National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Հենրիկ Պարսամյան

ԵԳԱԾ-ի «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Հենրիկ Պարսամյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթի» շահառու։  

Ծրագրի շնորհիվ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Նանոգիտության և նանոտեխնոլոգիաների նորարարական կենտրոնի համար ձեռք է բերվել բարձր հաճախային գեներատոր, որը կբարձրացնի քիմիական գոլորշենստեցման սարքի գործառնականությունը։ Այն թույլ կտա պլազմայի միջոցով իրականացնել տարատեսակ նյութերի բարակ թաղանթների սինթեզ։ Հենրիկ Պարսամյանն աշխատանքներն իրականացնում է իր գործընկերների՝ Ավետիս Սիմոնյանի ու Վարդան Հայրապետյանի հետ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մկրտիչ Երանոսյանի ղեկավարմամբ։ «Մեր կենտրոնը համագործակցում է մի շարք գիտական հաստատությունների հետ Հայաստանում և Գերմանիայում», - նշում է երիտասարդ գիտնականը։

Շնորհավորում ենք Ձեզ մրցույթի արդյունքներով շահառու ճանաչվելու կապակցությամբ: Ի՞նչ գիտական արդյունք եք ակնկալում ստանալ, ո՞րն է դրա կարևորությունը:

- Վերջին 15 տարիների ընթացքում, ոգեշնչված գրաֆենի հայտնագործմամբ, գիտական հանրության ուշադրությունն են գրավել մեկ կամ մի քանի ատոմական շերտեր պարունակող, այսպես կոչված, երկչափ նյութերը։ Մասնավորապես գրաֆենը, որն իրենից ներկայացնում է մեկ ատոմական շերտ պարունակող, հեքսագոնալ (վեցանկյուն) բյուրեղացանցով ածխածնի ալլոտրոպ (միևնույն քիմիական տարրի տարբեր ձևերով հանդես գալն է, որոնք կարող են տարբերվել բյուրեղային ցանցում ատոմների դասավորվածությամբ)։ Այն ունի բարձր էլեկտրական և ջերմային հաղորդականություն, մեխանիկական ամրություն, ճկունություն, մեծ մակերևույթ-ծավալ հարաբերակցություն և փոքր զանգված։ 

Սարքի միջոցով նախատեսվում է սինթեզել գրաֆեն և մոլիբդենի դիսուլֆիդի բարակ թաղանթներ, որոնք կօգտագործվեն կենսաբանական սենսորներում և ֆոտոդետեկտորներում։ Պլազմայի միջոցով քիմիական գոլորշենստեցման եղանակով նյութերի սինթեզը կարևորվում է նրանով, որ դրա շրջանակներում ստացված օպտիմալ պարամետրերը՝ վակուումի մակարդակ, ճնշում, ժամանակ, ջերմաստիճան, կիրառելի են նաև կոնվերային արտադրությունում։ Ինստիտուտում և գործընկեր կազմակերպություններում առկա տարատեսակ չափիչ սարքերը թույլ կտան բնութագրել սինթեզված թաղանթները և ամբողջացնել հետազոտությունները։

Ունե՞ք հրապարակումներ արտասահմանյան ամսագրերում:

- Scopus» գիտական շտեմարանի ամսագրերում ընդգրկված 10 հոդվածի համահեղինակ եմ։ 

Հարավային Կորեայի Սեուլի Սոգանգ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Միկրոալիքային ֆոտոնիկայի լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Քիջին Լիի հետ

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: Ի՞նչ է պետք, որպեսզի երիտասարդը զբաղվի գիտությամբ: 

- Պետությունը վերջին տարիներին էապես ավելացրել է նյութատեխնիկական բազայի թարմացմանը, միջազգային համագործակցությունների աջակցությանն ուղղված միջոցները։ Այս գործոնները կնպաստեն նաև Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը, ինչը շատ ողջունելի է։ 

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- Գիտեմ «Գիտուժ»-ի նպատակների մասին և հետևում եմ նախաձեռնության աշխատանքների ընթացքին։ Գիտական նախաձեռնությունները մեծ դեր են կատարում գիտության ոլորտում խնդիրները վերհանելու գործում։

Ի՞նչ գրքեր եք կարդում։ 

- Հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն։ Վերջին ոչ մասնագիտական գիրքը, որ կարդացել եմ, Վլադիմիր Ցվետովի «Пятнадцатый камень сада Рёандзи» գիրքն է։ Ճապոնիան ճիշտ բարեփոխումների շնորհիվ դարձել է աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից մեկը, և հեղինակը ներկայացնում է ճապոնացիների աշխարհայացքը, աշխատանքային մշակույթը։

Մոնիկա Երիցյան

Գլխավոր լուսանկարը՝ ԵՊՀ պաշտոնական կայքից


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 947

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am