ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
01/06/2022
Մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը: Աշխատանքները ղեկավարում է ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վանանդ Գրիգորյանը:

«Տարածքային սեյսմիկ սանդղակի անհրաժեշտության, դրա մշակման գիտական և կիրառական հիմքերը դրվել են 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների լայնածավալ ուսումնասիրման ժամանակ՝ Գյումրի և Սպիտակ քաղաքների տարածքներում երկրաշարժի ինտենսիվության գնահատման և խոշորամասշտաբ մակրոսեյսմիկ քարտեզներ կազմելու նպատակով։

Տարածքային սեյսմիկ սանդղակի մշակման հիմքում դրվել է երկու կարևոր գործոն: Առաջինը՝ ի տարբերություն ներկայում օգտագործվող MSK-64 սանդղակի՝ շինությունների տիպայնացումն իրականացվելու է ոչ թե ըստ նրանց կոնստրուկտիվ հատկությունների, այլ ըստ նրանց իրական սեյսմազինվածության աստիճանի։ Երկրորդը՝ հաշվի են առնվելու մեր տարածաշրջանի շինարարության իրականացման ազգային-ավանդական առանձնահատկությունները և երկարամյա փորձը։

Շենքերի և շինությունների մեր կողմից առաջարկված նախնական տարակարգման հիման վրա իրականացվեցին մանրամասն մակրոսեյսմիկ հետազոտություններ Սպիտակի երկրաշարժի ազդեցության գոտում գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում: Կազմվեցին Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մանրամասն մակրոսեյսմիկ քարտեզները», - ներկայացրեց Վանանդ Գրիգորյանը։ 

Տարածքային սեյսմիկ սանդղակի կիրառական նշանակությունը պայմանավորված է երկրաշարժերի ինտենսիվության առավել իրատեսական գնահատման անհրաժեշտությամբ՝ առավել օբյեկտիվ ու արդյունավետ հակասեյսմիկ քաղաքականություն իրականացնելու նպատակով։ «Սեյմիկ շրջանացման, միկրոշրջանացման մեթոդների կատարելագործում, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակում՝ տարածքային առանձնահատկությունների հաշվառմամբ» թեմայով աշխատանքները կատարվում են ՀՀ ԳԱԱ Նախագահության կողմից հաստատված հիմնարար գիտական հետազոտությունների ծրագրի շրջանակում։ Կատարված հետազոտությունները զեկուցվել են մի շարք միջազգային գիտաժողովներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01.06.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 013

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:00, 19/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: