ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
30/09/2022
Տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում. ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի բացահայտումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ցույց են տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում և հաստատել են արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների միջև:

«Աստղաֆիզիկայում աստղառաջացման գործընթացի հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը շատ մեծ նշանակություն ունի: Մեր կողմից ներկայացված «IRAS05168+3634 աստղառաջացման տիրույթի կառուցվածքը» աշխատանքում ցույց ենք տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում, և կա լավ արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների հետ: Աշխատանքում տվյալ աստղառաջացման տիրույթի համար պարզաբանվել են որոշակի օրինաչափություններ աստղային բնակչության և նրանց մայր ամպի գազափոշային միջավայրի միջև», – ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ելենա Նիկողոսյանը: Ըստ նրա՝ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ ամենամեծ միջաստղային նյութի խտություն և զանգված ունեցող ենթատիրույթները պարունակում են I դասի էվոլյուցիոն փուլ ունեցող երիտասարդ աստղային օբյեկտների ամենամեծ տոկոսը։ «Բոլոր ենթատիրույթներում աստղերի էվոլյուցիոն տարիքի լայն բաշխումը (10- ից մինչև 107 տարի) վկայում է, որ դիտարկվող աստղառաջացման տիրույթում աստղերի ձևավորման ընթացքն ունի ինքնաբուխ և հաջորդական խտացումների բնույթ։ Այն ենթատիրույթներում, որտեղ սկզբնական, մայր մոլեկուլային ամպի զանգվածն ավելի մեծ է, այս ընթացքը, հավանաբար, ավելի ակտիվ է և երկարատև»,– ասաց Ելենա Նիկողոսյանը:

IRAS 05168+3634 աստղառաջացման տիրույթի պատկեր 

Հետազոտությունն իրականացվել է «Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա» առաջատար հետազոտությունների աջակցության 21AG-1C044 գիտական թեմայի շրջանակում։ Գիտական արդյունքի վերաբերյալ հոդված է տպագրվել «Astrophysics and Space Science» աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների միջազգային ամսագրում: Աշխատանքի արդյունքները զեկուցվել են Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանում 2022թ. հունիսի 20-24-ին տեղի է ունեցած «From Stars to Galaxies II» միջազգային գիտաժողովի ժամանակ: 

Գիտական արդյունքի չորս համահեղինակներից երեքը երիտասարդ գիտաշխատողներ են։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.09.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 003

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:00, 19/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: