ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Անահիտ Տոնապետյան
բանասիրական գիտությունների դոկտոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Արման Ավետիսյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ասպիրանտ Արման Ավետիսյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառուներից է։

Արման Ավետիսյանը մրցույթում շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար։ Ներկայացրել է «The Effectiveness of a CrossFit Training Program for Improving Physical Fitness of Young Judokas: A Pilot Study» («Քրոսֆիթ մարզումային ծրագրի արդյունավետությունը դեռահաս ձյուդոյիստների ֆիզիկական պատրաստվածության բարելավման գործում. պիլոտային ուսումնասիրություն») հոդվածը։ Այն տպագրվել է «Journal of Functional Morphology and Kinesiology» պարբերականում։ Հոդվածի համահեղինակներն են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Աշոտ Չատինյանը, ԱՄՆ-ի Կանզասի պետական համալսարանի մանկավարժական գիտությունների դոկտոր Քեթի Հեյնրիխը և մանկավարժական գիտությունների թեկնածու Ասպեն Սթրիթմենը։

«Նմանատիպ ծրագրերը մոտիվացնող և պարտավորեցնող են երիտասարդ գիտնականների համար։ Երիտասարդ հետազոտողների շրջանում կան մեծ թվով ասպիրանտներ և հայցորդներ, և ֆինանսական աջակցությունը մղիչ գործոն կարող է հանդիսանալ հետազոտություններն ավելի մեծ նվիրումով կատարելու, արդիական մեթոդներ կիրառել համար», - նշում է Արման Ավետիսյանը։

Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական արդյունքը, նորույթը և կարևորությունը։

- Առաջին անգամ ուսումնասիրվում է հատուկ ֆիզիկական վարժությունների համակարգի՝ Քրոսֆիթի ազդեցությունը մարզիկների ֆիզիկական պատրաստվածության գործընթացի վրա։ Հոդվածում ներկայացված է Քրոսֆիթ-մարզումների ազդեցության արդյունավետությունը 10-12 տարեկան ձյուդոիստների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի վրա։ Հետազոտության կարևորությունը նրանում է, որ տարեցտարի փոփոխվող մրցականոնները, մարզումային և մրցումային պահանջները ստիպում են մարզիչներին մտածել և որոնել մարզման նոր և արդյունավետ մեթոդներ՝ առավելագույն արդյունք գրանցելու համար։ Այս առումով Քրոսֆիթը համարվում է ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավմանն ուղղված ժամանակակից մեթոդ։ Այս թեման արդիական է ամբողջ աշխարհում։ Տարբեր տարիքային խմբի ձյուդոիստների ֆիզիկական պատրաստվածության գործընթացի վրա Քրոսֆիթի ազդեցության վերաբերյալ շատ քիչ թվով ատենախոսական աշխատանքներ կան։ Ներկայում Քրոսֆիթը մեծ զարգացում է ապրում ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը և որքանո՞վ է այն արդիական 21-րդ դարում։

- Մանուկ հասակից զբաղվել եմ ձյուդո մարզաձևով։ Սերը սպորտի և առողջ ապրելակերպի հանդեպ ուղղորդեց ինձ դեպի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունը։ Այն արդիական է մեր դարում, քանի որ ոչինչ չի կարող փոխարինել շարժմանը, ակտիվ կենսագործունեությանը, ֆիզիկական ակտիվությանը։ Սպորտն այսօր ցանկացած մարդու օրվա կարևոր մասը պետք է լինի։ Առողջության մասին մտածելը սկսվում է շարժվելուց։ 

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:

- Քանի որ ատենախոսական աշխատանքս մոտենում է ավարտին, կարող եմ նշել 10-12 տարեկան ձյուդոիստների ֆիզիկական պատրաստության մակարդակի բարելավման փաստը Քրոսֆիթ-մարզումների կիրառմամբ՝ ակնհայտ նվազեցնելով առաջարկվող մարզումային բեռնվածությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանզի ժամանակի կառավարումը մեծ օգուտներ կարող է բերել մարզումային գործընթացում։

Քանի՞ հրապարակումներ ունեք:

- Ունեմ տպագրված 11 հոդված, որից 8-ը՝ անգելերեն լեզվով, 5-ը՝ արտասահմանյան ամսագրերում, 1-ը՝ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրում։ Տպագրման են ուղարկվել ևս 4 հոդված, որից 2-ը՝ «Scopus»-յան։

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում։ 

- Ցավոտ թեմա է։ Նախապաշարմունքից սկսած, ակնկալիքների և իրականության անհամաձայնությունով վերջացած դժվարություններ են։ Երիտասարդների մեծ մասը խուսափում է զբաղվել գիտական հետազոտություններով՝ անգամ այն ոլորտներում, որտեղ ֆինանսական հնարավորությունները քիչ թե շատ բարվոք են։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է սիրես, ի սրտե սիրես գիտությունը, որպեսզի կարողանաս զբաղվել դրանով և հաճույք ստանաս գործընթացից։ Մոտիվացիան զբաղվել գիտությամբ ՀՀ-ում ցածր է։ Գիտական համայնքների ընդլայնումը, գիտության հանրայնացումը, տարատեսակ գիտական հանդեսների ստեղծումը, մեծաքանակ գիտաժողովների անցկացումը կարևոր քայլերից են այսօր։ Երիտասարդը պետք է համոզված լինի, որ մուտք գործելով գիտության աշխարհ, ապահովված է լինելու։

 Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Քայլեր արվեցին երիտասարդների շրջանում գիտությունը խթանելու համար, որոնցից մեկն ասպիրանտների կրթաթոշակների բարձրացումն էր։ Սակայն դա քայլերից միայն առաջինն է։ Պետությունը պետք է հստակ պատկերացում կազմի, որ ոչ մի ոլորտում հնարավոր չէ հասնել լավ արդյունքի առանց գիտական հենքի։ Պարզապես ձախողելու ես։ 

Բացի մասնագիտականից, ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ երիտասարդ գիտնականին Ձեր ոլորտում: 

- Օտար լեզուների իմացությունը շատ կարևոր է, քանի որ ցանկացած նորույթ, նախևառաջ, հասանելի է դառնում անգլերենով։ Կարևոր են նաև թիմային աշխատանքը, համագործակցությունը, ժամանակի կառավարումը, անընդհատ սովորելու և զարգանալու կարողությունը և արագ կողմնորոշվելու հմտությունը։ 

Ո՞րն է Ձեր գիտական գործունեության ընթացքում ամենատպավորիչ իրադարձությունը։

- Շատ տպավորված էի, երբ 7 ամիս առաջ՝ Քրոսֆիթ-մարզումների ներդրումից հետո, մարզիկները մասնակցեցին մրցաշարերի և գրանցեցին հաջողություններ։ Նման դեպքերում երևում է կատարածդ աշխատանքի գործնական նշանակությունը։ 

Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք: 

- Այսօր գիտնականների մեծամասնությունը նախընտրում է արտերկրում շարունակել հետթեկնածուական կրթությունը, ինչն արդարացված է։ Թեկնածուական կրթության կարգավիճակը լավ մակարդակի բերելուց հետո կարելի է մտածել հետթեկնածուական կրթության բարելավման մասին։ 

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- Գիտության ոլորտին աջակցելուն ուղղված համայնքների ստեղծումը կարևոր է։ Ինչքան շատ լինեն նման նախաձեռնությունները, այնքան կշահի գիտական կյանքը Հայաստանում։

 

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։

- Ակտիվ զբաղվում եմ երկար տարածությունների վազքով։ Հաճախ թվում է, որ աշխատանքս դարձել է վազքը։ Վերջերս հիմնադրել եմ «Վա-զի» վազքի համայնքը, որի նպատակը ՀՀ մարզերում և Երևանում վազելու մշակույթի տարածումն է։ Վերջերս նաև զբաղվում եմ յոգայով։ Կարդում եմ տարբեր ժանրի գրքեր, հաճախ նաև վերլուծություներս տեղադրում եմ սոցցանցերում։ 

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Երիտասարդ, ում հաճախ կհանդիպեք Ծաղկաձորի փողոցներում վազելիս։

Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։

- Նպաստել երկրում սպորտի գիտության կայացմանը, զարգացմանը և միջազգայնացմանը։

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- NO HUMAN IS LIMITED

Մոնիկա Երիցյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. սեպեմբերի 16-17-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ՌԴ ԳԱ Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Վ.Յ.Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին

Օգոստոսի 29-30-ը ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով

Հուլիսի 12-ին՝ ժամը 12․00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․, 24) տեղի կունենա աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
24/07/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
23/07/2024

Քիմիան՝ շոշափելի արդյունքներով. միջազգային գործակցության նոր սահմաններ
1lurer.am
22/07/2024

«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը մեկնարկել է
hesc.am
18/07/2024

Գիտական թափուր հաստիքները համալրվում են
1lurer.am
Կայքը հաճախել են
7 044 295

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:08, 26/07/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: