National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Յուրի Բլեյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Յուրի Բլեյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու է։

Յուրի Բլեյանը շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար։ Ներկայացրել է «Non-linear optical properties of biexciton in ellipsoidal quantum dot» («Բիէքսիտոնի ոչ գծային օպտիկական հատկությունները էլիպսարդային քվանտային կետում») հոդվածը, որը տպագրվել է «Nanomaterials» ամսագրում։ Հոդվածի համահեղինակներն են ՀՌՀ Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, դոցենտ Դավիթ Հայրապետյանը, գիտաշխատող Պայծառ Մանթաշյանը, ՀՌՀ գլխավոր գիտական խորհրդական, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, ՀՌՀ Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, Իտալիայի ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Ջանլուկա Ակորսին, Հունաստանի Պատրասի համալսարանի պրոֆեսոր Սոտիրիս Բասկուտասը։

Ո՞րն է Ձեր աշխատանքի կարևորությունն ու արդիականությունը:

- Առաջին անգամ որոշվել են բիէքսիտոնի էներգիաները հիմնական և մինչև 12-րդ գրգռված վիճակների համար վարիացիոն մեթոդի շրջանակներում: Ստացվել է բիէքսիտոնի էներգիական դիագրամն էլիպսարդի երկրաչափական պարամետրերի տարբեր արժեքների համար: Ցույց են տրվել էներգիայի մակարդակների շեղումները՝ պայմանավորված քվանտային կետի չափերով: Բիէքսիտոնի և էքսիտոնի միջև քվանտային անցումները դիտարկվել են միայն առաջին երեք մակարդակների համար: Դիտարկվել են էքսիտոնային անցումների համապատասխան օսցիլյատորային ուժերը, մասնավորապես, բիէքսիտոն-էքսիտոն, էքսիտոն-հիմնական վիճակ: Ուսումնասիրվել են բիէքսիտոնի հիմնական և գրգռված վիճակների համար երրորդ կարգի ոչ գծային ընկալունակությունների իրական և կեղծ մասերը մեկֆոտոնային, ինչպես նաև երկֆոտոնային ռեզոնանսային հաճախությունների համար:

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար: 

- Նմանօրինակ ծրագրերը, առաջին հերթին, նպաստում են երիտասարդ գիտնականների մոտիվացիայի աճին։ Հատկապես կարևոր է խրախուսել բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրումը։ Ինքս «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում ընդգրկված 10 հոդվածի հեղինակ և համահեղինակ եմ։ Մեր օրերում առավել կարևոր է ոչ թե տպագրված հոդվածների քանակը, այլ որակը։ Կարևոր է ստեղծել արտերկրի գիտնականների հետ համատեղ հարթակ փոխհամագործակցության, վերապատրաստումների և փորձի փոխանակման համար։ 

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն ավարտելուց հետո տատանվում էի ֆիզիկայի և ծրագրավորման միջև։ Ի վերջո, ընտրեցի ֆիզիկան, որի համար չեմ փոշմանում ոչ մի վայրկյան։ Ֆիզիկան եղել է, կա և կլինի ամենաարդիական ուղղություններից մեկը, քանի որ այն հանդիսանում է մարդկության զարգացման լոկոմոտիվ։

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Վերջին տարիներին Գիտության կոմիտեի կողմից ավելացել է գիտական տարբեր ծրագրերի և դրամաշնորհների քանակը, ինչը նպաստում է երիտասարդ մասնագետների հոսքի աճին դեպի գիտություն։ 

Բացի մասնագիտականից, ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ երիտասարդ գիտնականին Ձեր ոլորտում: 

- Կարծում եմ, որ 21-րդ դարում, բացի մասնագիտական գիտելիքներից, անհրաժեշտ է տիրապետել օտար լեզուների, ունենալ ծրագրավորման որոշակի գիտելիքներ։ Ժամանակակից գիտնականը պետք է լինի նպատակասլաց և ճկուն՝ պայմանավորված հետազոտության մեթոդների, մոտեցումների և տեխնոլոգիաների արագ փոփոխմամբ։ 

Իտալիայի ազգային հետազոտական կենտրոն

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- «Գիտուժ»-ը միտված է Հայաստանում գիտական միջավայրի զարգացմանը, ինչպես նաև գիտության հանրայնացմանը։ Նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը, իհարկե, ոգևորիչ է։

Ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով, հաճախում եմ լողի և մարզասրահ։ Ժամանակի սղության պատճառով կարդում եմ միայն մասնագիտական գրականություն։

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Նպատակասլաց և աշխատասեր մարդ։

Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։

- Գիտական երազանքս է, անխոս, ստանալ Նոբելյան մրցանակ։ Կարծում եմ, որ այս երազանքն ունի գիտությամբ զբաղվող մարդկանց մեծ մասը։

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Ձևակերպել նպատակներն ու անելիքները և անշեղորեն հասնել դրանց:

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 875

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am