National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Հասմիկ Եգորյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Եգորյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։

Հասմիկ Եգորյանը մրցույթում ներկայացրել է «Synthesis of 1-Amino-3-oxo-2,7-naphthyridines via Smiles Rearrangement: A New Approach in the Field of Chemistry of Heterocyclic Compounds» հոդվածը։ Այն տպագրվել է «International Journal of Molecular Sciences» ամսագրում, որը «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի ամսագրերից է։ Հոդվածի համահեղինակներն են՝ քիմիական գիտությունների դոկտոր Սամվել Սիրականյանը, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Աֆինա Գերոնիկակին, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլին, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Կարցևը, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողներ Անուշ Հովակիմյանը և Էլմիրա Հակոբյանը:

«Այս մրցույթի շահառու դառնալը շատ ոգևորիչ է և խթան հետագա մրցույթներին մասնակցելու համար, որոնք կտան հնարավորություն գիտական հետազոտություններն ավելի արդյունավետ կատարելու և միջազգայնացնելու», - նշում է Հասմիկ Եգորյանը։ 

Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը, ինչ կարևորություն ունի այն։ 

- Մարդկությունն իր գոյության ընթացքում պարբերաբար առնչվում է զանազան հիվանդությունների, վարակների և համաճարակների հետ, և նոր դեղամիջոցների ու պատվաստանյութերի փնտրտուքը միշտ անհրաժեշտ և արդիական է։ Մեր գիտական խումբը զբաղվում է ալիցիկլո[c]- և հետերոցիկլո[c]պիրիդինների նոր ածանցյալների սինթեզով և դրանց հատկությունների ուսումնասիրությամբ՝ նպատակ ունենալով հայտնաբերել նոր, ավելի արդյունավետ, ընտրողաբար ազդող և քիչ թունավոր դեղամիջոցներ: Մրցույթին ներկայացված աշխատանքը մեր լաբորատորիայում իրագործվող գիտական հետազոտությունների ուղղություններից մեկն է։ Աշխատանքի նորույթն այն է, որ առաջին անգամ սինթեզվել են 1-ամինո-3-օքսո-2,7-նաֆթիրիդիններ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել նոր, պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ հետերոցիկլիկ համակարգերի՝ ֆուրո[2,3-c]-2,7-նաֆթիրիդինների ածանցյալների սինթեզ: Այսինքն, մենք սինթեզել ենք բարձր հակավիրուսային ազդեցությամբ միացություններ, որոնք ունեն լավ հնարավորություն վերածվելու ավելի արդյունավետ դեղամիջոցների:

Ինչո՞ւ ընտրեցիք հենց քիմիկոսի մասնագիտությունը։ 

- Քիմիան ինձ համար ամեն ինչ է, այն ամենուր է։ Դպրոցն ավարտելուց հետո առանց տատանվելու ընտրել եմ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ Ներկայում ունեմ չորս գիտական հոդված, որոնք տպագրվել են «Mendeleev Communications», «International Journal of Molecular Sciences», «Molecules, Arkivoc» միջազգային հեղինակավոր ամսագրերում և երեք միջազգային թեզիս:

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում: Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Դժվարությունները հիմնականում կապված են ֆինանսավորման հետ, նորագույն սարքերի՝ մեր դեպքում քիմիական ռեակտիվների և լուծիչների բացակայության հետ: Վերջին տարիներին բարձրացվել է գիտնականների աշխատավարձը, ինչը, կարծում եմ, գիտության զարգացման առաջնահերթ քայլերից է: Գիտության կոմիտեի կողմից կազմակերպվում են բազմաթիվ մրցույթներ, որոնց շնորհիվ հնարավոր է ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, ինչը նպաստում է գիտական հետազոտությունների որակի բարձրացմանը:

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- Գիտական նախաձեռնությունների դերը գիտության զարգացման, հանրայնացման գործում մեծ է, և ինքս շատ արժևորում եմ այն։

Ո՞րն է Ձեր գիտական գործունեության ընթացքում ամենատպավորիչ իրադարձությունը։

- 2022 թվականին Թբիլիսիում կայացած միջազգային գիտաժողովում «Լավագույն պոստեր» մրցանակին արժանանալը:

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Ուսումնասիրում եմ մասնագիտական գրականություն, օտար լեզուներ։ Սիրում եմ ճանապարհորդել, ազատ ժամանակ ֆիլմեր դիտել: 

Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը կյանքում և գիտության մեջ։

- Թե՛ կյանքում, թե՛ գիտության մեջ ամենակարևորը հաջողակ լինելն է։ Իմ պատկերացմամբ դա նպատակների և երազանքների մեծ մասին հասնելն է:

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Երբեք կանգ չառնել դժվարությունների առաջ և հասնել իմ նպատակներին։

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 155 959

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:00, 19/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am