National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Հենրիկ Խաչատրյան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատողի հոդվածը՝ «Scopus» գիտական շտեմարանի ամսագրում

«Կա միֆ, որ «Scopus» գիտական շտեմարանի բոլոր ամսագրերում տպագրվելը վճարովի է, բայց դա այդպես չէ: Ամսագրերի մեծ մասում տպագրվելն անվճար է: Ինքս անվճար եմ տպագրվել՝ բաց հասանելիությամբ (open access)», - ասում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատող Հենրիկ Խաչատրյանը: Նրա «‎Սասանյան Իրանի հյուսիսային քուստակի վարչական միավորները 6-րդ դարում» (The Northern kʻustak administrative units of the Sasanian Iran in 6th century CE) հոդվածը տպագրվել է «Scopus» գիտական շտեմարանի լեհական «Historia i Świat» (History and the World) ամսագրում:

Հոդվածը վերաբերում է Սասանյան Իրանի 6-րդ դարի հյուսիսային քուստակի վարչական բաժանմանը: Որպես առանցքային աղբյուրներ ընտրվել են հայ պատմաաշխարհագրական մտքի կոթող «Աշխարհացոյց»-ը և արաբ մատենագիրներ Յակուբիյի ու Իբն Խորդադբեհի համապատասխան հաղորդումները։ Աղբյուրների՝ հյուսիսային քուստակի վերաբերյալ տեղեկությունների քննությամբ ճշտվել են դրանում գտնվող երկրների իրական քանակը։ Հայաստանի վարչական բաժանման վերաբերյալ կարևոր նորություններ են հայտնաբերվել, տարածաշրջանի վարչաքաղաքական պատկերի համար հետաքրքիր դրվագներ բացվել:

Սասանյան Իրանի հյուսիսային քուստակի 6-րդ դարի վարչական բաժանման մասին միասնական կարծիք չկա: Հայկական աղբյուրներում մի պատկեր է, արաբականում՝ այլ: «Օրինակ, Աղվանքի պարագայում, եթե հետևենք Մովսես Դասխուրանցու պատմությանը, ապա կտեսնենք, որ այն 6-7 դարերում երեք վարչական միավորներից էր բաղկացած: «Աշխարհացոյց»-ում Աղվանք վարչամիավորը կազմված է բուն Աղվանքից ու հայկական Ուտիք և Արցախ նահանգներից։ Իսկ արաբական աղբյուրներում այլ վարչական միավորներ էլ ենք տեսնում, ինչը շատ դեպքերում կապված էր ուշ շրջանի դեպքերն ավելի վաղ շրջանի վրա տարածելով։ Այս առումով առավել արժևորել եմ հայկական աղբյուրը, որը թե՛ ժամանակագրորեն, թե՛ հաղորդած տեղեկությունների հավաստիության տեսակետից որոշ դեպքերում ավելի արժանահավատ է», - նշում է հեղինակը։

Նախատեսվել էր, որ հոդվածին կից պետք է լինի անգլերեն լեզվով քարտեզ, սակայն ժամանակին պատրաստել չի հաջողվել: «Միշտ կարևորել եմ քարտեզի առկայությունը և, իմ կարծիքով, հումանիտար բոլոր հաստատություններում պետք է լինի առանձին քարտեզագրության բաժին», - ասում է Հենրիկ Խաչատրյանը: Որպես հոդվածի շարունակություն երիտասարդ պատմաբանը պատրաստում է ևս մեկ հոդված, որը նախատեսում է տպագրել «Journal of the Historical Geography»-ում: 

Ըստ նրա՝ Հայաստանում կատարված պատմական ուսումնասիրությունները բարդ չէ դարձնել միջազգային գիտության մաս. «Ես դա արել եմ մեկ ամսում: Խմբագրական գործընթացը տևել է երկու շաբաթ, թեև պետք է նշեմ, որ տարբեր ամսագրեր տարբեր չափանիշներ ունեն: Հայաստանում հոդվածը խմբագրել է Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արգիշտի Վարդանյանը: Այնուհետև հոդվածը երկու անկախ գրախոսների կողմից դրական եզրակացություն է ստացել «Scopus»-յան ամսագրում»:

Ըստ նրա՝ պատմությունը ոչ միայն պետք է քաղաքականացնել, այլ պատմությունն ավելի քան քաղաքական է: «Պետք է լինի պետական պատվեր: Պատմաբանը զինվորի նման է, ինքը պետք է հստակ իմանա՝ ինչ պետք է անի», - ասում է Հենրիկ Խաչատրյանը:

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 114 888

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:00, 04/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am