ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
18/04/2022
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում նոր մեխանիզմով բացատրվում է գալակտիկաների մագնիսական դաշտերի զրոյից առաջացումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են ուսումնասիրություններ՝ նվիրված Մեր Գալակտիկայում և այլ գալակտիկաներում մագնիսական դաշտերի զրոյից առաջացմանը: Աշխատանքները ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանը:

«Մինչ այժմ դինամո մեխանիզմների միջոցով ուսումնասիրվել է արդեն եղած թույլ մագնիսական դաշտերի ուժեղացումը գալակտիկաների կյանքի ընթացքում և թե ինչպիսի կոնֆիգուրացիաներ կարող են առաջանալ տարբեր գալակտիկաներում՝ կախված նրանցում առկա խիստ նոսր պլազմայի քանակությունից և այդ պլազմայի շարժումից: Ընդ որում, սկզբնական թույլ մագնիսական դաշտերի առաջացման մեխանիզմների մասին կամ լռում են կամ ասվում է, որ այդ դաշտերն առաջացել են տիեզերքի առաջացման սկզբնական փուլերում:

Մեր աշխատանքում փորձ է արվում սկզբնական մագնիսական դաշտերի առաջացումը բացատրել գալակտիկաներում տեղի ունեցող ակտիվ գործընթացների առկայությամբ: Այն է՝ գալակտիկաների կենտրոնական տիրույթներից (միջուկներից) իոնացված նյութի ուժեղ արտահոսք կամ այդ տիրույթների վրա նյութի ներհոսք (ակրեցիա): Գալակտիկաների ընդհանուր պտույտի և նշված պայմանների առկայության դեպքում գործում է Բիրմանի մեխանիզմը («մարտկոցային էֆեկտ»), որն ի վիճակի է զրոյից առաջացնել մագնիսական դաշտեր: Մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ արտահոսող կամ ներհոսող պլազմայում առկա էլեկտրոնների և պրոտոնների զանգվածներն ավելի քան 3 կարգով իրարից տարբերվում են, և նրանց փոխազդեցությունը գալակտիկաներում առկա պտտվող գազային միջավայրի մասնիկների հետ խիստ տարբեր է: Դրա շնորհիվ գալակտիկայի ցանկացած կետում, էլեկտրաչեզոքության պայմանի պահպանությամբ հանդերձ, էլեկտրոնների արագության պտտական բաղադրիչը տարբերվում է պրոտոնների արագության պտտական բաղադրիչից: Դա բերում է շրջանային էլեկտրական հոսանքների առաջացման, որի արդյունքում առաջանում են դիպոլային մագնիսական դաշտեր, որոնք հետագայում կարող են ուժեղանալ կամ ձևափոխվել արդեն հայտնի դինամո մեխանիզմների շնորհիվ:

Մեր Գալակտիկայի համար կատարվել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով միջաստղային գազի դինամիկայի վերաբերյալ դիտումներից ստացված որոշ առանձնահատկություններ: Օգտագործելով պլանար մոտավորությունները, երբ գազի շերտի հաստությունն անհամեմատ ավելի փոքր է, քան նրա ռադիալ չափերը, կատարվել է Գալակտիկայի մագնիսական դաշտի ինվերսիայի (դաշտի ուղղության փոփոխություն հակառակի) մոդելավորում: Ցույց է տրվել, որ տեսականորեն հնարավոր է այնպիսի մագնիսական դաշտերի գեներացիա, որոնցում Գալակտիկայի կենտրոնից հեռանալիս կարող են դիտվել շրջանային մագնիսական դաշտի ուղղության ինչպես մեկանգամյա, այնպես էլ երկուանգամյա փոփոխություններ: Օգտագործելով Ֆարադեյի պտույտի մեծ արժեքով օժտված բաբախիչների տվյալները՝ ցույց է տրվել, որ Գալակտիկայի հարթության մեջ Գալակտիկայի կենտրոնից 5 և 7 կիլոպարսեկներով սահմանափակված օղակում մագնիսական դաշտի ուղղությունը հակառակ է ուղղված մնացած տիրույթի դաշտի ուղղությանը: Այս արդյունքը լավ համապատասխանության մեջ է գտնվում տեսական հետազոտություններից հետևող վերոհիշյալ մոդելներին: Աշխատանքն ունի հիմնարար նշանակություն, քանի որ փորձ է արվում գալակտիկաների մագնիսական դաշտերի առաջացումը զրոյից բացատրել նոր, մեր կարծիքով ամենաարդյունավետ գործող Բիրմանի մեխանիզմով», – բացատրեց Ռուբեն Անդրեասյանը:

Գիտական աշխատանքներն իրականացվել են «Գալակտիկաների մագնիսական դաշտերի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում: Աշխատանքը տպագրվել է Ռուսաստանի Դաշնության «Астрономический Журнал» ամսագրում:

Աշխատանքի համահեղինակներն են երիտասարդ գիտնականներ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուկտետի դոցենտ Եվգենի Միխայլովը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հասմիկ Անդրեասյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.04.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 181 818

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: