ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
29/08/2022
Երևանի տարածքում Հրազդան գետի հատակային նստվածքներում անթրոպոգեն ազդեցության արդյունքում ձևավորվել է Pb-Mo-Zn-Cr տարրերի երկրաքիմիական ասոցացիա. ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտություն

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իրականացվել է Հրազդան գետի՝ Երևանի տարածքով անցնող հատվածի հատակային նստվածքներում Fe, Co, Ti, V, Mn, Ba, Cu, Pb, Zn, Mo, Cr, Sr, Rb, և Zr պարունակությունների ուսումնասիրություն և բազմաչափ վիճակագրական վերլուծություն: Արդյունքների համաձայն՝ ուսումնասիրված տարրերը հանդես են գալիս երեք առանձին երկրաքիմիական ասոցիացիաներով՝ Fe-Co-Ti-V-Mn-Zr (I), Cu-Pb-Mo-Zn-Cr (II) և  Sr-Ba-Rb (III):

 

«Ցանկացած միջավայր ունի որոշակի քիմիական կազմ: Այդ քիմիական կազմում տեղ գտած տարրերը հանդես են գալիս փոխկապակցված կամ իրարից անկախ: Իրար հետ հանդես եկող տարրերը ներկայացնում են երկրաքիմիական ասոցացիաներ: Այդ ասոցացիաները կարող են փոփոխվել միջավայրի քիմիական կազմի փոփոխմանը զուգընթաց: Բնական վիճակում գտնվող միջավայրի քիմիական կազմի երկրաքիմիական ասոցացիաները ֆոնային են: Քաղաքային միջավայրում, անթրոպոգեն աղբյուրներով պայմանավորված, ֆոնային երկրաքիմիական ասոցացիաները վերափոխվում են, փոփոխվում է քիմիական տարրերի կազմը: Տվյալ հետազոտության արդյունքում ստացվել է, որ

Հրազդան գետի Երևանի տարածքով անցնող հատվածի հատակային նստվածքներում Fe-Co-Ti-V-Mn-Zr և Sr-Ba-Rb տարրերի երկրաքիմիական ասոցացիաները մնացել են բնականին մոտ, իսկ Pb-Mo-Zn-Cr խումբն անթրոպոգեն ազդեցության արդյունքում ձևավորված ասոցացիա է»,- ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը: Ըստ նրա՝ ուսումնասիրության կիրառական նշանակությունն այն է,  որ վեր է հանում անթրոպոգենեզի պայմաններում քաղաքային միջավայրի գետային նստվածքների քիմիական կազմի փոփոխության գործընթացի առանձնահատկությունները: Հետազոտություններին մասնակցել են երիտասարդ գիտնականներ:

 

Ուսումնասիրությունն իրականացվել է պետության կողմից հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտության արդյունքների մի մասի վերաբերյալ տպագրվել է գիտական հոդված՝ Tepanosyan G., Harutyunyan N., Maghakyan N., Sahakyan L. Potentially toxic elements contents and the associated potential ecological risk in the bottom sediments of Hrazdan river under the impact of Yerevan city (Armenia), Environmental Science and Pollution Research, 2022, p. 36985–37003, https://doi.org/10.1007/s11356-022-18526-2, IF=5.19:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.08.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
Կայքը հաճախել են
7 191 213

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:11, 30/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: