National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Սեդա Ավագյան

«Մեր երկիրը կհաղթահարի ճգնաժամային վիճակն առավելապես կիրառական գիտության զարգացման շնորհիվ»

   Սեդա Ավագյանը 32 տարեկան է, մասնագիտությամբ՝ էկոլոգ: Սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» բաժնում, այնուհետև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Ընդհանուր երկրաբանություն» բաժնում: Ներկայում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ է, ինստիտուտի գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի էքսկուրսավար: 

   Սեդան համագործակցել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության  ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակի հետ, մասնակցել է Բելգիայի Լիեժի համալսարանի և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Erasmsus + ուսանողների փոխանակման ծրագրում: Ներկայում ներգրավված է «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրում:

   Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության ոլորտի զարգացման համար առաջնահերթ քայլերը:
  
   Միջազգային ակտիվ համագործակցությունը, տեխնիկապես հագեցած լաբորատորիաները, դրամաշնորհային ծրագրերն ու մասնագետների վերապատրաստումները: Հայաստանում գիտության զարգացման առաջնահերթություններից է նաև բազային ֆինանսավորումը և աշխատավարձի բարձրացումը: Երիտասարդները փոխանակման ծրագրերի շրջանակներում, հետազոտական աշխատանքներ կատարելով արտասահմանում, գերադասում են մնալ ու աշխատել այնտեղ՝ բարձր աշխատավարձ ստանալու պատճառով: Կարծում եմ, Հայաստանում գիտնականի աշխատանքն անհամեմատ ավելի ցածր է գնահատվում:

   Ի՞նչպես է պետք բարձրացնել գիտնականի վարկանիշը:  

   Որպեսզի գիտական ոլորտը լինի բարձր վարկանիշային, այն պետք է ունենա լայն կիրառականություն  և քայլի ժամանակակից պահանջներին համընթաց՝ առաջարկելով համաշխարհային մրցունակ արտադրանք: Պետք է ապահովվեն սոցիալական որոշակի առավելություններ գիտնականների համար, բարձր աշխատավարձ, որպեսզի երիտասարդները ցանկանան բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից աշխատել նաև գիտության այլ ոլորտներում:Եթե ուզում ենք ունենալ գիտահեն, անվտանգ ու մրցունակ Հայաստան, պետք է առավելագույնս օգտագործենք մեր ներուժը և կատարենք մեր աշխատանքը բարձր մակարդակով ու պատասխանատվությամբ:

 
   Ի՞նչ բարեփոխումներ կցանկանայիք տեսնել գիտության ոլորտում:

   Հարկավոր է ապահովել մասնագետների շարունակական վերապատրաստումները Հայաստանում և արտասահմանում,  պարբերաբար անցկացնել մասնագետների ատեստավորում, փորձի փոխանակման և տարբեր համագործակցային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել Հայաստան միջազգային ճանաչում ունեցող  մասնագետների:  Այստեղ կարևոր դեր կխաղա նաև հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը:

   Ըստ ձեզ, ինչպե՞ս պետք է համագործակցեն ԲՈՒՀ-երը և ՀՀ ԳԱԱ-ն:
  
   ԲՈՒՀ-երը պետք է շահագրգռված լինեն աշխատելու գիտահետազոտական ինստիտուտների հետ: Պետք է լինի փոխլրացում և շահերի համընկնում, ինչն էլ շղթայական արդյունքներ է ունենալու որակյալ կրթական համակարգի ստեղծման, բարձր որակավորում ունեցող մասնագիտական կադրերի պատրաստման, գիտահեն տնտեսության կառուցման գործում:

   
Հայաստանում ի՞նչ հեռանկարներ կան կիրառական գիտության զարգացման համար:

   Կարծում եմ, յուրաքանչյուր գիտական ոլորտում, բացի գիտահետազոտական բուն մասից, մշակում են  արդյունքները կիրառելի դարձնելու խելամիտ ու պետքական տարբերակներ: Լիահույս եմ, որ մեր երկիրը կհաղթահարի ճգնաժամային վիճակն առավելապես կիրառական գիտության զարգացման շնորհիվ:


   Ըստ ձեզ, ի՞նչն է խոչընդոտում գիտության զարգացմանը Հայաստանում: 

   Մեր՝ երկրաբանության ոլորտում, խոչընդոտներից ամենամեծը ցածր աշխատավարձն է, որի պատճառով շատ երիտասարդ գիտնականներ հեռանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Բացի այդ, լաբորատորիաները հագեցած չեն տեխնիկապես, ինչն էապես խոչընդոտում է ոլորտի կայուն զարգացմանը:  

   
Սեդա, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

   «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ». սա է իմ կարգախոսը, և ես փորձում եմ այն կիրառել նաև իմ աշխատանքում՝ իմ պարտականությունները կատարելիս:  

   Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
This site has been visited
7 191 196

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:11, 30/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am