրատարակված գրքում՝ Sarvazyan N.(eds) Tissue Engineering. Learning Materials in Biosciences. Springer, Cham., April, 2020, DOI: https://doi.org/10.1007/978-3-030-39698-5_10, (https://link.springer.com/chapter/10.1007/978-3-030-39698-5_10#citeas

Հրապարակվել է նաև «Hayrapetyan L., Arestakesyan H., Margaryan A., Oganesyan A., Grigoryan V. and Karapetyan A. Comparison of articular and auricular cartilages: decellularization, cell proliferation rate, and infiltration in scaffolds» հոդվածը «Research on Biomedical Engineering» ամսագրում, (Vol. 37, No.2, April, 2021, pp. 1-8. DOI: 10.1007/S42600-021-00141-8: (https://link.springer.com/article/10.1007/s42600-021-00141-8) և «Arestakesyan H., LeFevre N., Posnack N., Sarian A., Grigorian V., Ayvazyan N., Voskanyan A., Sarvazyan N., Karabekian Z. Changes in attachment and metabolic activity of rat neonatal cardiomyocytes and nonmyocytes caused by Macrovipera lebetina obtusa venom» հոդվածը՝ «Toxicology in Vitro» ամսագրում (2023, 105755 https://doi.org/10.1016/j.tiv.2023.105755)։ 

Հետազոտական աշխատանքները ներկայացվել են միջազգային հարթակներում՝ գիտաժողովներին, ցուցահանդեսներին և սեմինարներին: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․02․2024թ․


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 750

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am