National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Մարիետա Զաքարյան

«Իմ ամենամեծ երազանքներներից մեկն է իմ աշխատանքով իմ երկրում ինչ-որ բան փոխել»

    Երիտասարդ քիմիկոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Մարիետա Զաքարյանը մասնագիտությամբ նյութագետ է: Ընդամենը 27 տարեկանում Մարիետան արդեն հասցրել է դառնալ շուրջ 30 գիտական աշխատության հեղինակ, որոնց մեծ մասը տպագրված են միջազգային գիտական ամսագրերում:

     «Պետք է փորձել աստիճանաբար «դուրս գալ միջազգային շուկա» և տպագրվել առաջատար ամսագրերում: Ուսանողները պետք է պարտադիր կերպով գիտական աշխատանք իրականացնեն գիտությունների ակադեմիայի ինստիտուտներում և արդյունքը զեկուցեն իրենց կրթական հաստատություններում և հնարավորության դեպքում տպագրեն իրենց առաջին հոդվածը՝ համագործակցելով ինստիտուտների գիտնականների հետ», - կարծիք հայտնեց երիտասարդ գիտնականը:


Ճանապարհ դեպի գիտություն

    Մարիետան ծնունդով Գյումրիից է: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետ, ուսանել նախ Քիմիա բաժնում, այնուհետև շարունակել մագիստրատուրան Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում, որից հետո էլ ասպիրանտուրան Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում: Քիմիկոս դառնալու ցանկությունը ձևավորվել է դեռևս դպրոցից: «Հենց 7-րդ դասարանում սկսեցինք անցնել քիմիա, շատ սիրեցի: Պատճառը իմ ուսուցչուհին էր, ով շատ հետաքրքիր կերպով մատուցեց այդ առարկան, և ես տեսա  քիմիայի կարևորությունը մեր կյանքում», - ասաց Մարիետա Զաքարյանը:

    Ուսանող տարիներին նա ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում միացավ գիտական խմբի աշխատանքներին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Սուրեն Խառատյանի ղեկավարմամբ:  «Արդեն երրորդ կուրսից գիտական աշխատանքով էի զբաղվում: Մեր աշխատանքների արդյունքում ստանում ենք այնպիսի նյութեր, որոնք հետաքրքիր են այս կամ այլ ոլորտի համար կիրառական տեսակետից: Գրեթե 7 տարի այդ ոլորտում եմ և փորձում եմ տենդենցը պահել, հետ չմնալ: Գիտության մեջ եթե մտար, պետք է անընդհատ այդ ռիթմի մեջ լինես, եթե կանգնեցիր, շատ հետ կմնաս», - նշեց քիմիկոսը:


Մարիետան և միջազգային գիտական հարթակները

    Մարիետան հաճախ է  մասնակցում միջազգային գիտաժողովների, համագործակցում արտասահմանցի գործընկերների հետ, նաև ժամանակ առ ժամանակ աշխատում արտերկրում: Նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Սաուդ Բենդ քաղաքում գտնվող Նոտր Դամի համալսարանից, որտեղ երեք ամիս աշխատել է Ֆիզիկայի ֆակուլտետի Միջուկային հետազոտությունների լաբորատորիայում: 

    «Առաջին անգամ այնտեղ 2019 թ-ին եմ եղել: Այս տարի առաջարկ ստացա երեք ամսով աշխատելու և մեծ հաճույքով համաձայնեցի: Շատ հետաքրքիր ամիսներ էին, այնտեղ շատ արագ է ամեն ինչ տեղի ունենում: Սարքավորումները  շատ են, և որ պահին ինչ մտքովդ անցնում է,  նույն օրը կարող ես դրա պատասխանը ստանալ: Մեր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը համագործակցում է այդ համալսարանի հետ, համատեղ հոդվածներ ենք գրում, աշխատանքներ ենք անում, այնտեղ նաև աշխատող հայ գիտնականներ ունենք: Մեր ինստիտուտը նաև համագործակցում է Ֆրանսիայում, Կոեայում, Իսպանիայում, Ռուսաստանում գտնվող գիտական կենտրոնների հետ: Ներկայում բացի ԱՄՆ-ից ակտիվ համագործակցություն կա Էստոնիայում գտնվող Տալլինի Տեխնոլոգիական ինստիտուտի հետ: Արտասահմանյան գործընկերների հետ համատեղ գիտական հոդվածներ ենք տպագրում, նոր հետազոտություններ անցկացնում», - պատմեց Մարիետա Զաքարյանը: 


Ի՞նչ է անհրաժեշտ գիտությանը. գիտնականի կարծիքը

    Մարիետա Զաքարյանը նշեց, որ համապատասխան լծակներ ունենալու դեպքում Հայաստանում առաջինը կվերափոխեր կրթական համակարգը, կվերապատրաստեր դասախոսներին, կբարձրացներ ուսանողների կրթաթոշակը և կստեղծեր նոր, մոտիվացնող մրցանակներ կրթական համակարգում, և, իհարկե կբարձրացներ գիտնականների աշխատավարձը։

    «Պատերազմից հետո սկսել են մեծ ուշադրություն դարձնել գիտությանը: Պարզ դարձավ, թե ինչքան մեծ է գիտնականի դերը: Գիտության մեջ պետք է ֆինանսավորում,  որ մարդիկ կարողանան այդ ոլորտում աշխատեն: Մեծ ֆինանսավորում է պետք  սարքավորումներ գնելու, լաբորատորիաներն արդիականացնելու համար: Առանց նորագույն սարքերի ինչքան էլ մարդ խելք ու միտք ունենա, չի կարողանա գործի վերածել», - նշեց գիտնականը:

    Մարիետա Զաքարյանի կարծիքով՝ Հայաստանում գիտությունը կարող է հետաքրքիր դառնալ նաև ներդրումների համար: Ներդնողին պետք է նախնական արդյունքներ ցույց տալ, օրինակ մինի-արտադրական պրոցեսներ, փոքր կիրառական արդյունքներ, որոնց հիման վրա ներդրումները կշատանան։ 

    «Ինձ համար իդեալական կլինի, որ ես ապրեմ, աշխատեմ Հայաստանում, բայց նաև հնարավորություն ունենամ ժամանակ առ ժամանակ արտերկրում աշխատելու՝ միջազգային տենդենցներին հետևելու և իմ ստացած փորձն ու գիտելիքները իմ երկրում կիրառելու համար: Իմ ամենամեծ երազանքներներից մեկն է իմ աշխատանքով իմ երկրում ինչ-որ բան փոխել», - ասաց երիտասարդ գիտնականը:

   Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
This site has been visited
7 188 538

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:38, 27/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am