National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
29/11/2022
Ցիանոբակտերիաներից ջուրը մաքրող մոդելային սարքի փորձարկումը Սևանա լճում դրական արդյունք է տվել

Ջրի «ծաղկումը» ջրային էկոհամակարգերում կենսածին տարրերի առատության և նպաստավոր ջերմաստիճանային պայմաններում պլանկտոնային ջրիմուռների բուռն աճն է, որի արդյունքում վատանում է ջրի որակը: Խնդիրն առավել բարդանում է, երբ «ծաղկումն» առաջացնում են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները, որոնք ջրային միջավայր են արտանետում թունավոր նյութեր՝ սպառնալով մարդու և կենդանիների առողջությանը: Ջրիմուռների հսկայական կենսազանգվածը, որը ձևավորվում է կենսածին տարրերի առատության և նպաստավոր ջերմաստիճանի պայմաններում, դառնում է օրգանական նյութով լճերի և ջրամբարների աղտոտվածության լրացուցիչ աղբյուր, որի քայքայման պրոցեսում գրանցվում է թթվածնային պայմանների վատացում, և խախտվում է էկոհամակարգի բնականոն վիճակը:  2018թ–ից Սևանա լճում արձանագրվեց  ջրիմուռների բուռն աճ. լիճը «ծաղկեց» Anabaena ցեղի կապտականաչ ջրիմուռներով: «Ծաղկման» երևույթները շարունակվեցին նաև հաջորդ տարիներին։ 

«Ծաղկման» երևույթների դեմ պայքարելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ 2020թ-ից սկսվել են «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների հետազոտում, «ծաղկման»  երևույթների բացահայտում և վերջինիս դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրի աշխատանքները, որին մասնակցում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի  գենետիկայի և բջջաբանության ամբիոնի, ինչպես նաև  «Բիոմիներալ» ՍՊԸ-ի աշխատակիցները։ Ծրագրի գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը:

«Ֆիտոպլանկոնային համակեցության մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ Սևանա լճում «ծաղկում» առաջացնում է հիմնականում Dolichospermum/Anabaena flos-aquae տեսակի ցիանոբակտերիան։ Լիճքի դիտակետի նմուշներում հայտնաբերվել են նաև Anabaena flos-aquae տեսակի հետերոցիստներ, որոնց քանակը մեկ լիտրում հավասարվել է մոտ 500000 բջջի։ Ակտիվացված ցեոլիտներով ջրի մաքրում իրականացնելուց հետո լճի ջրում Anabaena flos-aquae  տեսակի ջրիմուռների բջիջներ կամ հետերոցիստներ  չեն հայտնաբերվել»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը։

Լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «ծաղկման» շրջանում լճի ջրում նկատվում է գենետիկական ազդեցության մակարդակի զգալի աճ, գրանցվում է ամենաբարձր ռեցեսիվ մուտացիաների հաճախականություն, իսկ «ծաղկման» շրջանից հետո գենետիկական ազդեցության մակարդակը զգալիորեն նվազում է: Գիտնականներն օգտագործել են գենետիկական տեստ մարկերներ ցեոլիտի մաքրման արդյունավետությունը գնահատելու համար։ Ցեոլիտով մշակված ջրի նմուշներում նկատվել է ուսումնասիրվող գենետիկական թեստ-մարկերների մակարդակի նվազում՝ չմշակված տարբերակների համեմատ։ 

ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի հետ համատեղ կիրառվել են Tradescanrtia (clon 02) բույսի երկու թեստ համակարգեր, ինչի արդյունքում  ստացված տվյալները վկայում են, որ Սևանա լճի «ծաղկման» ժամանակ ցեոլիտի օգտագործումը որպես բնական սորբենտ նպատակահարմար է լճի ջրի թունավորման մակարդակի նվազեցման համար: 

Ծրագրի շրջանակներում  ստեղծվել է լճի ջուրը ցիանոբակտորիաներից մաքրելու մոդելային սարք, որի նախագիծը մշակվել է  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի աշխատակիցների կողմից։ Գիտնականների խումբը Սևանա լճում փորձարկել է Սևանի ջուրը կապտականաչ ջրիմուռներից՝ ցիանոբակտերիաներից մաքրող մոդելային սարքը: Ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Լիճքի հատվածում Սևանա լճից կլանվել են վնասակար  միկրոօրգանիզմներ, միկրոջրիմուռներ, ցիանոբակտերիաներ: Փորձարկումն իրականացվել է 2022թ․ հուլիսին՝ Սևանա լճի «ծաղկման» երևույթների դրսևորման ընթացքում: 

Սարքի ստեղծման համար հիմք են ծառայել  ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները, որոնք կատարվել են Սևանա լճի Լճաշենի,  Նորաշենի, Լիճքի լճախորշերում: Այստեղ գրանցվել էին լճի ջրի «ծաղկման» առավել ինտենսիվ երևույթներ։ Հետազոտվել են Սևանա լճի ջրի «ծաղկման» մեխանիզմները, կատարվել է ֆիտոպլանկտոնի տեսակային կազմի որոշում, քանակական ցուցանիշների գնահատում, զարգացման օրինաչափությունների բացահայտում, ուսումնասիրվել են նաև վերոհիշյալ երևույթները պայմանավորող հիդրոքիմիական և հիդրոֆիզիկական գործոնները։ Իրականացվել է միջավայրից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների կլանման և հեռացման նպատակով նպատակային սորբենտի ընտրություն, վերջինիս ակտիվացում, ազդեցության արագության մեծացում, մանրէաբանական ցուցանիշների հիման վրա ջրի մաքրման արդյունավետության գնահատում։ Կատարվել է լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների գնահատում: 

Գիտական արդյունքները ներկայացվել են հետևյալ հոդվածներում.

  • Hambaryan L.R., Stepanyan L.G., Mikaelyan M.V., Gyurjyan Q.G. «The bloom and toxicity of cyanobacteria in Lake Sevan». Proceedings of the Yerevan State University: Chemistry and Biology, 54(2), 2020, pp. 168-176. (article in peer-reviewed journal).
  • Հարությունյան Ռ. Մ., Ավալյան Ռ. Ե., Աթոյանց Ա. Լ., Աղաջանյան Է. Ա., Գաբրիելյան Բ. Կ., «Սևանա լճից ջրի նմուշների կենսաթեստավորում ջրի ծաղկման ժամանակ և ցեոլիտով մշակումից հետո մոդելային թեստ օբյեկտի կիրառմամբ»,  Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Զեկույցներ։ Էկոլոգիա, 2021, h. 121, № 4, Էջ 294-301։
  • Շահինյան Հ.Վ., Մելիքսեթյան Խ.Բ., Զաքարյան Շ.Ս., Գյուլնազարյան Շ.Ա. «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկման որոշ նախադրյալների մասին» ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Գիտություններ Երկրի մասին, 2021, հ.74, N 3, էջ 32-40: 
  • Асатрян В.Л., Гамбарян Л.Р., Гукасян Э.Х. «Горизонтальное распределение биомассы фитопланктона озера Севан: метод подсчета с использованием ГИС-технологий» // Научные основы сохранения и восстановления природных ресурсов озера Севан / отв. ред. С.В. Бердников, В.В. Селютин. – Ростов-на-Дону: Изд-во ЮНЦ РАН, 2022. – С. 323-332.

Հետազոտության արդյունքները զեկուցվել են «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովում։ 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.11.2022թ.


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 836

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am