National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
21/11/2022
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնում ստացել են կայուն մուտանտներ, որոնք սինթեզում են բժշկության բնագավառում պահանջված 4 գ/լ L-տրիպտոֆան

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի գիտնականներին հաջողվել է քիմիական մուտագենեզի և գենետիկասելեկցիայի մեթոդներով Br. flavum 14067 վայրի տեսակի շտամի հիման վրա ստանալm-ֆտորֆենիլալանինի նկատմամբ կայուն մուտանտներ, որոնք սինթեզում են մինչև 4 գ/լ L-տրիպտոֆան:

«Կայուն L-տրիպտոֆան սինթեզող շտամների ստացումը կարևոր է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական տեսանկյունից: Բժշկության, դեղագործության և այլ բնագավառներում այս ամինաթթվի պահանջարկը մշտապես աճում է: Բարձրակտիվ արտադրիչների ստացումը ու դրանց միջոցով L-տրիպտոֆանի արտադրությունը կնպաստի տնտեսական շահութաբերությանը»,- ասաց հետազոտությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի շտամ-արտադրիչների և կենսասինթեզի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովան:
Տրիպտոֆանն անփոխարինելի արոմատիկ ամինաթթու է: Այն կարգավորում է իմունային և նյարդային համակարգերի աշխատանքը, կարևոր նշանակություն ունի երեխաների նորմալ աճի և կենսագործունեության համար, իսկ նորածինների դեպքում այն նպաստում է քնի ցիրկադային ռիթմերի ձևավորմանը: Օրգանիզմում այս ամինաթթվի պակասի հետևանքով կարող է առաջանալ սրտային անոթների սպազմ, ընկճախտ, շատակերություն, անքնություն, մազաթափություն, մշտական հոգնածություն, սակավարյունություն, իսկ երեխաների դեպքում՝ ուշադրության բացակայություն և գերակտիվության համախտանիշ:

«Տրիպտոֆանը լայնորեն կիրառվում է ինչպես գյուղատնտեսության, բժշկության, այնպես էլ դեղագործական արդյունաբերության մեջ հակադեպրեսանտների, հանգստացնող և այնպիսի դեղերի ստացման համար, որոնք նախատեսված են շիզոֆրենիայի, ալկոհոլիզմի և այլ հիվանդությունների բուժման համար: Տրիպտոֆանի արտադրության կարևորագույն եղանակներից մեկը մանրէաբանական սինթեզի եղանակն է: Մանրէաբանական եղանակներից ավելի արդյունավետ է համարվում տրիպտոֆանի սինթեզն այն միկրոօրգանիզմների աճեցմամբ, որոնք ունակ են ուղիղ ֆերմենտացիայի միջոցով ածխածնի, ազոտի աղբյուրներից սինթեզել տրիպտոֆան՝ սննդամիջավայրում առանց տրիպտոֆանի նախանյութերի (ինդոլ, անտրանիլաթթու) ավելացման: Հաշվի առնելով արդյունաբերական տեսանկյունից կորինեֆորմ մանրէների առավելությունները՝ մեր կողմից նպատակ է դրվել ստանալ Brevibacterium flavum տեսակին պատկանող տրիպտոֆանի բարձր ակտիվությամբ օժտված շտամ-արտադրիչներ»,- ասաց Գայանե Ավետիսովան: Նա նշեց, որ հետազոտության արդյունքում քիմիական մուտագենեզի և գենետիկասելեկցիայի մեթոդներով հաջողվել է Br. flavum 14067 վայրի տեսակի շտամի հիման վրա ստանալm-ֆտորֆենիլալանինի նկատմամբ կայուն 17 մուտանտներ: Հետագայում խորքային ֆերմենտացիայի պայմաններում 15% սախարոզ և 5,5% (NH4)2SO4 պարունակող հեղուկ սինթետիկ միջավայրում դրանցից, ըստ ակտիվության, ընտրվել են 4-ը, որոնք սինթեզում են մինչև 4 գ/լ L-տրիպտոֆան:

Հետազոտության վերաբերյալ հրապարակվել են հետևյալ գիտական հոդվածները.

  1. Melkonyan L., Avetisova G., Tsarukyan G., Keleshyan S., Karapetyan Z., Toplaghaltsyan A., Ghochikyan V. Influence of Vitamins on L-Tryptophan Production by Brevibacterium flavum, International Scientific and Practical Conference «BIOTECHNOLOGY: Science and Practice. Innovation and Business», Part II, Articles, October 20-22, 2021, Yerevan, Armenia, p. 82-86.
  2. A. Paloyan, L. Melkonyan, G. Avetisova. Microbial approaches for amino acids production. In Singh R.P., Manchanda G., Bhattacharjee K., Panosyan H. (eds) Developments in Applied Microbiology and Biotechnology Microbial Syntrophy-mediated Eco-enterprising. ELSEVIER, 2022 Book, Chapter 7, p.177-209.
  3. Avetisova G., Melkonyan L., Tsarukyan G., Ghochikyan V., Keleshyan S., Karapetyan Z., Toplaghaltsyan A. Genetics and Selection Approaches For DerivingL-Tryptophan-Producing Strain Based on Brevibacterium flavum. Fundamental and Applied Research. Current Issues and Achievements. International Conference 31 May, 2022, Collection of Scientific Articles, p. 173-187. (in Armenia)

«Ամինաթթուների շտամ-արտադրիչների ստացումը գենետիկայի և սելեկցիայի եղանակով երկարատև ու բազմափուլ պրոցես է, ուստի ստացված արդյունքները դեռ հետազոտման առաջին փուլում են: Գիտական խմբի կողմից դրական արդյունքների ստացման դեպքում թե՛ շտամ-արտադրիչը և թե՛ մշակված արդյունավետ կենսասինթեզի տեխնոլոգիան կառաջարկվեն ամինաթթուների արտադրությամբ զբաղվող միջազգային հայտնի ընկերություններին, կամ կկիրառվեն տեղական արտադրություն կազմակերպելու համար»,- ասաց Գայանե Ավետիսովան:

Հետազոտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի 2021 թ. բազային ֆինանսավորմամբ «Հիմնարար և կիրառական հետազոտություններ կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության բնագավառներում» ծրագրի շրջանակներում:

21.11.2022թ.

Photogallery

Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 216

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am