National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
22/06/2022
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում կատարվել է շերտաձև սալի և Կորենևի հիմքի կոնտակտային փոխազդեցության խնդրի հետազոտություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում կատարվել է շերտաձև սալի և Կորենևի հիմքի կոնտակտային փոխազդեցության խնդրի հետազոտություն՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մխիթարյանի ղեկավարմամբ, ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի պրոֆեսոր Յուրի Անտիպովի հետ համատեղ:

Հետազոտության նպատակը՝ ստանալ սահմանափակ լուծումներ Կորենևի հիմքի համար, որը մյուս հիմքերի հետ միաժամանակ հաճախ օգտագործվում է շինարարական մեխանիկայում: Գծային դեֆորմացվող Կորենևի մի հիմքի համար, որի ազդեցության ֆունկցիան արտահայտվում է զրոյական ինդեքսով Մակդոնալդի ֆունկցիայով՝ կախված երկու կետերի հեռավորությունից դիտարկված կոնտակտային խնդիրներում, ցույց է տրվել, որ կոնտակտային տիրույթի եզրագծում գործում են կենտրոնացված ուժեր: Կոնտակտային լարումների սահմանափակության համար ստացվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ:

«Շենքերի ու շինությունների հիմնատակերի, մեքենաշինական բազմաթիվ կառուցվածքների ամրության հաշվարկներում օգտագործվում են դրոշմների, հեծանների, սալերի և թաղանթների ու դեֆորմացվող հիմքերի կոնտակտային փոխազդեցության խնդիրների հետազոտության արդյունքները։ Հիմքերի համար ընդունված ֆիզիկական մոդելների շրջանակներում դրոշմների, հեծանների, սալերի կամ թաղանթների ծայրակետերում առաջացած լարումներն անսահմանափակ են։ Այդ պատճառով նշված կետերում կամ եզրագծերում առաջանում են լարումների կենտրոնացումներ, որոնք ազդում են կառուցվածքների ամրության բնութագրիչների վրա՝ էապես իջեցնելով դրանք։ Արդյունքում ստացվում է ամրության տեսակետից վտանգավոր իրավիճակ։

Այդ տեսակետից դիտարկվել է փորձարարական հետազոտությունների մշակմամբ պրոֆեսոր Կորենևի կողմից առաջարկված գծային դեֆորմացվող հիմքը, որի ազդեցության ֆունկցիան, այսինքն` միավոր մեծության կենտրոնացված ուժից առաջացած հիմքի եզրային մակերևույթի կետերի ուղղաձիգ տեղափոխությունները, արտահայտվում են հատուկ ֆունկցիայով՝ Մակդոնալդի ֆունկցիայով։ Ստացված մաթեմատիկական արդյունքների հիման վրա կառուցվել է Կորենևի առաջարկված հիմքի վրա՝ կիսատարածության տեսքով, առաձգական շերտաձև սալի ծռման կոնտակտային խնդրի ճշգրիտ լուծումը։ Խնդրի ֆիզիկական և երկրաչափական պարամետրերի պատշաճ ընտրությամբ առաջարկվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ, որոնք ապահովում են սալի եզրագծերում գործող լարումների սահմանափակությունը և լարումների կենտրոնացումների բացակայությունը», - բացատրեց Սուրեն Մխիթարյանը։

Լարումների կենտրոնացումների որակական և քանակական հետազոտությունը, դրանց իջեցման կամ վերացման մեթոդների մշակումն ունի տեսական և կիրառական նշանակություն: Կիրառական նշանակությունը կայանում է լարումների կենտրոնացումների բացակայությունն ապահովելու մեջ։

Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի թեմատիկ ծրագրերի շրջանակներում։ Հետազոտության արդյունքների զգալի մասը ներառվել է պրոֆեսոր Յուրի Անտիպովի դասախոսություններում՝ մագիստրոսների և ինժեներ հետազոտողների համար։

Աշխատանքի արդյունքները տպագրվել են բրիտանական «The Quarterly Journal of Mechanics and Applied Mathematics» ամսագրում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.06.2022թ. 


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 558

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am