National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Մելինե Բեգլարյան

«Հայաստանում գիտության զարգացմանը նպաստում են այն գիտնականները, ովքեր պատվով ընդունում են ոլորտում առկա մարտահրավերները»

«Իմ առաքելությունը կյանքում ոչ թե պարզապես գոյատևելն է, այլև բարգավաճելը, և դա անելը որոշակի կրքով, որոշակի կարեկցանքով, որոշակի հումորով և որոշակի ոճով» (“My mission in life is not merely to survive, but to thrive; and to do so with some passion, some compassion, some humor, and some style”. Maya Angelou): Ամերիկացի գրող Մայա Անջելոուի այս խոսքերով է առաջնորդվում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի երիտասարդ գիտնական Մելինե Բեգլարյանը:

Մելինե Բեգլարյանը 31 տարեկան է, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից: Մասնագիտացված է գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննության, սերտիֆիկացման և ստանդարտացման բնագավառներում: «Մասնագիտության ընտրությունը բավականին արկածախնդիր կերպով է եղել, իսկ հիմա արդեն հասկացել եմ՝ ճակատագրի նախախնամությամբ է եղել», - ասում է Մելինեն:

2007-2013 թթ-ին նա սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում: 2017 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Պաստերացված կաթի արտադրության ռիսկերի գնահատում և մածունի տեխնոլոգիայի կատարելագործում» թեմայով, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աղաբաբյանի ղեկավարմամբ: Ստացել է Ե.18.01 - «Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը:  Մելինեն ավելի քան 50 գիտական հոդվածի, 9 ուղեցույցի և ձեռնարկի հեղինակ է: Ընդգրկված է Էրազմուս+ ծրագրում՝ որպես ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս: Համագործակցում է Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի, Իտալիայի Տուշայի համալսարանի և Եվրոպական Միության Սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի հետ։ 

Մելինեն Հայաստանից առաջին ներկայացուցիչն է, ով Եվրոպական Միության Սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնից (EFSA) հրավեր է ստացել մասնակցելու Եվրոպական ռիսկի գնահատման «EU-FOR A» ծրագրին՝ նախատեսված ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար:

Ներկայում Մելինեն ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավարն է, կենտրոնի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը: «Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում հայտնվել եմ երջանիկ պատահականությամբ, ինչպես ասում են՝ ճիշտ պահին, ճիշտ վայրում: Դեռ սովորում էի բակալավրիատում, երբ մեկ օրով եկա պրակտիկայի ու մնացի այստեղ՝ սկսելով իմ մասնագիտական ճամփորդությունը», - ասում է Մելինեն: 

Նա 2020-2021թթ-ին ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների հաղթողներից է՝ որպես ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ գիտաշխատող: 2021թ-ին Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթում շահած «Սննդամթերքում միկոտոքսինների ռիսկի գնահատում» թեմայի ղեկավարն է:

Ի՞նչ կարևոր ծրագրեր եք ներկայում իրականացնում:

- 2020թ-ից իրականացվում է «Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում» թեմայով ծրագիրը, որի նպատակներից է ազգաբնակչության սննդակարգի վերաբերյալ գիտահեն տեղեկատվության ապահովումը և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Ծրագրի գիտական խորհրդատուն Իտալիայի Տուշայի համալսարանի պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն է: 

Մեկ այլ կարևոր միջազգային համագործակցություն ունենք Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի գիտական պատասխանատու Ալբերտո Մանտովանիի հետ: Համատեղ աշխատանքները վերաբերում են բնակչության կողմից սպառվող  սննդամթերքում քիմիական վտանգների՝ ծանր մետաղների, հակամանրէային նյութերի ռիսկերի գնահատմանը:

Ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը:

- Գիտության դերի վերաարժևորումը։ Գիտության զարգացմանը նախ և առաջ նպաստում են այն գիտնականները, ովքեր պատվով ընդունում են Հայաստանի գիտության ոլորտում առկա մարտահրավերները և փորձում են նպաստել ոլորտի զարգացմանը։ Որակյալ, գիտահեն և համապարփակ հետազոտությունների իրականացումը գերծախսատար, «թանկ հաճույք է»։ Եվ կարևոր խնդիրներից մեկն այն է, որ շատ հաճախ գիտական արդյունքներն այդպես էլ գործնական կիրառություն չեն գտնում պետական կառավարման բնագավառում։  

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար:

- Մոտիվացիա, ինքնակրթմամբ զբաղվելու կամք, համառություն, այլոց օրինակելի փորձն ու գիտելիքը «սպունգի նման քաշելու» ջանք ու եռանդ։

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:

- Դրական։ PostDoc-ը կարող է հեռանկարային լինել գիտությամբ հետաքրքրվողների համար՝ ապահովելով նոր փորձ և մասնագիտական առաջընթաց ունենալու հնարավորություն: 

Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, մասնակցո՞ւմ եք «Գիտուժ»-ի նախաձեռնություններին:

- «Գիտուժ»-ի նախաձեռնություններին անձամբ չեմ մասնակցել, սակայն երախտագիտությամբ եմ վերաբերվում մեր երկրում գիտության զարգացմանը միտված նախաձեռնություններին: 

Մելինե Բեգլարյանն իր ազատ ժամանակը նվիրում է ճանապարհորդելուն և սպորտին: Երազում է ապրել հզոր, զարգացած և խաղաղ երկրում:

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
26/11/2024

Հաստատվել են «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթի արդյունքները
hesc.am
22/11/2024

Հայտնագործման մեծությունն ակնհայտ է դառնում միայն պատմական հեռավորությունից. միջազգային գիտաժողով Երևանում
news.am
This site has been visited
7 178 391

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:49, 17/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am