ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
23/09/2022
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում կմշակվեն գյուղատնտեսական հողերում բնական ու տեխնածին ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների տարածաբաշխման քարտեզներ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գնահատվել են ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերում բնական (Ra-226, Th-232, K-40) և տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակները։

Շրջակա միջավայրում բնական ռադիոնուկլիդներից առավել տարածված են ռադիում-226 (Ra-226), թորիում-232 (Th-232) ու կալիում-40 (K-40): Մարդն ու այլ կենդանի օրգանիզմները մշտապես ենթարկվում են բնական ճառագայթման՝ հիմնականում հողերում առկա այս ռադիոնուկլիդների տրոհման պատճառով: Տեխնածին ռադիոնուկլիդներն օտար են բնությանը, շրջակա միջավայրում են հայտնվում մարդու գործունեության արդյունքում՝ հիմնականում ատոմային էներգետիկայի օբյեկտներում խոշոր վթարների, ինչպիսիք են Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի (2011 թ.) ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի (1986 թ.) վթարները, ինչպես նաև ներկայում արգելված միջուկային զենքի փորձարկումների հետևանքով: Տեխնածին ռադիոնուկլիդներից առավել տարածված է ցեզիում-137-ը (Cs-137):

Հողերից բնական և տեխնածին ռադիոնուկլիդները կարող են անցնել մշակաբույսերի մեջ, ահա թե ինչու գյուղատնտեսական հողերի ռադիոնուկլիդային կազմն ուսումնասիրելը խիստ կարևոր խնդիր է։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվել է Արմավիրի մարզի հողերում թե՛ բնական (Ra-226, Th-232, K-40), թե՛ տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության գնահատում։ 
«Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մարզի այն հատվածներում, որտեղ հողառաջացնող ապարները հրաբխածին են, գրանցվել են բնական ռադիոնուկլիդների համեմատաբար բարձր ակտիվություններ, սակայն դրանք չեն գերազանցում Հայաստանի հողերի համար ՄԱԿ-ի ատոմային ճառագայթման ազդեցության գիտական կոմիտեի կողմից գնահատված արժեքները։ Cs-137-ի ակտիվությունը հողերում աճում է բացարձակ բարձրությանը զուգընթաց, ինչը պայմանավորված է մթնոլորտային հոսքերով Cs-137-ի Հայաստանի տարածք ներհոսքի հետ։ Կարևոր է նաև այն, որ Մեծամոր քաղաքի շրջակայքում, Հայկական ատոմային էլեկտրակայանին հարող տարածքում տեխնածին Cs-137-ի ակտիվությունը ցածր է և համապատասխանում է այլ վայրերում նման բարձրություններում գրանցված ակտիվության մակարդակներին։ Փաստորեն, Հայաստանում ցեզիումի հիմնական աղբյուրն այսպես կոչված գլոբալ ռադիոակտիվ նստեցումներն են, որոնք ձևավորվել են անցյալ դարում ԱԷԿ-ների վթարների ու միջուկային զենքի փորձարկումների արդյունքում տեխնածին ռադիոնուկլիդների արտանետումներից»,- ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Օլգա Բելյաևան:

Նա նշեց, որ առողջական ռիսկի մասին առավել մանրամասն անդրադարձ են կատարելու հետազոտության գիտական հրապարակումներում։ Ապագայում ռադիոնուկլիդների ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները պլանավորվում է զետեղել ՀՀ ռադիոէկոլոգիական ատլասում:

«Այս հետազոտությունն ունի կիրառական նշանակություն, քանի որ մշակվելու են գյուղատնտեսական հողերում բնական ու տեխնածին ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների տարածաբաշխման փորձագիտական քարտեզներ, ինչը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկի՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման պարտադիր մասն է կազմում։ Հետազոտության կարևորությունն այն է, որ Արմավիրի մարզում է տեղակայված Հայաստանի միակ ատոմակայանը, հետևաբար, տվյալ տարածքում ռադիոակտիվությունն ուսումնասիրելը բխում է ինչպես բնապահպանական, այնպես էլ ազգային անվտանգության հիմնախնդիրներից»,- ասաց Օլգա Բելյաևան: 

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի և այլ բաժինների երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ, բազային ծրագրի շրջանակներում: Հետազոտության համար օգտագործվել են ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտ նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Փորձագիտական երկրաքիմիական քարտեզների մշակում` կայուն գյուղատնտեսության զարգացման և սննդի անվտանգության ապահովման համար» նպատակային ծրագրի (ղեկ. Լիլիթ Սահակյան) (2019-2023 թթ.) շրջանակներում 2019 թ. Արմավիրի մարզի տարածքից նմուշառված գյուղատնտեսական հողերը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.09.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 181 854

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: