ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Անահիտ Տոնապետյան
բանասիրական գիտությունների դոկտոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
22/02/2023
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Բայազետի բարբառի բառարան»-ը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը, որի հեղինակն է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը:

«Բայազետի բարբառի բառարան» աշխատանքով հանրությանն առաջին անգամ ներկայացվում է Բայազետի բարբառի բառապաշարը: Բառարանն ընդգրկում է բարբառի բառային շուրջ 8000 միավոր, որոնց մի մասը հավաքվել է նաև Գավառի տարածաշրջանի բնակավայրերում կատարված դաշտային աշխատանքների ընթացքում: «Բառարանում ներկայացված հետաքրքրական շերտերից են գրաբարում չվկայված հնդեվրոպական արմատները (կըլըմբօստիկ՝  գլուխկոնծի, փըմփուխ՝ փափուկ. սըղին՝ սառույցի բարակ շերտ ջրի վրա, լավօթել՝ անպատիվ խոսքերով մեկին ծանր վիրավորել. լիժ՝ ողորկ, հարթ, լօնք՝ մեծ քայլ, մռու` բարկ, կծու), արդի գրական հայերենում ոչ գործածական գրաբարյան շրջանի բառերն ու բառաձևերը (հանքան` ուշ - գրբ. անագան, հ՛ընթել՝ թևի տակն առնել - գրբ. անթել, հատըկել՝ գործերը վերջացնելով՝ ազատ ժամանակ ունենալ - գրբ. ատակել, հէրկէն - գրբ. երկայն), փոխառյալ բառերը (արաբ. յեսիր` գերի, հալ՝ վիճակ, կուվաթ՝ ուժ. պարսկ. շօռվա՝ ապուր, փեղամ՝ լուր, շոռ՝ աղի. ռուս. գըռուզավիկ՝ բեռնատար, ըսկըբօ՝ ժլատ, կըռիս՝ առնետ), միայն Բայազետի բարբառում դիտված բառերը (գըխկըմել՝ խոնավությունից փափկել, դասէթափուկ՝ գոռոզ, իրավատեղ՝ վստահելի անձ, ծէրխընել՝ սկսել), յուրօրինակ բաղադրությունները (ջիգրեծուռ՝ շատ հարազատասեր, քար քաշել՝ շատ չարչարվել, լուսումթախառը՝ լուսադեմ), իմաստափոխված բառերը (քընուկ՝ դանդաղամիտ, ծնել՝ անասունի ձագ բերելը, կամենալ՝ ամուսնության բարեխոս լինել), դարձվածքները (լիզվից առատ՝ լեզվանի, գլոխը լվալ՝ գերազանցել, հառծակ հոռթիկ՝ ինքնագլուխ)»,- ասում է Վիկտոր Կատվալյանը: Նա նշում է, որ բառարանում հետաքրքրական նորություն է այն, որ հաճախ իրար հաջորդող բառերի համար բերված նմուշները կապակցված են իրար հետ և պատումներ են ձևավորում: Բարբառային խոսքը ներկայանում է կենդանի գործածությամբ: 

«Բառարաններում բարբառային բառապաշարի արտացոլումը միայն լեզվաբանական խնդիրներ չի լուծում: Այդ բառապաշարը արտացոլում է բարբառակիր հանրության աշխարհայացքը, պատկերացումները, կենցաղը, անցյալն ու ներկան»,- ասում է Վիկտոր Կատվալյանը:

Բառարանն օգտակար կլինի լեզվաբաններին, բարբառագետներին, ազգագրագետներին, բանահյուսության մասնագետներին, կարող է օգտագործվել ԲՈՒՀ-ական դասընթացներում, շտեմարաններում: Աշխատության ստեղծումն ու հրատարակումը իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բազային ֆինանսավորմամբ՝ «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.02.2023թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. սեպեմբերի 16-17-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ՌԴ ԳԱ Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Վ.Յ.Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին

Օգոստոսի 29-30-ը ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով

Հուլիսի 12-ին՝ ժամը 12․00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․, 24) տեղի կունենա աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
24/07/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
23/07/2024

Քիմիան՝ շոշափելի արդյունքներով. միջազգային գործակցության նոր սահմաններ
1lurer.am
22/07/2024

«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը մեկնարկել է
hesc.am
18/07/2024

Գիտական թափուր հաստիքները համալրվում են
1lurer.am
Կայքը հաճախել են
7 044 300

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:08, 26/07/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: