National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Stepan Essaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
15/12/2022
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարից պղնձի մանրէաբանական կորզման աստիճանը հնարավոր է հասցնել մոտ 90%-ի. ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բացահայտումը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, փոփոխելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի միջավայրի պայմանները, հանքաքարի կոնցենտրացիան, օքսիդացված և սուլֆիդային հանքանմուշների հարաբերակցությունը, պղնձի մանրէաբանական կորզման աստիճանը հնարավոր է հասցնել մոտ 90%-ի:

 

«Կատարված ապարագիտական հետազոտությունները թույլ են տվել բացահայտել պղնձի միներալի տարրալուծման մեխանիզմը: Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդային և սուլֆիդային հանքաքարի կենսատարրալուծման տեխնոլոգիայի մշակման համար»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանը:

Հետազոտության արդյունքների վերաբերյալ հրապարակվել է հետևյալ հոդվածը՝ N.S. Vardanyan1,a, A.S. Khachatryan1,b, A. Kamradt2,c, S. Willscher3,d, A.K. Vardanyan1,e,* Microbiological processing of a porphyry copper ore. Geomicrobiology Journal, 2022, vol. 39, Issue 7, p.606-618. https://doi.org/10.1080/01490451.2022.2060385 (WoS, IF-2.3): 

Հետազոտական աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ մասնագետներ Արևիկ Վարդանյանը, Աննա Խաչատրյանը, Նելլի Աբրահամյանը և Զարուհի Մելքոնյանը:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.12.2022թ.


Notices
Publications in Press
31/01/2025

«Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը` լեգենդար կոմպոզիտորի 86-ամյակի առթիվ
style.news.am
30/01/2025

Ի գիտություն Erasmus+ ծրագրերի շահառուների և շահագրգռված դիմող կազմակերպությունների
hesc.am
29/01/2025

Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է. Ժաննա Անդրեասյան
hesc.am
29/01/2025

Մարդու համար ի՞նչ վտանգներ է պարունակում անասնապահության մեջ հակաբիոտիկների կիրառումը. Դավիթ Պիպոյան
med.news.am
This site has been visited
7 220 293

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:00, 04/02/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am