ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Աննա Բաղրյան

«Տեխնոլոգիաների զարգացումը ստիպում է վերանայել ֆինանսական հարաբերությունների կառուցման ավանդական հայեցակարգերը»

Աննա Բաղրյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ է, մասնագիտացումը՝ Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում: Ուսումնասիրում է «Թվային տեխնոլոգիաների [1] ազդեցությունն առևտրային բանկերի կառավարման արդյունավետության բարձրացման վրա» թեման: Գտնում է, որ ֆինանսական աշխարհում տրանսֆորմացիոն ժամանակաշրջան է տիրում, որը միտված է փոփոխելու ավանդական ֆինանսական ծառայությունների մատուցման հայեցակարգը: Սա կանդրադառնա նաև Հայաստանի վրա:

Օտար լեզուներից Աննա Բաղրյանը տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, տարրական մակարդակով՝ նաև ֆրանսերեն լեզուներին: Բանկային ոլորտում աշխատանքային գործունեությանը զուգահեռ մասնակցել է մասնագիտական դասընթացների, այդ թվում՝ 2021թ.-ին "Cisco" [2] ընկերության կողմից իրականացվող կիբեռանվտանգության հիմունքների վերապատրաստման դասընթացին: Ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների զարգացման միտումների և անվտանգային ռիսկերի վերաբերյալ ասում է.

-Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տարիների իրողությունն ավելի է նպաստել տեխնոլոգիական աճին: Շատ ընկերությունների համար հնարավորությունների ժամանակահատված էր՝ փորձելու գուշակել աշխարհաքաղաքական զարգացումները և կողմնորոշվելու զարգացման ռազմավարության հարցում: Այս տեսանկյունից նկատելի է աշխարհում արագացված անցումն ամպային տեխնոլոգիաների [3], արհեստական բանականության [4] լայն կիրառումը, տվյալագիտության [5] կիրառումը: Նաև առանձնահատուկ կարևորություն են ստանում կիբեռանվտանգության տեսանկյունից տեխնոլոգիական լուծումների կատարելագործումը: Հակառակ դեպքում անվտանգային լուրջ սպառնալիքներ են ստեղծվում տվյալների օգտագործման, պահպանման և փոխանցման համար:

-Ո՞ր ուղղությամբ է փոփոխվում ավանդական ֆինանսական ծառայությունների մատուցման հայեցակարգը:

-Տեխնոլոգիաների զարգացումը ստիպում է վերանայել այն հայեցակարգերը, որոնք ընկած են ֆինանսական հարաբերությունների հիմքում: Այսօր նույն բլոկչեյն տեխնոլոգիայի [6] կամ կրիպտոարժույթների [7] կիրառումը բազմաթիվ ոլորտներում մարտահրավեր է նետում երրորդ՝ կարգավորիչ կամ միջնորդի դեր ունեցող կառույցի գոյությանն ու անհրաժեշտություն է առաջացնում վերանայել տնտեսության կարգավորման ավանդական հայեցակարգը:

Մյուս կողմից համատարած թվայնացումը ստիպում է նոր գործառույթներ ստանձնել և ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել կիբեռպաշտպանությանը՝ երաշխավորելու համար ֆինանսական հոսքերի, տվյալների անվտանգությունը: PtoP հարթակները [8] հնարավորություն են տալիս ներդնողին և գաղափարի հեղինակին հանդիպել առանց միջնորդ կառույցների, ինչը փոփոխում է նաև ֆինանսական միջնորդության ընկալումը: Առևտրային բանկերը, որոնք ավանդաբար միջնորդ էին ավելցուկային միջոցներ ունեցողների և նման միջոցների նկատմամբ պահանջ ունեցող տնտեսական հարաբերությունների սուբյեկտների միջև, այսօր գնալով ձգտում են դեպի թվային էկոհամակարգեր: Տիրապետելով հաճախորդի ֆինանսական սովորույթների վերաբերյալ ահռելի տվյալների հենքերի՝ հնարավորություն ունեն վերլուծելու դրանք և օգտագործելու ավելի նպատակային ուղղություններով:

-Ի՞նչ ազդեցություն ունեն տեխնոլոգիական զարգացումներն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցների վրա:

