National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Վահե Սարգսյան

«Հայ-ավստրիական համատեղ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են “Quaternary International” ամսագրին»

Վահե Սարգսյանը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի  կրտսեր գիտաշխատող է: Գիտի ռուսերեն, գերմաներեն, ուրարտերեն: Գիտական թեման ուրարտագիտությունից է՝ «Կ. Ֆ. Լեման-Հաուպտի [1] աշխատություններում Վանի թագավորության պատմության հիմնահարցերը» [2]:

Վահե Սարգսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են Հին Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները (մ.թ.ա II-I հազարամյակներ): Նա նպատակ ունի գերմաներենից հայերեն թարգմանելու մի շարք առանցքային աշխատություններ, գրելու Ուրարտուի քաղաքական պատմությունը: Լինելով ուրարտագետ՝ ղեկավարում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր [3] մասնաճյուղի աշխատանքները: Սկսած 2019թ.-ից՝ Կարմիր բլուրում հայ-ավստրիական համատեղ արշավախմբի կողմից ուսումնասիրություններ են իրականացվում: 

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ այժմ:

- Պեղումներ, որից հետո պեղված նյութերի հետազոտություն, արդյունքների ամփոփում, շարադրում, հնաբուսաբանական, հնակենդանաբանական հետազոտություններ: 

- Ո՞րն է հետազոտության արդյունքում փաստված նորույթը:

- Իրականացված պեղումները նոր տվյալներ հաղորդեցին Կարմիր բլուր հուշարձանի ուրարտական ժամանակաշրջանի վերջին փուլի մասին, ինչը  Ուրարտուի պատմության վերաբերյալ մի շարք վերանայումների հնարավորություն է տալիս:

- Ո՞վքեր են համագործակիցները:

- Ավստրիացի հնագետներ՝ Ինսբրուկի համալսարանի [4] պրոֆեսոր Վ. Կունտների [5] գլխավորությամբ:

- Ի՞նչ նոր հնարավորություն է տալիս Ձեզ այս համագործակցությունը:

- Նոր հնարավորությունները երկուստեք են՝ թե՛ ավստրիացի, թե՛ հայ հետազոտողների համար: Նշելի է, որ մեր ավստրիացի գործընկերները հնարավորություն են ունենում աշխատելու եզակի հուշարձանում, աշխատանքի ժամանակ քննարկումների արդյունքում ծնվում են նոր գաղափարներ, տեղի է ունենում փորձի փոխանակում:

- Միջազգային ո՞ր ամսագրին է ներկայացվել  աշխատանքի արդյունքում կազմված հոդվածը:

- Հետազոտողներ Վ. Կունտների, Ս. Հայնշի [6], Մ. Բադալյանի և Վ. Սարգսյանի շարադրած նյութերի հիման վրա կազմված հոդվածը ներկայացվել է Quaternary International [7] հանդեսին:

- Միջազգային համագործակցությունից զատ, Դուք նաև սփյուռքի գիտական համայնքի հետ կապի ամրապնդման ջատագով եք: Ե՞րբ եք սկսել համագործակցել:

- 2018թ.-ին Բեյրութում կայացած «Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի հայերը» [8] միջազգային հայագիտական գիտաժողովից հետո: Ի դեպ, գիտաժողովին մասնակցելու խորհուրդ էր տվել պատմաբան Արծվի Բախչինյանը:

- Ի՞նչ համատեղ աշխատանքներ եք կազմակերպում:

- Սփյուռքի հետ մեր վերջին աշխատանքը եղել է հունվարի 22-ին Համահայկական կրթական առցանց աշխատաժողովի շրջանակում: Ես հանդես եմ եկել Վանի թագավորության մասին դասախոսությամբ:

Հավելենք, որ Վահե Սարգսյանը կարևոր է համարում հայաստանյան գրադարաններն անհրաժեշտ գրականությամբ համալրելը, ուսանողությանը հիմնարար գիտելիքներ տալը: Իսկ նշված խնդիրների լուծման միջոց է համարում աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ աշխատանքը:

Հղումներ

  1. Carl Ferdinand Friedrich Lehmann-Haupt (11 March 1861, Hamburg – 24 July 1938, Innsbruck) was a German orientalist and historian. He specialized in Urartian research, and was co-author of  Corpus Inscriptionum Chaldicarum, a corpus of Urartian inscriptions, https://en.wikipedia.org/wiki/Carl_Ferdinand_Friedrich_Lehmann-Haupt.
  2. Վահե Սարգսյան, «Կ. Ֆ. Լեման–Հաուպտի հայեցակարգը Վանի թագավորության կազմավորման խնդրի շուրջ», Հայոց պատմության հարցեր,  Երևան, 2016, էջ 3-18, https://arar.sci.am/dlibra/publication/310298/edition/284935/content:
  3. Կարմիր բլուր, հնավայր Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին, https://hy.wikipedia.org/wiki/Կարմիր_բլուրի_պեղումներ:
  4. The  University of Innsbruck  (German:  Leopold-Franzens-Universität Innsbruck; Latin: Universitas Leopoldino Franciscea) is a public university in Innsbruck, the capital of the Austrian federal state of Tyrol, founded in 1669, https://www.uibk.ac.at/index.html.en.
  5. Mag. Dr. Walter Kuntner, Institut für Alte Geschichte und Altorientalistik, Universität Innsbruck – Zentrum für Alte Kulturen, https://www.uibk.ac.at/alte-geschichte-orient/institut/team/dr.-walter-kuntner.html.
  6. Assoz. Prof. Dr. Sandra Heinsch-Kuntner, Institut für Alte Geschichte und Altorientalistik, Universität Innsbruck – Zentrum für Alte Kulturen, https://www.uibk.ac.at/alte-geschichte-orient/institut/team/assoz-prof_dr_sh.html.
  7. Quaternary International is the official journal of the International Union for Quaternary Research. The objectives are to publish a high quality scientific journal under the auspices of the premier Quaternary association that reflects the interdisciplinary nature of INQUA and records recent advances in Quaternary science that appeal to a wide audience, https://www.scimagojr.com/journalsearch.php?q=25776&tip=sid&clean=0.
  8. «Եգիպտոսի, Սուտանի և Եթովպիոյ հայերը» խորագրով գիտաժողով Բեյրութում, http://www.academhistory.am/hy/նորություններ/371-«եգիպտոսի,-սուդանի-և-եթովպիոյ-հայերը»-խորագիրը-կրող-գիտաժողով-բեյրութում-2.html:


Հերմինե Օհանյան


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 196

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am