National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Oganes Sarukhanyan
Dr. of Medicine
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
10/12/2021
Արհեստական բանականությունը և տվյալագիտությունը՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ուշադրության կենտրոնում

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի արդիական թեմաներից է «Արհեստական բանականությունը և տվյալագիտու-թյունը», որը շահել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթը: Թեմայի ղեկավար, ինստիտուտի գիտաշխատող Առնակ Պողոսյանը կարևորում է մեքենայական ուսուցման (ՄՈՒ) և արհեստական բանականության (ԱԲ) խնդիրները. «Հիմնական շարժիչ ուժը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններն են: Այս ընկերությունների արտադրանքի գերակշիռ մասը պահանջում է խելամիտ լուծումներ, որոնք մեծ տվյալների առկայության պայմաններում հնարավոր չէ իրականացնել առանց մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մեթոդների ներգրավվածության: Մեր խմբի հինգ անդամներից երեքն աշխատում են աշխարհահռչակ ՏՏ ընկերություններում (VMware, Inc., ԱՄՆ, ServiceTitan, ԱՄՆ)»:

    Առնակ Պողոսյանը նշեց, որ այս թեմայի հիմնական աշխատանքները վերաբերում են ամպային ենթակառուցվածքների և նրանցում աշխատող ծրագրերի աշխատանքի մոնիտորինգին, կանոնավոր աշխատանքի պահպանմանը և առաջացած պրոբլեմների հաղթահարմանը: «Բիզնեսի տեսանկյունից շատ կարևոր է ամպային տիրույթների նորմալ աշխատանքը, քանի որ նրանց անկանոն աշխատանքը բերելու է ֆինանսական և վստահության կորստի: Ծրագրերի անխափան աշխատանքի ապահովումը հնարավոր է ամպային համակարգերում ընթացող պրոցեսների մոնիտորինգով, որի արդյունքում հավաքվում և պահվում են տվյալներ` հետագա մշակման համար: Ներկայիս ամպային համակարգերը շատ բարդ են, և դրանց պատասխանատուներն ի վիճակի չեն հետևելու և հասկանալու նրանցում ընթացող պրոցեսները, արագ արձագանքելու խնդիրներին: Անհրաժեշտ են խելացի լուծումներ՝ հիմնված արհեստական բանականության մեթոդների վրա», - ասաց Առնակ Պողոսյանը:

    Ըստ նրա՝ դասական մոնիտորինգն ունի երեք հենասյուներ` տվյալների տեսակներ, որոնց հավաքելն անհրաժեշտ է ամպային ենթակառուցվածքներում  և ծրագրերում ընթացող պրոցեսների բացահայտման համար: Տվյալների յուրաքան-չյուր տեսակ դիտարկում է ամպային համակարգը որոշակի անկյան տակ` ամբողջական պատկերը բացահայտելու համար: 

    «Հենասյուներից մեկը ժամանակային շարքերն են (time series data), որոնք նկարագրում են պրոցեսների վարքը ժամանակի ընթացքում: Ժամանակային շարքերը բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող են տալ: Կարևոր է ուսումնասիրել  նրանց պարբերականությունը, թրենդը, հասկանալ շարքերի վար-քագիծը և կատարել կանխատեսումներ, անհանգստություն արտահայտել` «ալերթ» (trigger alert/alarm/event), երբ այն շեղվում է կանոնավոր վարքագծից, ուսումնասիրել բաշխումները, ընդհանրապես արձանագրել ցանկացած փոփոխություն (change detection), որը որևէ ձևով արտահայտում է համակարգի հնարավոր խափանումը:

    Ժամանակային շարքերը կարելի է նաև ուսումնասիրել խմբերով, հասկանալ նրանց կորելիացիաները՝ հատկապես որոշակի պրոբլեմների դեպքում, պարզել կարևոր և անկարևոր խմբերը, իրականացնել բազմաչափ կանխատեսումներ: Էական է հասկանալ տարբեր ժամանակային շարքերից ստացված «ալերթների» կորելացիաները, որոնք կավելացնեն խափանումների վերաբերյալ մեր տեղեկությունները՝ օգնելով ավելի ավարտուն նկարագրել դրանք` դյուրինացնելով վերականգնման գործընթացը», - ասաց Առնակ Պողոսյանը: 

    Նա նշեց, որ ժամանակակից ծրագրերի մոնիտորինգը, որոնք բաշխված են ամպային տիրույթներում, բավական խճճված գործընթաց է, որի համար պահանջվում են խելացի տեխնոլոգիաներ: Այդպիսին է ծրագրի աշխատանքի հետքերի (application traces) մոնիտորինգը, որը հանդիսանում է դասական մոնիտորինգի երկրորդ հենասյունը: Ծրագրի հետքը դրա աշխատանքային պրոցեսի նկարագիրն է` ըստ ենթապրոցեսների հերթականության: Այն ցույց է տալիս բոլոր ենթապրոցեսների տևողությունները և այլ մանրամասներ, որոնց միջոցով կարելի է պարզել աշխատանքի կանոնավոր և վթարային ընթացքները: Արհեստական բանականության խնդիրն է հասկանալ, կանխատեսել կամ բացատրել ենթապրոցեսներից որևէ մեկի խափանումը, որը կազդի ծրագրի ամբողջ աշխատանքի վրա: 

    «Մոնիտորինգի երրորդ հենասյունը ծրագրի լոգերն են (log data, logging)՝ կարճ հաղորդագրությունները ծրագրի կատարման տարբեր օղակների վերաբերյալ, որոնցով  կարելի է իրականացնել դիագնոստիկա խափանումները հասկանալու համար: Լոգերը գեներացվում են ծրագրի աշխատանքի ընթացքում և պահվում են առանձին ֆայլերում, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի է ուսումնասիրել: Հաշվի առնելով դրանց ծավալները` ոչ մի ադմինիստրատոր ֆիզիկապես չի կարող դրանք կարդալ և վերլուծել: Անհրաժեշտ են խելացի և ինքնուրույն աշխատող  ալգորիթմներ: Մեքենայական ուսուցման ալգորիթմները փորձում են լոգերի օգնությամբ հասկանալ կանոնավոր  աշխատանքի օրինա-չափությունները, պարզել խափանումները, և դրանց դեպքում գտնել բացատրու-թյուններ` արագ վերացնելու համար», - ասաց Առնակ Պողոսյանը: 

    Նրա խոսքով՝ բոլոր հավաքված տվյալները ծառայում են մեկ ընդհանուր նպատակի՝ հայտնաբերել կամ կանխատեսել համակարգի խնդիրները, որոնք բա-ցասաբար են ազդելու վերջնական օգտագործողների վրա, և բացատրել դրանք մարդուն հասկանալի լեզվով` վթարները արագ վերացնելու կամ կանխելու նպատակով: Ցանկալի է նաև խնդիրների վերացման պրոցեսների ավտոմատացումը` առանց մարդու միջամտության: Դրա համար կարևոր են երևույթների պատճառահետևանքային կապերը: Խնդիրների շտկման համար շատ կարևոր է գտնել այն հիմնական պատճառը (root cause), որից սկսվել են համակարգի մնացած պրոբլեմները` առկա խնդիրները լուծելու կամ նորերից խուսափելու համար: Իր հերթին սա նշանակում է, որ մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ալգորիթմների պատասխանները պետք է որոշակի բացատրելիություն ապահովեն: 
    «Մեքենայական ուսուցման ալգորիթմները երկու հիմնական առաջադրանք են կատարում` տվյալների կանխատեսում և բացատրում: Կախված կիրառություններից՝ կամ կարևորվում է դրանցից որևէ մեկը, կամ երկուսն էլ: Ընդհանուր առմամբ, այս երկու խնդիրներն իրար հակասող են: Կան ալգորիթմներ կանխատեսման շատ մեծ հնարավորություններով, ինչպիսիք են խորը ուսուցման մեթոդները, որոնք ունեն բացատրելիության շատ ցածր մակարդակ: Այս մեթոդները հայտնի են ինչպես սև արկղեր՝ հատկապես նշելու համար, որ դրանց տրված պատասխանների աղբյուրը մեզ անհասկանալի է, տեսանելի է միայն տվյալների մուտքը և ելքը: Մյուս կողմից հայտնի են ալգորիթմներ բացատրելիության շատ բարձր մակարդակով, ինչպիսին են ծառերը (decision trees) և կանոններ սովորող մեթոդները (rule induction methods), որոնք իրենց կանխատեսման հզորությամբ չեն կարող մրցել խորը ուսուցման ալգորիթմների հետ: Նման մեթոդները հայտնի են ինչպես սպիտակ արկղեր, որով ցանկանում են շեշտել, որ նրանց աշխատանքի ընթացքը լիովին տեսանելի է», - բացատրեց Առնակ Պողոսյանը:

    Այժմ առանձնահատուկ կարևորության է արժանանում բացատրելի արհեստական բանականությունը: Մեքենայական ուսուցման ալգորիթմներ օգտագործողների գերակշռող մասը համարում է, որ պետք չէ կուրորեն վստահել արհեստական բանականության կանխատեսումներին`  առանց հասկանալու դրանց առաջացման տրամաբանությունը: Բացատրելիությունը  վստահություն է հաղորդում լուծումների նկատմամբ, քանի որ  բացահայտում է դրանց առաջացման պրոցեսը: Բացատրելի արհեստական բանականությունը կարող է անփոխարինելի դեր ունենալ բժշկությունում, ֆինանսներում և այլուր: 

    Ստացված արդյունքների մի մասը տպագրվել է Sensors ամսագրում (https://www.mdpi.com/1424-8220/21/5/1590): 

10.12.2021թ. 
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 283 714

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  22:37, 01/04/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am