National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
06/12/2021
Նոր մոտեցում հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտն առաջարկում է հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում կիրառել օգտակար հանածոների որոնման երկրաքիմիական մեթոդները:

    Երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը, ով Արտանիշի և Արագածի պեղումների գիտական խմբի համաղեկավարն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի հետ, բացատրում է մեթոդի էությունը և կիրառման արդյուվետությունը. «Հնագիտական հուշարձաններում թաղված մետաղական արտեֆակտերն այս կամ այն չափով քիմիապես ակտիվ են:

    Գտնվելով երկրի մակերեսից որոշակի խորության վրա՝ նրանք ագրեսիվ միջավայրի և մթնոլորտից ներթափանցող թթվածնով հարուստ ջրերի հետ փոխազդեցության մեջ են մտնում, առաջացնում են քիմիական միացություններ և մակերևութային լարվածության ուժերի շնորհիվ տարածվում են բնահողի մեջ՝ ստեղծելով սեփական երկրաքիմիական մարդածին պսակներ: Այս պսակների ձևավորման մեխանիզմը նույնն է, ինչ հանքային մարմինների շուրջը ձևավորվող երկրաքիմիական երկրորդային պսակներինը, որոնք արդյունավետորեն կիրառվում են նոր հանքավայրերի հայտնաբերման գործում:

    Հնագիտական հուշարձանների վրա, բնահողի շերտում ձևավորված երկրաքիմիական պսակների գնահատման համար, որպես գլխավոր էլեմենտ-ինդիկատորներ, օգտագործվում են պղինձը, անագը, մկնդեղը, կապարը, ցինկը, արծաթը, երկաթը, կալցիումը և ոսկին, որոնք մտնում են բրոնզի և երկաթի դարաշրջանների հնագիտական մետաղական արտեֆակտերի կազմի մեջ, ինչպես նաև ֆոսֆորը, որը մարդու և կենդանիների ոսկորների կազմի հիմնական բաղադրիչներից է: Այս էլեմենտների ձևավորած երկրաքիմիական պսակները կրում են իրենց մեջ քանակական և որակական տեղեկություն նրանց անտրոպոգեն աղբյուրի (հուշարձան, դամբարան) վերաբերյալ:

    Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները Արտանիշի թերակղզում և Արագածի հարավային լանջերին, դրանք հստակորեն արտահայտվում են բնահողի մեջ՝ դամբարանների և այլ հնագիտական հուշարձանների մակերեսի վրա: Այս մոտեցման արդյունքում բացահայտվել են Արտանիշի թերակղզու արևելյան ափին տեղադրված Արտանիշ 23 և 29 դամբարանադաշտերի վրա՝ բնահողի շերտում ձևավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները, բացահայտվել և պարզաբանվել են Արագածի հարավային լանջի Տիրինկատար-Կարմիր Սար տարածքի (12 վիշապների տարածք) դամբարանների վրա՝ բնահողի շերտում ձևավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները։ Հնագետներին տրվել են դրական երաշխավորություններ՝ պեղելու առավել հեռանկարային դամբարանները, ինչպես նաև խոտանվել են նախկինում թալանվածները։ Ավելի ուշ հնագիտական պեղումներով հաստատել են մեր կողմից դամբարանների համար տրված դրական և բացասական (խոտանված), եզրակացությունները»:

    Արշավիր Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի տարածքը ծածկված է հնագիտական հուշարձանների խիտ ցանցով՝ քարե դարից մինչև ուշ միջնադար: Հետխորհրդային տարիներին հայտնաբերված, բայց չուսումնասիրված օբյեկտների թիվը կրկնապատկվել է: Առաջացել է ընտրողական ուսումնասիրության անհրաժեշտություն՝ պեղումների ենթակա հարյուրավոր օբյեկտներից ընտրել ամենից առաջնահերթը: Արտանիշի թերակղզում և Արագածի հարավային լանջերին իրականացված հաջողված փորձը նախատեսվում է տարածել այլ տարածքների վրա, քանի որ այս մեթոդով խնայում են պեղումներին ուղղված ֆինանսական միջոցները, ժամանակը, ապահովում են առավել հարուստ արտեֆակտեր պարունակող հուշարձանների հայտնաբերումը, թույլ են տալիս գնահատել հուշարձանների ներքին պարունակությունը՝ առանց այն բացելու, հնարավորություն են տալիս հավաստանշել և խոտանել նախկինում թալանված հուշարձանները, նպաստում են գեո և արխեոտուրիզմի զարգացմանը:

    Այս աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայաստանյան և միջազգային գիտական հանրության շրջանում: Արդեն կա համագործակցություն և ակտիվ գիտական շփումներ գերմանացի, իտալացի, և ավստրալացի երկրաբանների և հնագետների հետ:

    Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Երկրաքիմիական որոնման մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում» 18T-1E171 գիտական  թեմայի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային համագործակցությամբ Գերմանիայի Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի Դասական հետազոտությունների ինստիտուտի, Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմելիան համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի, Բեռլինի Ազատ համալսարանի Հին Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի, Քեմնիցի հնագիտության պետական թանգարանի, Իտալիայի Հումանիտար գիտությունների դեպարտամենտի Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետ:

    Հետազոտությունները տպագրվել են «Archaeology of Armenia in Regional Context» և «Armenian Journal of Near Eastern Studies (Aramazd)» հանդեսներում:

06.12.2021թ.
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 213

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am