National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
02/11/2023
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում պարզել են, թե հակակարկտային ակուստիկ «հրանոթների» արձակած ալիքի տարածումը մթնոլորտում ինչ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ է ուղեկցվում

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի (ՖԿՊԻ) գիտաշխատողները պարզել են, որ հակակարկտային ակուստիկ «հրանոթների» արձակած հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում ուղեկցվում է ≈1 կՀց հաճախությամբ ակուստիկ և ≈5 կՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ, և որ դրանց մակածման պատճառը հարվածող ալիքին ուղեկցող մրրկային հոսքերի առաջացումն է։ 

Ուղղորդված և ուժեղ հարվածող  ալիքի տարածումը մթնոլորտում կարող է ուղեկցվել ոչ միայն չափազանց ցածր, այլ նաև մի քանի ՄՀց հաճախություններով էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ: ՄՀց-ային ճառագայթումը պայմանավորված է ուղղորդված հարվածող ալիքի ազդեցությամբ առաջացած պլազմայի էլեկտրոնների վրա Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ։

«Կատարված հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները կարող են օգտագործվել մթնոլորտում հարվածող ալիքներ մակածող օբյեկտների՝ գերձայնային արագությամբ շարժվող մարմինների հայտնաբերման և տեղորոշման նպատակներով», - ասաց ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտքարտուղար,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանը։ 

Հետազոտության արդյունքները տպագրվել են «Acoustical Physics», «Chinese Physics Letters» և «Journal of Contemporary Physics» (Armenian Academy of Sciences) գիտական հանդեսներում: Ստացված արդյունքները զեկուցվել և ակտիվորեն քննարկվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, ինչպիսիք են Իսպանիայի «31st International Conference on Phenomena in Ionized Gases», Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի «Charged & Neutral Particles Channeling Phenomena» և ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի կողմից «Electron, Positron, Neutron and X–ray Scattering under External Influences» պարբերական կազմակերպվող միջազգային գիտաժողովները։

Հետազոտություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Գերձայնային, պտուտակավոր թռչող օբյեկտներից և հզոր հարվածող ալիքներից առաջացող գերցածր հաճախային էլեկտրամագնիսական և ակուստիկ ալիքների բազմասարք՝ ընդունիչ-ուժեղացուցիչ անալիզատոր, գրանցման համակարգեր» թեմայի շրջանակներում (ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, N4 լաբորատորիայի վարիչ՝ Արթուր Արամյան)։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․11․2023թ․


Notices
Publications in Press
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
This site has been visited
7 193 951

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:11, 30/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am