ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Աշոտ Մելտոնյան

«Ունենք մեծ ներուժ ծրագրային ապահովման մշակման ոլորտում»

«Ունեմ նպատակներ, բայց դրանց մասին կարելի է խոսել իրագործելուց հետո: Ինձ համար օրինակելի է Նիկոլա Տեսլան: Գիտության ոլորտում անխուսափելի են հիասթափություններն ու անկումները, բայց ի սկզբանե պատրաստ էի, որ ամեն ինչ չի կարող միանգամից հարթ գնալ: Պարզապես ձգտում եմ առաջ շարժվել՝ առանց նահանջի: Գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները հետաքրքրել են դեռ դպրոցական տարիքից: Ե՛վ հետաքրքիր է, և՛ հեռանկարային: Այսօր որոշ սպասելիքներ արդարացվել են: Կարծում եմ՝ հիմնական անելիքներն ու հաջողություններն առջևում են»: 

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող, կենսաինֆորմատիկայի ոլորտի մասնագետ Աշոտ Մելտոնյանը 29 տարեկան է, Երևան քաղաքից: Սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա մասնագիտությամբ, այնուհետև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Ներկայում ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հայցորդ է և գիտաշխատող, ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ:

 

Ֆիզիոլոգիայի ինստիտուտում Աշոտ Մելտոնյանն աշխատում է ֆոսֆոլիպիդային երկշերտի համակարգչային մոդելի ստեղծման և դինամիկ սիմուլացիայի իրականացման վրա: Կատարվում են αvβ3 ինտեգրինի (տրանսմեմբրանային ընկալիչ, որը հեշտացնում է բջիջ-բջիջ և բջջ-արտբջջային մատրիցային  կպչունությունը) համակարգչային մոդելի ստեղծման, մոլեկուլային դինամիկ սիմուլյացիայի աշխատանքներ, որոնք հետագայում պետք է կազմեն մեկ ընդհանուր համակարգ հետագա հետազոտություններ կատարելու համար: Համագործակցում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կենսաինֆորմատիկայի խմբի ու Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ: 

Աշոտ Մելտոնյանը որպես երկրի զարգացման կարևոր ճյուղ առանձնացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, շեշտում դրա կարևորությունն ու արդիականությունը. «‎Այսօր ամբողջ աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառումը գնալով ավելի գերակշռող է դառնում: Մեր պետության համար բարձր տեխնոլոգիաներ զարգացնելը կարևոր է՝ հատկապես ներկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Նոր տեխնոլոգիաները մեզ մոտ գիտության ոլորտում հասանելի են ոչ բոլոր խնդիրների լուծման համար։ Կարծում եմ, որ մեծ ներուժ ունենք ծրագրային ապահովման մշակման ոլորտում, բայց հաշվողական ռեսուրսների արտադրության մասով հնարավորությունները սակավ են։ Մեր ոլորտում կիրառում ենք համակարգչային մոդելավորում, դինամիկ սիմուլյացիա, արհեստական բանականություն։ Եթե հնարավոր լիներ՝ կցանկանայի ձեռք բերեինք մեծ հաշվողական ռեսուրսներ ունեցող սերվեր»։ 

Երիտասարդ գիտնականի կարծիքով՝ պետությունը պետք է ուղենիշեր սահմանի և սերտ համագործակցություն հաստատի մասնավոր հատվածի հետ, ավելացնի գիտության ոլորտի ֆինանսավորումը, ստեղծի մեխանիզմներ երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու համար: «Կարևոր և մոտիվացնող է գիտնականին ապահովել արժանապատիվ վարձատրությամբ, որպեսզի նա կարողանա իր ողջ ժամանակն ու կարողությունները նվիրել գիտությանը: Իր հերթին գիտնականը պետք է ձգտի հաստատել սերտ համագործակցություն արտերկրի գիտնականների հետ, մեկնի գործուղումների, մասնակցի միջազգային ծրագրերի, գիտաժողովների, միջազգային փորձը տեղայնացնի Հայաստանում, - ասում է Աշոտ Մելտոնյանը և նշում, -  գիտության ոլորտի առաջխաղացման համար կարևոր դեր ունեն գիտական երիտասարդական նախաձեռնությունները: Շատ դրական եմ գնահատում «Գիտուժ» նախաձեռնության գործունեությունը, կարևորում եմ նպատակային թիրախավորումը, արդյունքի հասնելու հետևողականությունը»։

Մոնիկա Երիցյան


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 283 562

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  22:37, 01/04/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: