National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais Kamalov
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Սմբատ Աղեկյան

«Անհրաժեշտ է կանգնեցնել գիտական ներուժի արտահոսքը Հայաստանից»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական քարտուղար Սմբատ Աղեկյանի կարգախոսն է. «Անելով հնարավորը՝ ձգտել անհնարինին»։

Սմբատ Աղեկյանը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ բնակավայրից է, 29 տարեկան, մասնագիտությամբ՝ մաթեմատիկոս: Սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետում։ 2019 թ-ին պաշտպանել է «Հիլբերտի եզրային խնդիրն անսահմանափակ տիրույթում անընդհատ ֆունկցիաների դասում» թեմայով ատենախոսական թեզը՝ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Հայրապետյանի ղեկավարությամբ։ Ատենախոսությունում դիտարկվել են Հիլբերտի (Ռիմանի, Ռիման-Հիլբերտի) եզրային խնդիրները կիսահարթությունում, երբ եզրային ֆունկցիան կշռով անընդհատ է։ Բոլոր դեպքերում ստացվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ խնդրի նորմալ լուծելիության համար։ Լուծումները ներկայացվել են բացահայտ տեսքով։ 

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Գրիգորի Կարագուլյանի առաջարկությամբ Սմբատն աշխատանքի է անցել ինստիտուտում՝ որպես գիտական քարտուղար: 2019 թվականից նաև համագործակցում է Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային համալսարանի մարզային մաթեմատիկական կենտրոնի հետ։

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ:

- Պաշպանելուց հետո սկսեցի Postdoc անել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանում՝ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կարապետյանցի ղեկավարմամբ։ Այդ ընթացքում տպագրեցի երկու հոդված միջազգային ամսագրում: Հոդվածներից մեկն իմ ատենախոսության շարունակությունն է, իսկ մյուսը՝ «Weighted Hadamard-Bergman Convolution Operators»-ը, ստացվել է Կարապետյանցի հետ համատեղ աշխատանքի արդյունքում և վերաբերում է Հադամար-Բերգմանի փաթեթային օպերատորների տեսությանը։ Այն ունի բազմաթիվ կիրառություններ օպերատորների տեսությունում, մասնավորապես՝ ապացուցվում է Յանգի թեորեմը Բերգմանի տարածություններում։ 

Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը:  

- Անհրաժեշտ է վերականգնել գիտության պատիվը մեր երկրում, գնահատել գիտության դերն ըստ արժանվույն: Պետությունն իր կողմից պետք է հստակ խնդիրներ դնի գիտությամբ զբաղվող մարդկանց և ընկերությունների առջև, զարգացնի բարձր տեխնոլոգիաները, զբաղվի նոր սերնդի որակյալ կրթությամբ։ Գիտնականների մոտիվացիան գալիս է նաև մեր գիտնականների միջազգային ասպարեզում ունեցած հաջողություններից: Պետք է տարբեր միջոցներով՝ ֆինանսներով, լավ պայմաններով, կանգնեցնել գիտական ներուժի արտահոսքը, այնուհետև փորձել դրսի ներուժը բերել Հայաստան։ Մեզ մոտ, ցավոք, երիտասարդ գիտնականները նախընտրում են տասնապատիկ անգամ ավելի աշխատավարձով ծրագրավորողի աշխատանքը, քան գիտությամբ զբաղվելը։ 

Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար:

- Տեսականից բացի, իմ կարծիքով, պետք է ուշադրություն դարձնել գործնական խնդիրներին, զբաղվել նորարարական նախագծերով, իսկ արդյունքները հասանելի դարձնել գործատուներին։ Պետք է ձևավորել խմբեր, որոնք եղած կամ ստացվող տեսական արդյունքները կվերածեն գործնական նորարարությունների։ 

Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման մասին:

- Զարգացած երկրներն իրենց արդյունքները հիմնականում ստանում են PostDoc-ի շնորհիվ։ Եթե մեզ մոտ ներդրվի մրցունակ PostDoc համակարգ, այն կնպաստի գիտության զարգացմանը։ 

Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը:

- Ողջունում եմ, իհարկե, և կարծում եմ, որ «Գիտուժ»-ի գործունեությունը պետք է խրախուսվի, համագործակցությունը երիտասարդ գիտնականների միջև ընդլայնվի։

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
01/01/2025

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն՝ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար
1lurer.am
This site has been visited
7 204 185

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:14, 14/01/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am