ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
16/02/2023
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողների վերականգնած ուղեծրերի շնորհիվ արհեստական արբանյակները կարող են խուսանավել տիեզերական աղբի հետ աղետալի բախումից

Մարդու կողմից իրականացված տիեզերական թռիչքների արդյունքում տիեզերքն աղտոտվել է մետաղական աղբով՝ բեկորներով, որոնց բախումը գործող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Այդ բախումը կանխելու համար ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի գիտաշխատողները ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության հետ միասին իրականացնում են մերձերկրյա տիեզերական տարածության մշտադիտում: Աշխատանքը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Ըստ նրա՝ 2021թ. դրությամբ Երկրի շուրջը պտտվել է 0.1-1.0 սմ չափերով մոտ 130 միլիոն հատ օբյեկտ, որոնցից մոտ 20 միլիոնը գտնվել է մինչև 2000 կմ բարձրության վրա։ Դրանք շարժվում են շուրջերկրյա ցածր ուղեծրերով (ՇԵՑՈւ)։ 1.0-10 սմ չափերի բեկորների ընդհանուր թիվը մոտ 900 հազար է, որոնցից 500 հազարը պտտվում են ցածր ուղեծրերում։ 10սմ ավելի մեծ չափերով օբյեկտների թիվը հասնում է 34 հազարի, որոնցից 23 հազարը Երկրին առավել մոտ գտնվողներն են։ «Տարբեր չափերի մետաղական բեկորների արագությունը հասնում է վայրկյանում 8 կմ-ի։ Դա ավելի քան տասն անգամ մեծ է Կալաշնիկովի ավտոմատի գնդակի արագությունից (մոտ 700 մ/վրկ)։ Նշանակում է՝ դրանց էներգիան նույն զանգվածի դեպքում մեծ է ավելի քան 100 անգամ։ Այդ բեկորների բախումը գործող և առավել ևս կառավարվող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդպիսի բախումներից, անհրաժեշտ է գիտենալ հնարավորինս մեծ թվով բեկորների շարժման ուղեծրերը։ Այդ դեպքում հնարավորություն է առաջանում չբախվելու նպատակով հասցնել խուսանավել»,- ասում է Հայկ Հարությունյանը:

Միայն 2021թ-ին հայ-ռուսական համատեղ կայանում 260 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 650000 չափում և վերականգնվել 700 ուղեծիր արհեստական արբանյակների համար: Այս աշխատանքներն իրականացվել են «Մերձերկրյա տիեզերական տարածությունում վտանգավոր իրավիճակների նախազգուշացման ինքնաշխատ համակարգի տեղեկատվական ապահովում» ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի Կիրառականաստղագիտության կենտրոնի և ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության համատեղ ջանքերով: 

«Ֆինանսավորումն ապահովում է ռուսական կողմը «Աստղագիտական կենտրոն» ընկերության միջոցով, որն իր հերթին «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության կապալառու կատարողն է։ Ըստ էության, այս ծրագիրը հենց սկզբից հանդիսացել է միջազգային ծրագիր, որտեղ դիտումները հիմնականում իրականացնում են հայ մասնագետները, իսկ տեխնիկական սպասարկումն ամբողջապես ապահովում են մեր ռուս գործընկերները»,- ասում է Հայկ Հարությունյանը:

 

Ծրագրում հիմնականում ներգրավված են երիտասարդ գիտնականներ։ 

«Նման կայանի գոյությունը թույլ է տալիս, որպեսզի մենք ինտեգրվենք մեծ կարևորություն ներկայացնող միջազգային ծառայության մեջ, որը ժամանակակից տեխնիկա և որոշակի փորձառություն է բերում Հայաստան։ Գուցե ինչ-որ ժամանակ անց, երբ մեր երկիրը կունենա արհեստական արբանյակներ, մեր կենտրոնի փորձը պետք կլինի երկրի համար նոր խնդիրներ լուծելու համար»,- ասում է Հայկ Հարությունյանը՝ նշելով, որ թեպետ ստացված տվյալները ֆինանսավորող կողմի սեփականությունն են, այնուամենայնիվ, ծրագրի մասին տեղեկատվական հոդված է տպագրվել Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներում՝ Harutyunian, H. A.; Nikoghosyan, E. H.; Melikian, N. D.; Azatyan, N. M.; Abrahamyan, H. V.; Paronyan, G. M.; Andreasyan, H. R.; Ohanian, G. A.; Gevorgyan, M. H.; Mikayelyan, G. A. 2017, New observational project for revealing natural and anthropogenic threats at the near-Earth space, Communications of BAO, Vol. 64, Issue 1, pp. 116-124:

Ներկայում բանակցություններ են ընթանում նաև Ավստրիայի «Աստղահամակարգեր» ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել Հայաստանում նման ինքնաշխատ դիտակայան ունենալ։ Ամենայն հավանականությամբ, առաջին աստղադիտակը կամ դիտակային մոդուլը կդրվի Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի դիտողական տարածքում, իսկ հետագայում կկատարեն նաև նոր դիտողական կայանի տարածքի որոնման աշխատանքներ: 


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 283 700

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  22:37, 01/04/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: