National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
14/11/2023
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում քվանտային ինտերնետի ստեղծման համար հետազոտությունների արդյունքները հետաքրքրություն են առաջացրել միջազգային գիտական հանրությունում

Քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաների սպասվող արդյունքներից է քվանտային ինտերնետը։ Դա քվանտային կապի համակարգ է, որը թույլ է տալիս փոխանակել ինֆորմացիան ցանցի հանգույցների միջև՝ հիմնված քվանտային ֆիզիկայի օրենքների վրա: Քվանտային ինտերնետն ընձեռում է աննախադեպ հնարավորություններ, որոնք անհնար են դասական տեղեկատվության օգտագործմամբ, ներառյալ բացարձակ անվտանգ հաղորդակցությունը, բացառիկ արագագործությունը և այլն: Սակայն քվանտային ինտերնետի իրականացման հիմնական խնդիրները դեռևս լուծված չեն: Քվանտային ցանցերում հաղորդակցությունն իրականացվում է ֆոտոնների միջոցով, որոնք գտնվում են որոշակի կոհերենտ վիճակներում՝ «քուբիթներում», որտեղ գրանցված է քվանտային ինֆորմացիան: Երկրամերձ ցանցերում ֆոտոնները տարածվում են ալիքատարներով, որոնցում տեղի ունեցող մարումային պրոցեսները՝ «դեկոհերենտությունը», քայքայում է ֆոտոնների կոհերենտ վիճակը և աղավաղում հաղորդվող ինֆորմացիան: Դեկոհերենտության ազդեցությունը հնարավոր է որոշ չափով մեղմել՝ օգտագործելով ֆոտոնների առավել կայուն վիճակները՝ «ժամանակային քուբիթները»: Բայց սա խնդրի միայն մի մասն է։ Քվանտային ինտերնետի հանգույցները, որտեղ գրանցվում, ձևափոխվում և վերարտադրվում է քվանտային ինֆորմացիան, պատրաստված են տարբեր նյութերից և աշխատում են տարբեր հաճախությունների վրա: Հետևաբար, հանգույցից  հանգույց տարածվելիս ֆոտոնի հաճախությունը պետք է փոխակերպվի, ըստ որում, այդ ընթացքում «ժամանակային քուբիթը» պետք է պահպանի իր տեսքը՝ առանց աղավաղումների:  

Վերը նշված գիտական խնդիրների ուղղությամբ վերջին տարիներին հետազոտություններ են կատարվում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Տեսական ֆիզիկայի լաբորատորիայում։ «Մեր աշխատանքում առաջին անգամ տեսականորեն մշակվել է մեխանիզմ՝ հիմնված «սառը» ատոմների համակարգում եռալիք պարամետրիկ փոխազդեցության վրա, որն  ապահովում է  սկզբնական ֆոտոնի ժամանակային մոդերում կոդավորված ինֆորմացիայի անկորուստ և կոհերենտ փոխանցումը հաճախության ձևափոխման ժամանակ»,- ասաց լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Մալաքյանը։ Նա նշեց, որ բացի գիտական արդյունքի հիմնարար արժեքից, այն ունի և կարևոր կիրառական նշանակություն, քանի որ քվանտային ցանցի մշակված մոդելը, որտեղ խիստ սեղմված են ֆոտոնների կորուստները, շատ ավելի հեշտ է իրականացնել, քան մինչ այժմ առաջարկված սխեմաները։ 

«Physical Review A» ամսագրում տպագրվել է «Quantum frequency conversion with coherent transfer of time-bin encoding» հոդվածը (Sh. Petrosyan and Yu. Malakyan, Phys. Rev. A 105, 052606 (2022): «Գիտական արդյունքը լայն արձագանք է գտել միջազգային գիտական հանրությունում՝ հիմնականում քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում։ Ստացվել է հինգ հրավեր միջազգային գիտաժողովներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Իտալիա) ներկայացնելու այս արդյունքները «հրավիրված խոսնակ» կարգավիճակով»,- ասաց Յուրի Մալաքյանը։

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի աջակցությամբ՝ 20TTAT-QTc004 հետազոտական ծրագրի շրջանակներում: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.11.2023թ․


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 720

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am