National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Ավետիս Գրիգորյան

ԵԳԱԾ-ի «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» շահառու

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Գրիգորյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» 2024 թվականի շահառուներից է։

Նա առաջիկա մեկ տարվա ընթացքում իրականացնելու է «Հիշողության բեկումը հայ ադրբեջանական սահմանին. պատմամշակութային հուշարձաններին առնչվող բանահյուսական շերտերը և տրանսֆորմացիաները Սևանա լճի արևելյան ավազանում և լեռնաշղթաներից անդին» թեմայով հետազոտություն։ Աշխատանքներին մասնակցելու է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, բանագետ Գևորգ Գյուլումյանը։

«Ընտրեցինք այս թեման, քանի որ երկուսս էլ ունենք Սևանա լճի արևելյան ավազանում ուսումնասիրության փորձառություն։ Սևանա լճի արևելյան ավազանի միջնադարյան հուշարձանների ուսումնասիրությանն էր նվիրված իմ թեկնածուական ատենախոսությունը, իսկ Գևորգն ունի մի շարք հոդվածներ՝ նվիրված Սևանի արևելյան ավազանի բանագիտական շերտերին և ազգագրությանը։

Հետազոտության շրջանակում կփորձենք ցույց տալ հնագիտական և պատմամշակութային հուշարձաններին առնչվող բանահյուսական շերտերի և ազգագրական երևույթների տեղաշարժերը հայ-ադրբեջանական սահմանին և հիշողության բեկումը տարածության ու ժամանակի մեջ։ Համեմատական քննության կենթարկվեն Սևանա լճի արևելյան ավազանի և լեռնաշղթաներից արևելք՝ Ադրբեջանական կողմում գտնվող պատմական հուշարձանների շուրջ ձևավորված Արևմտյան Հայաստանից ու Խորհրդային Ադրբեջանից բերված բանահյուսական նյութը, դրանց հիման վրա տեղում ստեղծված նորը», - ասաց Ավետիս Գրիգորյանը: 

Դաշտային ազգագրական և հնագիտական հետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Ակնկալվում է ստեղծել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջանների պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ժողովրդական բանահյուսությանը, բանավոր պատմություններին և ազգագրական երևույթներին վերաբերող տվյալների բանկ, որում կառանձնացվեն Արևմտյան Հայաստանից և Գարդմանից եկած շերտերը և վերջին տասնամյակներում դրանց միախառնման արդյունքում ստեղծված ժամանակակից բանահյուսությունը։ Նաև նախատեսվում է ներկայացնել վերջին երկու հարյուրամյակում Սևանա լճի արևելյան ավազանում և լեռնաշղթաներից անդին ադրբեջանցիների վերաբերմունքի ընդհանուր գծերը և փոփոխությունների դինամիկան հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ։

«Մեր հետազոտությունն իր մեջ պարունակելու է ՀՀ մշակութային քաղաքականությանը, ժողովրդագրական ու մշակութային խնդիրներին վերաբերող օգտակար փաստական տվյալներ», - շեշտեց երիտասարդ գիտնականը։

Ավետիս Գրիգորյանը երեք տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է, մասնագիտական ուղղվածությունը միջնադարյան և նոր շրջանի Հայաստանի հնագիտության և պատմության խնդիրներն են։ Նա առանձնացնում է «Օպերացիա «Զոդ»» գիրքը, որը հեղինակել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանի հետ։ Գրքում ներկայացված է, թե ինչպես Հայաստանը 1919 թվականին պահեց Սոթքի բնագիծը։ Իրականացնելով հնագիտական պեղումներ Գեղարքունիքի մարզում՝ հեղինակներն առաջին անգամ և նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացնում են Սևանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումների պատճառները, ժամանակագրությունը, հետևանքները։ «Հնագիտական պեղումները հետազոտողին տրամադրում են մեծ քանակությամբ գիտական նոր տվյալներ, որոնք երբեմն կարող են լինել բացառիկ և հազվագյուտ, սակայն այդ գտածոներն ուսումնասիրելու գործընթացում է, որ սկսվում է ստեղծվել գիտական արդյունքը։ ««Օպերացիա Զոդ» գիրքն իսկապես «նոր պատմություն» էր հայագիտության մեջ և հանրային մեծ արձագանք ստացավ», - ասաց Ավետիս Գրիգորյանը։

Երիտասարդ գիտնականը շեշտեց՝ հնագիտությունը կարևոր է ոչ միայն հայագիտության զարգացման տեսանկյունից, երկրի արտաքին քաղաքականության համար, այլև տնտեսական զարգացման․ «Անհնար է առանց հնագիտական ուսումնասիրությունների զարգացնել մշակութային զբոսաշրջությունը, որի ներուժը շատ մեծ է Հայաստանում»։

Ավետիս Գրիգորյանը ներկայում իրականացնում է բազային և դրամաշնորհային մի քանի ծրագրեր, որոնց շրջանակում ուսումնասիրում է պատմական Սյունիքի հուշարձանները, մասնավորապես, Սևանա լճի ավազանի միջնադարյան հուշարձանները, Հայաստանի ջրածածկ (ըստ արխիվային փաստաթղթերի) և ջրամերձ հուշարձանները, շարունակում է Վայոց ձորի մարզում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի պալատի և Սյունիքի մարզում գտնվող միջնադարյան Բաղաբերդ ամրոցի հնագիտական ուսումնասիրությունները։

«Իմ աշխատանքում ինձ համար ամենահետաքրքիրը հետազոտական աշխատանքն է, երբ պեղումներից հետո ստացված տվյալները սկսում ես պատմության վերածել»։ Պեղումներ իրականացնելիս անընդհատ զարմանալու առիթներ են լինում, միաժամանակ, գնալով սկսում ես չզարմանալ։ Հնագիտությամբ զբաղվելը նաև հնարավորություն է տալիս Հայաստանը ճանաչել մանրամասնորեն», - ասաց Ավետիս Գրիգորյանը։ 

Ըստ նրա՝ հնագիտության ոլորտում երիտասարդ գիտնականին մրցակցային առավելություններ կարող են տալ ժամանակակից սարքավորումներին տիրապետելու հմտությունները և տարբեր լեզուների իմացությունը։ Իսկ մասնագիտական աճին կարող են նպաստել երիտասարդ գիտնականների համար նախատեսված ծրագրերը։ «Նմանատիպ ծրագրերն ունեն ոգևորիչ նշանակությունը։ Դրանք հնարավորություն են տալիս սկսնակ հետազոտողներին ներկայացնել համարձակ գաղափարներ և ֆինանսական աջակցություն ստանալ դրանք կյանքի կոչելու համար։ Միաժամանակ, այսպիսի ծրագրերը երիտասարդ գիտնականների համար օգտակար փորձառություն են՝ ավելի մեծ ծրագրերի մասնակցելու համար», - նշեց Ավետիս Գրիգորյանը։

Անհաջողություններն Ավետիսը շուտ է մոռանում․ «Ժամանակը կարճ է, պետք է զբաղվել մյուս գործերով, նոր հաջողությունների հետևից գնալ, իսկ հաջողության կարելի է հասնել միայն աշխատասիրությամբ»։

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
This site has been visited
7 187 540

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:02, 26/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am