National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Աստղիկ Ցոկոլակյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնում է հարցազրույցների շարք մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականների հետ: 

Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնի գիտաշխատող Աստղիկ Ցոկոլակյանն է: «‎Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են Հայաստանի նման անցումային երկրների գիտնականների համար՝ արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում գիտական և արդյունաբերական աշխարհի հետ համաքայլ շարժվելու, առաջադեմ գիտական, ինժեներական խմբերի հետ կապեր հաստատելու և զարգանալու առումով», - ասում է երիտասարդ գիտնականը‎:

Ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում, ի՞նչ թեմայով: 

- «‎Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր»‎-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում ինձ մասնագիտական վերապատրաստում անցնել աշխարհում հայտնի նանո-կենսա-տեխնոլոգիաների կենտրոններից մեկում՝ Գերմանիայի Ախենի համալսարանի ֆորշունգ կենտրոնի նանո և կենսատեխնոլոգիաների ինստիտուտում (Institute of Nano- and Bio- technologies)՝ պրոֆեսոր Մայքլ Շոնինգի գիտական խմբում: Այնտեղ ակտիվ հետազոտություններ են կատարվում՝ նվիրված նանոկառուցվածքային համակարգերի հենքով կենսատվիչների (բիոսենսոր) նախագծմանը, պատրասմանն ու թեստավորմանը։ Ստեղծված են լաբորատոր պայմաններ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան գիտահետազոտական աշխատանք կատարելու համար։ 

Մրցույթին ներկայացրել եմ «Դաշտի երևույթի հիման վրա գործող կենսատվիչների պատրաստում և բնութագրում` մետաղական նանոմասնիկների միջոցով դրանց զգայուն մակերևույթի ձևավորմամբ» թեման։ Այն նվիրված է նանոբիոսենսորիկայի ոլորտին, ունի միջգիտակարգային բնույթ, մեր գիտական խմբի հիմնական հետազոտական ուղղություններից մեկն է և ուշադրության է արժանանում ողջ աշխարհում՝ պայմանավորված քաղցկեղածին բջիջների և վիրուսային մասնիկների վաղ հայտնաբերման և համաճարակների կանխարգելման մարտահրավերներով։ 

Վերապատրաստման ընթացքում նախատեսում եմ ծանոթանալ առկա էլեկտրաքիմիական կենսատվիչների պատրաստման ամբողջ գործընթացին, մասնակցել կենսատվիչի համար բարելավված պարամետրերով զգայուն բարակ թաղանթների մշակման հետազոտություններին, ինչպես նաև կենսատվիչի հավաքմանը և դրա թեստավորմանը: 

Վերապատրաստման ծրագիրը կարևոր է մեր կենտրոնի համար, որը կոչված է սպասարկելու նյութագիտության բնագավառի Հայաստանի տասնյակ ուսումնահետազոտական հաստատությունների գիտաուսումնական ծրագրերը։ Այս ընթացքում տարբեր դրամաշնորհային և ենթառուցվածքների զարգացմանն ուղղված հաջողված ծրագրերի միջոցով ձեռք են բերվել Հայաստանում եզակի նշանակության ժամանակակից սարքավորումներ, որոնց պատշաճ շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը շատ կարևոր է: 

Իմ ատենախոսական աշխատանքը, որն իրականացնում եմ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մկրտիչ Երանոսյանի ղեկավարությամբ, ևս նվիրված է նանոկառուցվածքային բարակ թաղանթների հիման վրա կենսատվիչների պատրաստման և կիրառության հարցերին: Վերապատրաստման ծրագիրը կարևոր է նաև իմ ատենախոսական աշխատանքում դրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման, միջազգային չափանիշներով ոլորտի առաջատար մասնագետների հետ աշխատանքային փորձի, բարձրակարգ լաբորատոր պայմաններում աշխատանքային մշակույթի յուրացման և բարձ վարկանիշային ամսագրերում տպագրվելու հնարավորությամբ։  

Ինչո՞վ է գիտությունը հետաքրքիր Ձեզ համար, ի՞նչն է ոգեշնչում Ձեզ:

- Դպրոցական տարիքից հետաքրքրվում էի ֆիզիկա առարկայով բնության երևույթների բացատրությունը հասկանալու համար։ Մագիստրատուրայի տարիներին ավելի շատ հետաքրքրվեցի նանոգիտությամբ և նանոտեխնոլոգիաներով, որոնք ամենաարդիական ուղղություններից են 21-րդ դարում։ Բժշկության, էլեկտրոնիկայի և շատ այլ բնագավառների զարգացման հետ զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում ավելի ճշգրիտ բժշկական սարքերի և հզոր հաշվողական տեխնոլոգիաների, ավելի էներգախնայող և արդյունավետ լուծումների։

Ձեր գիտական ճանապարհին եղե՞լ են հիասթափություններ, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

- Հիասթափություններ եղել են: Հաղթահարել եմ գործընկերներիս աջակցությամբ, ինչպես նաև այն համոզմամբ, որ չստացված արդյունքից էլ կարելի է քաղել տեղեկատվություն և դրա միջոցով հասկանալ՝ ինչպես հասնել ցանկալի արդյունքի։ 

Միջազգային համագործակցության համար ի՞նչ խթանների կարիք ունեք:

- Այս պահին մեր թիմը համագործակցում է արտասահմանյան գիտական խմբերի հետ մի քանի թեմաների շրջանակներում։ Գիտական խմբերի և ղեկավարների մակարդակով կա համագործակցելու ցանկություն, կան գաղափարներ: Սակայն արդյունավետ համագործակցության համար կարևոր է նյութերի և սարքերի առկայությունը, որոնց գնումը Հայաստանում, ցավոք, բարդ և երկար գործընթաց է: Փորձը երբեմն կորցնում է իր արդիականությունը նյութերի և անհրաժեշտ պարագաների ձեռք բերման երկար գործընթացների պատճառով։ 

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Պետության աջակցությունը վերջին տարիներին զգալի է և դրական է անդրադարձել մեծ թվով երիտասարդների՝ դեպի գիտություն ներհոսքի վրա։

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները: Տեղեկացվա՞ծ եք «Գիտուժ» նախաձեռնության մասին, աջակցո՞ւմ եք:

- Իհարկե, աջակցում եմ։ Գիտական նախաձեռնությունները մեծ դեր են կատարում գիտության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քայլերի առաջարկման գործում: Դրական փոփոխություններն արդեն նկատելի են։ 

Եթե չզբաղվեիք գիտությամբ, ինչո՞վ կզբաղվեիք: 

- Կընտրեի հոգեբանությունը:

Ի՞նչ գրքեր եք կարդում, ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը:

- Այս պահին Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի աշխատանքներն եմ հաճախ կարդում։ 

Ի՞նչ նպատակ ունեք Ձեր առջև դրված: 

- Ունեմ նպատակ մեր թիմակիցների հետ գիտության և տեխնոլոգիաների ոլորտների մեջ կապող օղակ դառնալ Հայաստանում և լինել միջազգային մակարդակով մրցունակ։

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 646

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am