National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Լիլյա Պարսեղյան

ԵԳԱԾ-ի «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառուներից է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Լիլյա Պարսեղյանը: «‎Ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում գիտական համայնքը կարևոր գործիք է պետության համար՝ տարբեր մակարդակի խնդիրների լուծման գործում: Իսկ նմանատիպ ծրագրերը թույլ են տալիս երիտասարդ գիտնականներին հաղթահարել իրենց գիտական գործունեության առաջընթացին խոչընդոտող ֆինանսական պատնեշները», - նշում է Լիլյան: 


Ի՞նչ գիտահետազոտական աշխատանք կատարելու նպատակով եք դիմել սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու համար: 

- Մեր լաբորատորիան՝ Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման եւ ստանդարտացման, զբաղվում է ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցությունների հետազոտմամբ: Մասնավորապես, օձի թույնի և խնկածաղկի եթերայուղի հիման վրա մշակել ենք նոր ցավազրկող դեղամիջոց, որն այժմ ակտիվ հետազոտման փուլում է: Այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսում ենք ձեռք բերել բազմուղի թվային ֆիզիոգրաֆ սարքավորում, որը կկիրառվի մեր լաբորատորիայում կատարվող գիտական աշխատանքների բոլոր ուղղություններում: Օրգանիզմի վրա տարբեր ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցությունների հետազոտությունը վարքագծային թեստերի միջոցով երբեմն լիարժեք տեղեկատվություն չի փոխանցում կենդանիների ֆիզիոլոգիական վիճակի մասին: Այս սարքավորումը թույլ կտա նույն կենդանու մոտ զուգահեռ փորձի ընթացքում գրանցել օրգանիզմի հիմնական ֆիզիոլոգիական պարամետրերի փոփոխությունը՝ ԷԷԳ, ԷՍԳ, ԷՆԳ, ԷՄԳ, անոթազարկ, շնչառության հաճախականություն, զարկերակային ճնշում և շարժողական ակտիվություն:

Ովքե՞ր են ներգրավված ձեր գիտական թեմայում և կա՞ համագործակցություն այլ գիտական կառույցների հետ: 

- «Օձի թույն-խնկածաղկի եթերայուղ հիմքով համակցված դեղամիջոցի հակացավային և հակաբորբոքային ազդեցությունների հետազոտություն» թեման իմ ապագա ատենախոսական աշխատանքի թեման է: Գիտական ղեկավարը Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման և ստանդարտացման լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Ոսկանյանն է: Ներգրավված է նաև լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Դարբինյանը: Համագործակցում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի հետ, որի ուսանողուհի Մոնիկա Գաբոյանը ևս մասնակցում է մեր աշխատանքներին: Մեզ աջակցում է նաև ՀՀ շուկայում գործող մի խոշոր դեղագործական ընկերություն:

Ինչպե՞ս եք հիմնավորել մրցույթին ներկայացված Ձեր հայտը: 

- Որպես հետազոտության արդյունք նախատեսում ենք ստանալ նոր դեղամիջոցի բաղադրատոմս: Երկու տարբեր դրամաշնորհների շրջանակներում ձեռք ենք բերել անհրաժեշտ սարքավորում և ռեակտիվներ, որոնք թույլ կտան հետազոտել դեղի ազդեցության հնարավոր մեխանիզմները, հստակեցնել բաղադրակազմը, նախանյութերի հարաբերակցությունը, ինչպես նաև ստանալ երկու դեղաձև՝ ներարկման լուծույթ և քսուկ, որոնք կուղղվեն դեպի նախակլինիկական հետազոտությունների փուլ: Սակայն դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների հավանական շրջանակը հնարավոր չէր հետազոտել մեր մեթոդներով և սարքավորումներով: Այս սարքի ձեռքբերումը կբարձրացնի մեր աշխատանքի գիտական արժեքը՝ առանց ժամանակի և աշխատողների, կենդանիների և նյութերի հավելյալ ծախսի, քանի որ բոլոր հետազոտությունները կիրականացվեն զուգահեռաբար և նույն կենդանիների վրա:  

Ինչպե՞ս հայտնվեցիք  Ֆիզիոլոգիայի ինստիտուտում:

- Ես գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Կենաբանության ֆակուլտետը, դեռ ուսանող տարիներին շատ ոգեշնչված էի գիտական հետազոտություններով: Մագիստրատուրան ավարտելուց հետո տարբեր ինստիտուտներից աշխատանքի հրավերներ էի ստանում, սակայն ստիպված մերժում էի, քանի որ փոքր բալիկ ունեի: Երբ արդեն կարող էի աշխատանքի դուրս գալ, առանց երկմտելու որոշեցի վերադառնալ գիտություն: Դիմեցի Ֆիզիոլոգիայի ինստիտուտ և սկսեցի փորձաշրջան անցնել Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման սերտիֆիկացման և ստանդարտացման լաբորատորիայում: Լաբորատորիայի անդամները նպաստեցին, որ սահուն ներգրավվեմ իրենց հետազոտություններում, իսկ լաբորատորիայի վարիչը վարակեց ինձ իր անսպառ էնտուզիազմով:
 Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:
- Նոր ցավազրկող դեղամիջոցի ստեղծումը, որը 85%-ով ավելի արդյունավետ է, քան անալգինը, չի առաջացնում կախվածություն, չունի հորմոնալ բնույթ, կարող է ունենալ լայն կիրառություն՝ սկսած ռազմական վիրաբուժությունից մինչև քաղցկեղով հիվանդների կյանքի որակի բարելավում:

Ո՞ւնեք «Scopus» գիտական շտեմարանում տպագրված հոդվածներ:

- Ունեմ 4 հոդված, որից մեկը տպագրված է «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրում (Armenuhi Moghrovyan, Lilya Parseghyan, Gohar Sevoyan, Anna Darbinyan, Naira Sahakyan, Monica Gaboyan, Zaruhi Karabekian, Armen Voskanyan, «Antinociceptive, anti-inflammatory, and cytotoxic properties of essential oil, rich with β-caryophyllene and β-caryophyllene oxide». The Korean Journal of Pain. 2022 Doi: 10.3344/kjp.2022.35.2.140)Նաև 4 աբստրակտ, որից մեկը՝ «Scopus»-յան (Snake's and arthropod's venom-induced pain-like behavior, Toxicon 2019, doi: 10.1016/j.toxicon.2018.11.369)

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: 

- Երիտասարդը կարող է անմնացորդ նվիրվել գիտությանը և աշխատել, եթե իր ստացած աշխատավարձը բավարարի իր ընտանիքի կարիքների ապահովմանը, հակառակ դեպքում նա ստիպված է լինելու մտածել երկրորդ աշխատանքի կամ արտասահմանում աշխատելու մասին, ինչը մեր օրերում շատ տարածված է: Վերջին տարիներին երիտասարդ գիտնականներին տրամադրվող պետական աջակցության արտահայտված դրական դինամիկա կա՝ բազային աշխատավարձերի բարձրացման, դրամաշնորհների բյուջեի ավելացման տեսքով, ինչը շատ ոգեշնչող է, բայց դինամիկ զարգացող գիտություն ունենալու համար պետական աջակցությունը պետք է ավելի արագ տեմպերով աճի: 

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը: 

- PostDoc համակարգի ներդրումը գիտության կազմակերպման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այն թույլ կտա խորացնել հմտությունները, ստեղծել նոր կապեր:

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ, «Գիտուժ»-ը և նման նախաձեռնությունները:

- Հայաստանում կան գիտական ենթակառուցվածների արդիականացման, երիտասարդ գիտնականների գործունեության խթանման և նոր մասնագետների ներգրավման խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին տարբեր գիտական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Գիտուժ»-ը, կարևոր դերակատարում ունեն:

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Յուրաքանչյուր նախաձեռնության վերաբերվում եմ բարձր պատասխանատվությամբ, ակտիվ եմ և նպատակասլաց:

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Այս պահին իմ գրասեղանին հիմնականում գիտական պարբերականներ են, իմ թեմայով վերջին տարիների հոդվածները: Բայց շատ եմ սիրում դետեկտիվ ժանրը:

Ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականությանը, կարո՞ղ է այն փոխարինել Ձեզ Ձեր աշխատանքում:  

- Միանշանակ՝ ոչ: Գիտնականի աշխատանքում, համենայն դեպս մեր փորձերում, մարդկային գործոնը մեծ նշանակություն ունի, քանի որ մենք գնահատում ենք կենդանիների վարքային դրսևորումներն այս կամ այն իրավիճակում: Ես դեմ չեմ կամ վատ չեմ վերաբերվում արհեստական բանականությանը, բայց դա մարդու կողմից ստեղծված գործիք է, որը չի կարող լիովին փոխարինել մարդու գործունեությանը:

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: 

- Do your best!

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 103

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am