ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Սիրանուշ Հովհաննիսյան

«"Scopus", "WOS" շտեմարանների նյութերը ձևային առումով օրինակելի են, իսկ բովանդակային առումով՝ արծարծում են արդիական խնդիրներ»

Սիրանուշ Հովհաննիսյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող է: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, իտալերեն (սկսնակ) լեզուներին: Ուսումնասիրում է «Երկլեզվյան միջավայրում ձևավորված անհատի խոսքի առանձնահատկությունները» թեման: Գտնում է, որ գիտական գործունեության ընթացքում պարտադիր է մասնագիտական՝ միջազգային որակներին հաղորդակից լինելը: Անձամբ ինքը փորձում է լեզվաբանության ժամանակակից ուղղությունները [1] հայկական մասնագիտական միջավայրի համար ևս հասանելի դարձնել։

- Համագործակցում եմ Բեռլինի բժշկական դպրոցի հոգեբան, դոկտոր, պրոֆեսոր Միրիամ Գեյդի [2] հետ: Դիտարկում եմ երկլեզվության խնդիրները, գիտափորձ եմ իրականացնում երեք լեզուների` անգլերենի, գերմաներենի, հայերենի հիման վրա:

- Ի՞նչ հետազոտություններ եք իրականացնել Ձեր ընտրած մասնագիտության շրջանակներում: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Զբաղվում եմ և ցանկանում եմ շարունակել հետազոտությունները [3] նյարդալեզվաբանության, լեզվանշանագիտության, լեզվափիլիսոփայության և կիրառական լեզվաբանության ոլորտներում: Ներկա պահին ուսումնասիրում եմ երկլեզվության խնդիրները և նյարդալեզվաբանական ընդհանուր հարցեր՝ կապված խոսքի ձևավորման և զարգացման հետ։ Մասնագիտական առումով կիրառական լուրջ հեռանկարներ եմ տեսնում նյարդալեզվաբանության բնագավառում ու լեզվաբանության փորձառական այլ ոլորտներում։

- Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից:  

- Հետազոտությունը կլինիկական լեզվաբանության բնագավառից է․ Հայաստանում տվյալ ոլորտն ինքնին ձևավորված չէ որպես գիտաճյուղ, թեև համաշխարհային գիտական մակարդակով այն ուշադրության կենտրոնում է և լուրջ նվաճումների է հասել։

- Թեմայի շրջանակներում "Scopus"-ի պարբերականներում հրապարկվող ո՞ր ամսագրերի հոդվածներն եք ուսումնասիրում:

- Առաջին հերթին՝ "Clinical Linguistics and Phonetics" [4] պարբերականում ընդգրկված հոդվածները:

- Ինչո՞ւ: 

- Տվյալ պարբերականում հրատարակվող աշխատանքները չափանշային են և՛ թեմատիկ ընդգրկումներով, և՛ ուսումնասիրությունները ներկայացնելու մոտեցումներով: Իսկ պարբերականի վարկանիշը H-գործակցով [5] 53-ի է հասնում:

- Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք  "Scopus" [6], "Web of science" [7]  գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված վարկանշային պարբերականներում հրապարակվող հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ: 

- Նշված բազաներում ընդգրկված նյութերն առնվազն ձևային առումով (գիտական տեսական նյութի ներկայացման ձևաչափի և այլն) օրինակելի են, իսկ բովանդակային առումով՝ ընդգծելի է դրանց մեծամասնության՝ արդիական խնդիրների արծարծումը։

- Ընտրվել եք ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում:

- Լուրջ աշխատանքներ ծավալելու ձգտում ունենք: Կարևոր է ակտիվ համագործակցությունն ինստիտուտից դուրս գործող երիտասարդ գիտական համայնքների, այլ գիտակրթական կազմակերպությունների պատրաստակամ մեր կոլեգաների, խոստումնալից երիտասարդ մասնագետների հետ: Ընդգծում ենք միջգիտակարգային և միջազգային եղած կապերի զարգացումն ու նորերի հաստատումը:

Նշենք նաև, որ խորհուրդը նոր է ձևավորվում, անելիքները շատ են, բոլորս տեսնում և գիտակցում ենք, որ այժմ մեր ժողովուրդը պատմական բարդ ժամանակահատված է ապրում. դա հուզում է մեր միտքը՝ որպես հայ մարդու, քաղաքացու, մյուս կողմից՝ պարտավորեցնում ավելի ամուր ու միասնական լինելու, իրագործելու մեր մտքի կարողության առավելագույնը:

- Մասնակցելու եք ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականների «Գիտությունն առանց սահմանների» («Наука без границ») խորագրով համաժողովին: Ի՞նչ զեկույց եք ներկայացնելու:

- Թեմատիկ ուղղվածությունը համատեղում է մարդկային մտքի ու լեզվի զարգացման ամբողջ ընթացքը մարդաբանական լեզվաբանության և կլինիկական լեզվաբանության տեսանկյուններից: Այս զեկուցմամբ ես ակնարկում եմ այն մասին, որ մարդկային հասարակության զարգացման հիմքում առողջ հաղորդակցումն է՝ անկախ տեղեկատվության օտարման ձևից, անկախ լեզվից և ժամանակային պատկանելությունից: Սա իմ ունեցած գիտական զեկուցումների և այլ ուսումնասիրությունների շարքում նվիրականներից մեկն է ինձ համար, քանի որ զուտ գիտական դիտարկում լինելուց բացի՝ այն նաև խորհրդանշական է. մենք առաջին հերթին մարդկային հասարակության անդամներ ենք՝ սկսած նախամարդուց մինչև այսօրվա անհատն՝ առողջ թե անառողջ, լավ թե վատ զարգացած խոսքով ու լեզվական հնարավորություններով, և մեր ամբողջ գործունեությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, փոխըմբռնման առնվազն ցանկություն և փոխօգնություն:

Հղումներ

  1. Scimago-ն ցուցադրում է 1996 թ.-ից ի վեր Scopus տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Հղումով ներկայացվում են լեզվաբանության ոլորտի վարկանշային ամսագրերը՝  https://www.scimagojr.com/journalrank.php?category=3310:
  2. Բեռլինի բժշկական դպրոցի հոգեբան, դոկտոր, պրոֆեսոր Միրիամ Գեյդ՝ https://www.medicalschool-berlin.de/hochschule/unser-team/team-fakultaet-naturwissenschaften/professoren/prof-dr-habil-miriam-gade/?fbclid=IwAR2kAM3F3fct1gCfbwKCPmJfJdrvrddg-6Cyq00MO846OAQ_WCo347Ucdqg:
  3. Ս. Հովհաննիսյանի հոդվածների ցանկը Researchgate.net գիտական սոց. հարթակում՝  https://www.researchgate.net/profile/Siranush-Hovhannisyan
  4. Ամսագիրն ընդգրկում է խոսքի և լեզվի խանգարումների և հարակից խնդիրներին առնչվող լեզվաբանական հետազոտությունների արդյունքներ՝ https://www.tandfonline.com/loi/iclp20:
  5. H-գործակիցը  ցուցանիշ է, որը փորձում է չափել գիտնականի կամ պրոֆեսորի հրատարակած աշխատանքների արդյունավետությունն ու ազդեցության գործոնը՝ https://www.scimagojr.com/journalsearch.php?q=14881&tip=sid&clean=0:
  6. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail/a_id/15534/supporthub/scopus/#tips.
  7. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/.

Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 283 562

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  22:37, 01/04/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: