National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
28/02/2023
Դրական հեռանկարներ՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնող դեղամիջոցի ստեղծման հետազոտություններում

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի և կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիաները Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի և ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են հետազոտություններ՝ ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով ոչնչացնեն միայն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջները:

«Հայտնի է, որ քաղցկեղային բջիջներում ֆոլաթթվի (վիտամին B9) ռեցեպտորների քանակը, որոնք աշխատում են անտենայի սկզբունքով, 100-300 անգամ ավելի շատ է, քան առողջ բջիջներում: Օգտագործելով այս հանգամանքը՝ մեր կողմից ֆոլաթթվի (ՖԹ) հետ  կոմպլեքսավորվել են ցինկ մետաղ պարունակող պորֆիրիններ (ֆոտոզգայուն բնությունում գոյություն ունեցող միացություններ):  Ստացված կոմպլեքսները կապվում են միայն քաղցկեղային բջիջների ֆոլաթթվի ռեցեպտորների հետ թիրախային սկզբունքով և, ներթափանցելով քաղցկեղային բջիջների մեջ, լազերի միջոցով լուսավորումից հետո ոչնչացնում են միայն քաղցկեղային բջիջները: Այդ կոմպլեքսներից ընտրել ենք նյութերի ամենաբարձր հարաբերակցությամբ կոմպոզիտը` [ՖԹ + Zn-TBut4PyP], որում հարաբերակցությունը հասնում է 20/1-ի: Կոմպոզիտների հատկություններն ուսումնասիրվել են տարբեր pH-ի և NaCl կոնցենտրացիայի պայմաններում, որոնք բնորոշ են քաղցկեղի համար: Նման կոմպոզիտների ստացման մատչելիությունը հնարավորություն է ընձեռում դրանք կիրառել ուռուցքների թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում: Պորֆիրինները կարող են օգտագործվել նաև բակտերիաների, սնկերի, խմորիչների և վիրուսների դեմ պայքարում»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Գյուլխանդանյանը:

Հետազոտությունն իրականացվում է «Ֆոլաթթվի և կատիոնային պորֆիրինների հիմքով նոր վեկտորային կոմպոզիտներ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար» ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտությն մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

«Հետազոտությունն ունի և՛ հիմնարար, և՛ կիրառական նշանակություն: Այս հետազոտությունների հիման վրա շարունակվելու է այլ նմանատիպ միացությունների (այլ վիտամինների, սպիտակուցների, գիալուրաթթվի),  նանոմասնիկների (արծաթե, ոսկե) ու պորֆիրինների կոմպոզիտների ստեղծումը, որոնք կարող են ցուցաբերել ավելի բարձր խնամակցություն և ակտիվություն քաղցկեղային բջիջների նկատմամբ: Հետազոտությունը շարունակվելու է 2023 թ-ին և ավարտից հետո ամենաակտիվ միացությունը (դեղամիջոցը) կիրառվելու և փորձարկվելու է խոշոր կենդանիների վրա, որպեսզի հետագայում կիրառվի մարդու քաղցկեղային հիվանդությունների դեպքում»,- ասաց Գրիգոր Գյուլխանդանյանը: 

Հետազոտական աշխատանքում ընդգրկված է  ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի 3 երիտասարդ գիտաշխատող, ինչպես նաև կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատողներ: Բացի այդ, այս թեմայով ներկայում կատարում են և շարունակելու են 2023թ. կատարել հետազոտություններ 3 ուսանողներ` բակալավրներ և մագիստրոսներ:

Հետազոտության արդյունքները 2022 թ. տպագրվել են հեղինակավոր «Journal of Innovative Optical Health Sciences» ամսագրում, Vol. 15(1), pp. 2142007-1 - 2142007-16, (2022):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.02.2023թ.

Նկարը՝ համացանցից


Notices
Publications in Press
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
26/11/2024

Հաստատվել են «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթի արդյունքները
hesc.am
This site has been visited
7 179 073

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:29, 18/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am