-Տեխնոլոգիական զարգացումները ստիպում են ավանդական ֆինանսական կառույցներին ավելի մեծ ներդրումներ իրականացնել տեխնոլոգիաներում՝ մտնելով մրցավազքի մեջ հատկապես ֆինանսական ծառայությունների ոլորտում սթարթափ [9] ընկերությունների հետ: Սակայն գնահատելու համար, թե որքան են այդ ներդրումները արդյունավետ բաշխվում, անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Հայաստանյան իրողության մեջ ֆինանսական ոլորտի սթարթափ ընկերությունները մեծ կենսունակություն չունեն, քանի որ ոլորտի կարգավորումը խիստ է և շուկա մուտք գործելը՝ դժվար: Տեխնոլոգիական լուծումներ մեծամասամբ առաջարկում են ոլորտում փորձառություն ունեցող ընկերությունները, որոնք վերափոխում են իրենց ծառայությունները։ Բանկերն իրենց՝ ռիսկերի կառավարման ավելի մեծ փորձառությամբ և տվյալների լայն բազաներով դեռևս որոշիչ դեր ունեն: Կարծում եմ հետագա զարգացումները ավելի մեծ հնարավորություններ ունեն ընթանալու այս երկու կատեգորիայի սուբյեկտների համագործակցության ճանապարհով:

-Ծառայությունների մատուցման ի՞նչ փոփոխություններ եք արձանագրել:

-Եթե նախկինում, օրինակ, սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ էր այցելել բանկի մասնաճյուղ, տվյալներ և փաստաթղթեր ներկայացնել բանկի աշխատակցին, վերջինս պետք է վերլուծություն իրականացներ և արդյունքները ներկայացներ որոշումների կայացման համար, ապա այժմ գործընթացը կարելի է ապահովել անհամեմատ արագ՝ բջջային հավելվածի միջոցով՝ շնորհիվ տվյալների կենտրոնացման, սքորինգային համակարգերի և արհեստական բանականության հիման վրա կառուցված ռիսկային մոդելների կիրառման: Բացի դրանից մասնաճյուղի աշխատակցին սկսում են փոխարինել չաթ բոտերը, հետգործառնական գործառույթները մեծամասսամբ ավտոմատացվում են կամ պատվիրակվում են այս ոլորտում ինովացիաներ առաջարկող կոնտրագենտների: Փոփոխվել են նաև հաճախորդների նույնականացման ավանդական մեթոդները ի հաշիվ կենսաչափական նույնականացման տվյալների կիրառման [10], ճանաչիր քո հաճախորդին KYC գործընթացներում թվային լուծումների կիրառման, ինչն անհամեմատ արագացնում է ֆինանսական գործարքների իրականացումը:

-Ինչպե՞ս են անդրադառնում փոփոխությունները ՀՀ բանկային համակարգի վրա:

-Հայաստանում ներկայի քաղաքական անորոշությունները ստիպում են շուկայի խաղացողներին զգույշ քաղաքականություն որդեգրել՝ փոփոխություններն իրականացնելով աստիճանաբար: Այս առումով մեծ է նաև ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորիչ դերը, որի կողմից իրականացվող միջոցառումները միտված են ֆինանսական կայունության ապահովմանը: Հարկ է նկատել, որ աշխարհաքաղաքական այսպիսի անորոշությունների պարագայում, կախված Ռուսաստանի հանդեպ միջազգային տարբեր հարթակներում ձևավորված դիրքորոշումից, Հայաստանը ևս կարող է մեծ մարտահրավերների առաջ կանգնել, այդ թվում՝ էժան ռեսուրսների ներգրավման,  վճարահաշվարկային գործարքների սպասարկման համատեքստում, որոնք կարող են դանդաղեցնել տեխնոլոգիական վերափոխումների գործընթացը: Մյուս կողմից Հայաստանը հնարավորություն ունի նաև բարենպաստ արեալ դառնալու ռեգիոնի տեխնոլոգիական ընկերությունների համար, որը տնտեսական լայն վերափոխումներ է պահանջում և բարենպաստ ու կարգավորված օրենսդրական դաշտ: Այս ամենը կօժանդակի նաև բանկերին՝ անցում կատարելու ֆինանսական ծառայությունների մատուցման կատարելագործված մշակույթի:

-Որո՞նք են ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցների զարգացման միտումները ՀՀ-ում:

-Իմ տեսակետի համաձայն միտումները տանում են դեպի տարածաշրջանային ինտեգրում, և առաջիկա զարգացումները հիմնականում միտված կլինեն վերջինի ապահովմանը: Կարևոր է նկատել վճարահաշվարկային համակարգերի և վարկային տեղեկատվության տարածաշրջանային մակարդակում կենտրոնացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են միասնական տնտեսական տարածքի ապահովմանը: Ավելի միկրոմակարդակում նկատելի է հաճախորդամետ լուծումների կիրառումը, հաճախորդի թվային փորձառության բարելավմանն ուղղված քայլերը:

Հղումներ

  1. Թվային տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում ապահովում են ֆինանսական ծառայությունների մատուցմանն ուղղված գործընթացների իրականացումը էլեկտրոնային եղանակով՝ https://www.fintech.am/թվային-բանկինգ/:
  2. Cybersecurity Essentials, the holder of this credential has a foundational knowledge of cybersecurity, including the basics of network security, DevSecOps (Development, Security, Operations), encryption and cybersecurity laws: https://www.credly.com/badges/ec391cb7-d4e0-4082-8fda-fbcbe660c695/linked_in?fbclid=IwAR3O4KxwGk3w7V0rplC4EbkxVHvV5YpkHiKpCJBAjrQWpXMHRSo9S3Od5Zg.
  3. Ամպային տեխնոլոգիաները վեբի վրա հիմնված տեխնոլոգիաներ են, որի օգնությամբ համացանցի միջոցով համակարգիչներին և այլ տարբեր սարքերին տրամադրվում է ծրագրային ապահովում, ընդհանուր ռեսուրսներ և տեղեկատվություն՝ http://boon.am/cloud-computing/:
  4. Ինֆորմատիկայում արհեստական բանականության հետազոտությունը սահմանվում է որպես «խելացի գործակալի» հետազոտություն՝ ցանկացած սարք, որն ընկալում է իր շրջակայքը և ձեռնարկում է գործողություններ, որոնք առավելագույնի են հասցնում հաջողությամբ նպատակին հասնելու նրա հնարավորությունները՝ https://hy.wikipedia.org/wiki/Արհեստական_բանականություն:
  5. Թվային ծառայություններից օգտվելու արդյունքում կուտակվում են թվային մեծ տվյալներ, որոնք տվյալագետները կիրառում են նոր գործիքներ ստեղծելու համար։ Հայաստանը անմասն չէ համաշխարհային այս միտումից՝ https://www.sdglab.am/նորություններ/նորություններ/տվյալագիտության-ոլորտում-նորություններից:
  6. Բլոկչեյն (անգլ.՝ blockchain), որոշ կանոնների համաձայն կառուցված, տեղեկատվություն պարունակող անընդհատ հաջորդական բլոկների շղթա։ Ամենից հաճախ բլոկերի շղթաների կրկնօրինակները պահվում են իրարից անկախ բազում տարբեր համակարգիչների վրա՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BB%D0%BE%D0%BA%D1%87%D0%B5%D0%B9%D0%BD:
  7. Կրիպտոարժույթը թվային արժույթի տեսակ է, որի ստեղծումը և վերահսկումը հիմնված է գաղտնագրային մեթոդների վրա, https://hy.wikipedia.org/wiki/Կրիպտոարժույթ:
  8. Գործընկերների վարկավորումը (հաճախ անվանում են P2P վարկավորում) եզակի այլընտրանքային ներդրումային հարթակ է, որը թույլ է տալիս վարկառուներին շրջանցել ֆինանսական միջնորդի, ինչպիսին է բանկը, և միջոցներ փոխառել ֆիզիկական անձանցից՝ https://hy.bostonwomensnetwork.org/where-p2p-stands:
  9. Սթարթափ (անգլ.՝ startup company, startup, բառացիորեն` «սկսվող»), գործառնական կարճ պատմություն ունեցող ընկերություն՝ https://hy.wikipedia.org/wiki/Սթարթափ:
  10. Կենսաչափական նույնականացումը օգտագործողի կողմից իր եզակի կենսաչափական տվյալների տրամադրումն է և առկա տվյալների հետ վերջինիս համեմատության գործընթացը՝ http://www.techportal.ru/glossary/biometricheskaya_identifikaciya.html:

    Հերմինե Օհանյան

Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 283 562

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  22:37, 01/04/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: