National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
10/10/2024
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակին։

Գրքի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը։ Գրքի հեղինակներն են Գոհար Իսկանդարյանը, պատմական գիտությունների թեկնածու Լիանա Պետրոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Մելքոնյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտյոմ Տոնոյանը, պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը։

Գիրքը ներկայացրեց Գոհար Իսկանդարյանը։ Նա իր ելույթում, մասնավորապես, ասաց․ «Գրքի «Հայաստանի և Իրանի մոտեցումները տարածաշրջանային նոր մարտահրավերներին» ենթաբաժնում, որի հեղինակը ես եմ, ներկայացվել է ՀՀ անկախությունից հետո ձևավորված հայ-իրանական հարաբերությունները, Իրանի մոտեցումները արցախյան խնդրին, և Իրանի դիրքորոշումն արցախյան վերջին պատերազմին ու տարածաշրջանում առաջացած նոր իրողություններին։ Հարցազրույց է անցկացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Օգտագործվել է Արտաքին գործերի նախարարության պատմադիվանագիտական արխիվը։ Առաջին անգամ օգտագործվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուշերը, որտեղ մեծ հատված կա Արցախյան խնդրի վերաբերյալ, ինչպես նաև վերջերս տպագրված Իրանի Իսլամական Հանրապետության նախկին Արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հուշերը, որտեղ հետաքրքիր փաստեր կան արցախյան վերջին պատերազմի և Իրանի միջնորդական առաքելության փորձերի մասին։ 

 

Լիանա Պետրոսյանը, ով թեմատիկ խմբում երիտասարդ հետազոտողն էր, ուսումնասիրել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունները անկախությունից ի վեր՝ օգտագործելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մշտադիտարկել է իրանական մամուլը։ 

Քրիստինե Մելքոնյանի ուսումնասիրության առարկան է եղել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հարավային Կովկասում 1991-2023թթ․։ Հեղինակն աշխատանքում ներկայացրել է վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայի հարավկովկասյան հանրապետությունների հետ ձևավորած հարաբերությունները և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման նոր փուլի թևակոխումը։

Ալեն Ղևոնդյանը պատասխանատու է «ՀՀ-ՌԴ և ՀՀ-ՀԱՊԿ փոխհարաբերությունները հարավային Կովկասում  ուժային հավասարակշռության փոխակերպման ներկա փուլում» հատվածի համար, որտեղ հետազոտողը ոչ միայն իրականացրել է դաշտային աշխատանք, այլ նաև ուսումնասիրել է թեմային վերաբերող ողջ փաստաթղթային և պայմանագրային դաշտը։ Հետազոտողը մատնանշել է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են թե՛ ՀՀ-ՌԴ հարարբերություններում, թե ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում։

Արտյոմ Տոնոյանն ուսումնասիրել է «Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առանձնահատկությունները 1991-2023թթ․» թեման։ Նա ուշադրությունը սևեռել է այն հանգամանքի վրա, թե ինչպես արցախյան առաջին պատերազմում պարտված Ադրբեջանը կարողացավ վերականգնվել և ինչպիսի աշխատանքի շնորհիվ էր, որ վերջինս ի վիճակի եղավ լուծել Արցախի հարցն իր ցանկացած օրակարգով։ Տոնոյանի աշխատանքում կգտնեք նաև Ալիևի ելույթները և դրանց շուրջ իրականացրած վերլուծությունները։

Սերգեյ Մինասյանը հետազոտություն է իրականացրել «Վրաստանի արտաքին քաղաքականության տարածաշրջանային չափումների շուրջ» թեմայի շրջանակում։ Նա ուշադրության կենտրոնում է պահել, թե Վրաստանը ինչպիսի քաղաքական փոփոխությունների է ենթարկվել անկախությունից ի վեր, և ինչպես դիրքավորվեց Վրաստանը արցախյան պատերազմի ժամանակ, և ինչպես են զարգանում այժմ հայ-վարացական հարաբերություները։

«ԱՄՆ-ի և ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2023թթ․» բաժինը պատրաստվել է Բենիամին Պողոսյանի ջանքերով, որտեղ հետազոտողը ցույց է տվել հավաքական Արևմուտքի շահերը և նրանց որդեգրած քաղաքականությունը ընդհանրապես Հարավային Կովկասում և արցախյան վերջին պատերազմի ընթացքում մասնավորապես։Աշխատանքն ավարտվում է հավելվածով, որտեղ զետեղված է միջազգային գիտաժողովի վերաբերյալ տեղեկություն, ինչը կրկին սույն ծրագրի շրջանակներում է իրականացվել։ Հավելվածները կազմվել են պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի կողմից»։ 

Հետազոտությունն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութան գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21T-5F218 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09․10․2024թ․


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 280

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am