ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
30/09/2021
Գիտնականների նվաճումը վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների վերականգնման և փոխարինման համար սկաֆոլդների ստեղծման գործում

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիկսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների, հյուսվածքների վերականգնման և  փոխարինման համար: 

    Հետազոտություններն իրականացվում են Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի գլխավորությամբ:

    «Սկաֆոլդ ստանալու առաջին քայլը կենդանական հյուսվածքի ապաբջջայնացումն է՝ կենդանու հյուսվածքից բոլոր կենդանական բջիջների հեռացումը, որի արդյունքում մնում է թափանցիկ արտաբջջային մատրիքս կամ սկաֆոլդ։ Սկաֆոլդը  հյուսվածքային  ճարտարագիտության մեթոդներում օգտագործվող կառուցվածք է, որը ծառայում է որպես հենարան բջիջների համար՝ ապահովելով դրանց ամրանալու և գոյատևելու հնարավորությունը, նմանակելով և փոխարինելով նորմայում այդ բջջին շրջապատող արտաբջջային մատրիքսին: Բջիջներից ազատ մատրիքսը նյութակառուցվածքային կազմությամբ գրեթե չի տարբերվում կենդանիների և մարդկանց մոտ, որն էլ հնարավորություն է տալիս կենդանական աղբյուրներից ստացված սկաֆոլդը վերաբնակեցնել մարդկային բջիջներով և փոխպատվաստել հենց մարդուն», - բացատրում է Զարուհի Կարաբեկյանը: 

    Ըստ նրա՝ փորձերում օգտագործվել են ինչպես առնետների, մկների, ճագարների, խոզերի, այնպես էլ մարդու հյուսվածքային նմուշներ։ «Փորձեր ենք իրականացրել՝  ստեղծելու մաշկի սկաֆոլդի անսահմանափակ և մատչելի աղբյուր հանդիսացող այլընտրանքային սկաֆոլդ՝ մաշկի փոխպատվաստման համար։ Ինչպես նաև փորձեր են արվում ամբողջական օրգանների ինժեներիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստանալ ամբողջական լյարդ և երիկամ: Հետազոտություններն ունեցել են դրական ելք»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:

    Որպեսզի օրգանիզմը չվանի սկաֆոլդը փոխպատվաստման ժամանակ, այսինքն, տեղի չունենա օրգանիզմի կողմից փոխպատվաստուկի մերժում, պետք է, որ փոխպատվաստվող հյուսվածքի բջիջները օժտված լինեն նույն մակերեսային սպիտակուցների խմբերով, ինչ ռեցիպիենտի բջիջները։ Այս նպատակով Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում սկսել են ստեղծել հայկական պոպուլացիային բնորոշ մեզենքիմալ ցողունային բջիջների շտեմարան, որպեսզի հետագայում կարողանան տարբերակել ու կիրառել հետազոտական և կլինիկական նպատակներով՝ ընտրել պացիենտին համապատասխանող տեսակը և դրա միջոցով կառուցել փոխպատվաստվելիք հյուսվածքը։ 

    «Մեր լաբորատորիայում փորձեր են արվում ստանալ մաշկի և սրտի փականի սկաֆոլդներ բիոտպագրության մեթոդով, որպեսզի ստացված արդյունքը համեմատենք բնական ծագում ունեցող սկաֆոլդների հետ և ընտրենք լավագույնը: Բացի այդ, հետազոտել ենք բջիջների կուլտիվացման (պահման և աճեցման) համար մարդկային շիճուկի կիրառման հնարավորությունը: Բանն այն է, որ աշխարհում բջիջների կուլտիվացման  համար մեծ մասամբ կիրառվում է կովի սաղմնային արյան շիճուկ՝ որպես սննդամիջավայր։ Լինելով կենդանական ծագման՝ այն պարունակում է ռիսկեր, որոնցից է կենդանական հիվանդությունների փոխանցումը։ Այդ պատճառով մարդկային բջիջների և հյուսվածքների կուլտիվացման համար որպես հնարավոր օպտիմալ այլընտրանք կարելի է դիտարկել մարդկային շիճուկի կիրառումը։ Մեր կողմից իրականացված փոխարինող շիճուկի հետազոտությունները ևս դրական ելք են ունեցել՝ ապահովելով բարձր էֆեկտիվություն: Աշխատանքները շարունակվում են էֆեկտիվության երկարաժամկետությունն ապահովելու ուղղությամբ»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:

    Կատարված հետազոտությունները ներկայացվել են տարբեր միջազգային  համաժողովների ժամանակ։ Որպես համահեղինակ Springer հրատարակչությունում 2020 թվականին տպագրվել է «Հյուսվածքային ինժեներիա» գիրքը (հեղինակներ՝ Նարինե Սարվազյան (կ.գ.թ.), Զարուհի Կարաբեկյան (կ.գ.թ.), Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Վահան Գրիգորյան, Վարդան Ավետիյան, Լիանա Հայրապետյան, Մարիամ Գրիգորյան, Աստղիկ Կարապետյան, Արտեմ Օգանեսյան, Արման Սիմոնյան, Աննա Սիմոնյան)։  Ինչպես նաև համատեղ ջանքերով տպագրվել է հոդված “Research on Biomedical Engineering” հեղինակավոր պարբերականում (https://doi.org/10.1007/s42600-021-00141-8) (հեղինակներ՝ Լիանա Հայրապետյան, Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Անուշ Մարգարյան, Արտեմ Օգանեսյան, Վահան Գրիգորյան և Աստղիկ Կարապետյան):

    Հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ՝ “Engineered skin via natural recourses”/Grant Number 18T-1F275/, “Generation of non-immunogenic Mesenchymal Stem Cells for Tissue Repair” /Grant Number 15T-1F359/ ծրագրերի, ինչպես նաև հայ-բելառուսական գիտական համագործակցությամբ ձեռք բերված դրամաշնորհի շրջանակներում՝ “Biocompatibility of multicomponent allogeneic cells with decellularized liver scaffold”, /Grant Number 18BL-028/:  

30.09.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 155 950

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:00, 19/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: