ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Աշխեն Հակոբյան

«Եթե ճիշտ աշխատանք տարվի, հոդվածի որակը կբավարարի միջազգային վարկանշային ամսագրերում հրապարակելու համար»

Աշխեն Հակոբյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ է, իրականացնում է հետազոտություն «Հետխորհրդային դպրոցի մարդաբանական հետազոտություն» թեմայով։ Նախատեսում է շարունակել աշխատանքը մարդաբանական և սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտում։ Առայժմ հետազոտությունների արդյունքները հրապարակել է 1 հոդվածով՝ «Ուսուցչի կերպարը խորհրդայինի և հետխորհրդայինի միջև՝ մեկ դպրոցի օրինակով», որը տեղ է գտել  «Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում» ժողովածուի մեջ [1]։

Գտնում է, որ, եթե հետազոտության բոլոր փուլերում հետևողականորեն գիտական մեթոդաբանություն կիրառվի, արդյունքը ձևակերպելիս ճիշտ աշխատանք տարվի, հոդվածի որակը կբավարարի միջազգային վարկանշային ամսագրերում [2]  հրապարակելու համար։

- Դուք 2022թ.-ին շահել եք միանգամից երկու գիտական մրցույթում: Մեկը ԵԳԱԾ «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթն» է [3]: Ինչու՞ էր վերապատրաստումը կարևոր Ձեզ համար:

- Հայաստանում կրթության փորձագետներ, կրթության վերաբերյալ հետազոտություններ անող մասնագետներ պատրաստող ինստիտուտներ և գիտական կենտրոններ չկան, հետևաբար վերապատրաստումն արտերկրում կարևոր նշանակություն ունի ինձ համար։ Այս պահին ես արդեն վերապատրաստում եմ անցնում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում [4]:  Արդյունքում կարող եմ ծանոթանալ հանրակրթության ոլորտի հետազոտությունների ամերիկյան մոտեցումներին, ներկայացնել և կարծիքներ լսել իմ հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ, ստանալ խորհրդատվություն Հարավային Կալիֆորնիայի համալսարանի փորձագետների կողմից։ 

- Նպատա՞կը:

- Մասնագիտական աճն ու որակյալ ատենախոսություն գրելն այս դեպքում ո՛չ միայն ակադեմիական ձեռքբերում են. նպատակ ունեմ հասկանալ ոլորտի խնդիրները, դուրս բերել խնդիրներն առաջացնող պատճառները՝ ինչը հնարավորություն կտա ներդրում ունենալ կրթական բարեփոխումների գործում։

- Ո՞րն է երկրորդ գիտական մրցույթը, որը շահել եք այս տարի: 

- «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած հայագիտության դրամաշնորհն է՝ աջակցելու ատենախոսության թեմայի ուսումնասիրությանը [5]:
Վերջինի շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել իմ հետազոտության համար անհրաժեշտ դաշտային աշխատանքները: Նախատեսում եմ այցեր ուսումնասիրվող դպրոցներ՝ տևական ժամանակ դիտարկումներ և հարցազրույցներ կատարելու։ Այս հնարավորությունը թույլ կտա խուսափել տեխնիկական խնդիրներից, լիարժեք, առանց ժամանակի և տարածության սահմանափակումների պլանավորել այցելությունները։ Դա զգալիորեն կբարձրացնի հետազոտության որակը։ Այսօրինակ աջակցությունները երիտասարդ ուսումնասիրողներին կատարելագործվելու և իրենց հետազոտական գաղափարներն իրականություն դարձնելու հնարավորություն են տալիս։

- Ձեր կարծիքով, ի՞նչն է շահեկան դարձնում մրցույթին ներկայացված հայտը:

- Վստահ եմ, որ կարևոր դեր է խաղում հստակ ձևակերպված հետազոտական խնդրի առկայությունը։ Եթե հստակ է ներկայացված հետազոտության նպատակը, արդյունքը կանխատեսելի է դառնում։ Շատ կարևոր է նաև իրատեսական ծրագիր ներկայացնելը. աշխատանքի ծավալը և ռեսուրսները պետք է համապատասխանեն իրար։

- Ձեր գիտական թեման ինչքանո՞վ է Հայաստանում ուսումնասիրված:

- Հայաստանում հանրակրթության ոլորտում ուսումնասիրություններ պարբերաբար կատարվում են անհատ հետազոտողների և մասնագիտական խմբերի կողմից՝ հիմնականում կիրառական նպատակներով, ինչն իհարկե շատ լավ է։ Համակարգում փոփոխություններ անելիս կարևոր է, որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորված լինի հետազոտահեն փաստերով և գիտական գիտելիքի կիրառմամբ։  Ինձ հանդիպած ուսումնասիրություններում ազգային ինքնությանը վերաբերող թեմաները հիմնված են դասագրքերի վրա, իսկ ես փորձում եմ ինքնության ամրապնդմանն ուղղված քայլերը տեսնել արտադասարանական աշխատանքներում, որտեղ քիչ է ծրագրային ուղղորդումը: Այստեղ մանկավարժներն աշակերտների մեջ սեփական գաղափարներն ու մոտեցումներն առաջ քաշելու և զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: 

- Որո՞նք են ուսումնասիրության ընթացքում Ձեր առջև դրված խնդիրները:

- Ձգտում եմ բացահայտել այն խնդիրները, որոնք դժվար կառավարելի և դժվար չափելի են՝ անկախ մշակված քաղաքականությունից և պետության կողմից սահմանված նպատակներից։ Դասարանական աշխատանքից դուրս դպրոցի աշխատանքը՝ միջոցառումները, բաց դասերը և աշակերտների այցելությունները տարբեր մշակութային, պատմական վայրեր, ինձ համար կարևոր ուսումնասիրության նյութ են, քանի որ այստեղ է ուսուցչական կազմը և կազմակերպչական անձնակազմը դրսևորում նախաձեռնողականություն սովորեցնելու այն, ինչ գուցե դասագրքերում չկա, կամ շեշտադրելու այն, ինչը կարևոր են համարում իմանալ։ Այս քայլերն աշակերտի ինքնության ձևավորումը խթանող այն գործոններն են, որոնք ավելի քիչ են ուղղորդված պետության կողմից և ավելի շատ արտացոլում են ուսուցիչների անձնական մոտիվացիան։

Հղումներ

  1. Գայանե Շագոյան, Նելլի Մանուչարյան, Հասմիկ Գրիգորյան, Եվա Հովհաննիսյան, Արմենուհի Նիկողոսյան, Աշխեն Հակոբյան, «Ուսուցչի կերպարը խորհրդայինի և հետխորհրդայինի միջև՝ մեկ դպրոցի օրինակով», «Չլսվող ձայներ. Հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում», https://www.academia.edu/հղումը։
  2. Scimago-ն ընդգրկում է 1996 թ.-ից ի վեր Scopus տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php?fbclid=IwAR2FYXQ_8CJCvbAQu2ldI6E2bXqPNsyT6B50WFEFVO5LfHOBGuAsCCFKPeM:
  3. ԵԳԱԾ «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ»-ի արդյունքները՝  https://drive.google.com/file/d/արդյունքներ
  4. Հարավային Կալիֆորնիայի համալսարանը 22 ակադեմիական միավորներ ունեցող (գրականություն, արվեստ, գիտություն և այլն) մասնավոր հետազոտական համալսարան է, գտնվում է Լոս Անջելեսում՝ https://about.usc.edu/:
  5. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած հայագիտության դրամաշնորհ՝ https://s3.eu-west-2.amazonaws.com/egrants-docs.gulbenkian.pt/դրամաշնորհը։


Հերմինե Օհանյան


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 141

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 21/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: